ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, December 29, 2013 18:39 - չքննարկված

ՀԱՅԵԱՑՔ ՀԱԼԵՊԻՑ – Ապատեղեկատւութիւն (Շար. 1)

ՀԱՅԵԱՑՔ ՀԱԼԵՊԻՑ – Ապատեղեկատւութիւն (Շար. 1)
2013/12/24

Հոդվածաշարի արևմտահայերեն տարբերակը հրատարակվել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթում: Մեր ընթերցողին ենք ներկայացնում Թեհրանաում հրատարակվող «Ալիք» օրաթերթում լույս տեսած արևելահայերեն տարբերակը:

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ

Աւօ ԳաթրճեանԱյս համարից սկսած՝ հրատարակում ենք Հալէպի մեր աշխատակից Աւօ Գաթրճեանի յօդւածաշարը՝ «Ապատեղեկատւութիւն» խորագրով: Թեման հրատապ, այժմէական իր բնոյթով անհրաժեշտ է, որ յայտնւի ընդհանրապէս հայկական զանգւածային լրատւամիջոցների ուշադրութեան կիզակէտում: Այսօր տեղեկատւական պատերազմը, յայտարարւած մեր հակառակորդների միացեալ քարոզչամեքենայի կողմից, անհրաժեշտ է իր էութեամբ, հետապնդած նպատակներով եւ մարտավարական ծալքերով ընկալել՝ ճիշտ ու նպատակաուղղւած հակազդելու համար. եւ ոչ միայն հակազդելու՝ անշուշտ:

Այս յօդւածը, թեմայի պատմականը, ընդհանուր սահմանումը եւ յատկապէս մեր իրականութեանը վերաբերող տարբեր երեսները բացայայտող՝ էապէս օգտակար է համահայկական միացեալ աշխատանք ենթադրող առաջնային այս աշխատանքի համար, նախ, անշուշտ, հարցերի ճանաչողականութեան եւ ապա մանաւանդ տեղեկատւական մարտադաշտում ճիշտ դիրքերը գրաւելու ուղղութեամբ:

«Ա.»

Ապատեղեկատւութիւնը կեղծ կամ անարժանահաւատ տեղեկութիւնն է, որ տարածւում է դիտումնաւոր: Այդ պատճառով է, որ հոմանիշ է եւ կոչւում է երբեմն «սեւ քարոզչութիւն»: Այն մի արարք է խաբէութեամբ ու կեղծ յայտարարութիւններով՝ սուտը դիմացնին համոզելու: Ապատեղեկատւութիւնը չպէտք է շփոթել սխալ տեղեկատւութեան հետ, այն տեղեկատւութեան, որ անգիտակցաբար սխալ է: Այստեղ տեղին է նշել, որ տեղեկատւութիւնը ստացած՝ հաւաքած տեղեկութիւնների հաղորդում՝ փոխանցում է, լրատւութիւն, ծանօթացում:

Ապատեղեկատւութեան ծիրում ներառւում են կեղծ փաստաթղթեր, ձեռագրեր եւ լուսանկարներ՝ յատկապէս օգտագործելով տեխնոլոգիայի վերջին սարքերն ու հնարքները կամ՝ չարամիտ սուտ տարաձայնութիւններ (շշուկ) բամբասանքների տարածում եւ շինծու տւեալներ:

Որպէս տարբերութիւն աւանդական քարոզչական մեթոդների, որոնք նախատեսւել են ներգրաւել զգացմունքային աջակցութիւնը, ապատեղեկատւութիւնը, նախագծւել է կեղծել հանդիսատեսին արմատական ձեւով կամ վարկաբեկելով հակամարտող տեղեկութիւնները, եզրակացութիւնները: Ապատեղեկատւութեան մարտավարութիւններից է ճշմարտութիւնը եւ հետապնդումը խառնել կեղծ եզրակացութիւնների եւ կեղծիքի հետ կամ բացայայտել ճշմարտութիւնից մի մաս՝ այն ներկայացնելով որպէս ամբողջութիւն (սահմանափակ բացայայտում):

Մէկ այլ ձեւ՝ փաստերը թաքցնելու կամ գրաքննութեան, որ օգտագործւում է նաեւ, եթէ խումբը կարող է բանեցնել նման վերահսկողութիւն: Երբ տեղեկատւութեան խողովակները (աղբիւրները) չեն փակւում ամբողջութեամբ, դրանք դառնում են անգործածելի՝ ապարդիւն եւ կարող են լցւել ապատեղեկատւութեամբ՝ նւազեցնելով իրենց աղմկալից ազդանշանը եւ վարկաբեկել ընդդիմութեանը՝ միանալով կեղծ պնդումներին, որոնք շատ հեշտ հերքւում են:

Ապատեղեկատւական հնարքները յանգում են մօտաւոր ճշմարտութեան՝ իրական եւ հնարւած անձերի մասին, ինչպէս նաեւ՝ հնարւած «բացառիկ» տեղեկութիւններով համեմւած նիւթերի պատրաստւածութեամբ, ինչ որ նպատակը մէկ կողմից հակառակորդի «դաւադրութիւնը» բացայայտողի կերպար ստեղծելն է՝ ապատեղեկատւութիւնը տարածող կողմի յատուկ ծառայութիւնների «անխոնջ» աշխատանքի արդիւնաւէտութիւնը մատնացոյց անելով, միւս կողմից էլ բացատրութիւնների մղել յիշեալ նիւթերում ընդգրկւած անձանց՝ իրենց վերագրւող կեղծիքը հերքելու համար:

Լրատւական միջոցներին կարեւոր տեղ է յատկացւում նաեւ, այսպէս կոչւած, «սեւ քարոզչութեան» տարածման համար, որը հիմնականում դրսեւորւում է ապատեղեկատւութեան տարածումով:
Ապատեղեկատւութեան օգտագործումը ապակողմնորոշում է հակառակորդ կողմին. ժամանակաւորապէս, առարկայական իրավիճակում ապահովում է առաւելութիւն, ինչպէս նաեւ դրդում է կայացնելու ոչ-ճիշտ եւ թերի որոշումներ:

Քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագաւառներում ապատեղեկատուութիւնը նպատակադրում է հետեւեալները:

Լրտեսութեան կամ ռազմական հետախուզութեան մէջ ապատեղեկատւութիւնը կեղծ տեղեկատւութեան կանխամտածւած տարածումն է թշնամուն շեղելու՝ մէկ դիրքից կամ գործողութիւնից:

Քաղաքականութեան մէջ ապատեղեկատւութիւնը կանխամտածւած փորձ է ընտրողների աջակցութիւնը շեղելու՝ տարածելով կեղծ յայտարարութիւններ զրպարտութեան հիման վրայ, ինչպէս նաեւ՝ հիմնւելով թեկնածուների խոցելի յայտնաբերւած ընդդիմադիր հետազօտութեան վրայ: Երկու դէպքերում էլ այն ներառում է ճշմարիտ տեղեկատւութեան աղաւաղում. մի ձեւով այն դարձնում է անիմաստ:

Ապատեղեկատւութիւն տարածելու ամէն տեսակի միջոցները կատարւում են առեւտրի եւ կառավարութեան մէջ նաեւ, որ փորձում է մրցակցի դիրքորոշումը թուլացնել:

Ակնյայտ իրողութիւն է, որ մի շարք պետութիւններ, յատկապէս մեծ եւ կամ շինծու երկրներ, իրենց կառավարական կամ զինւորական կառոյցում ունեն ապատեղեկատւութեան բաժին: Դրա նպատակն է ստեղծել կեղծ, արտասովոր տեղեկութիւններ, որպէսզի համաշխարհային հանրութեան կարծիքը իր կողմը գրաւի:

Դաւադրութեան տեսաբանները յաճախ մեղադրում են կառավարութիւններին՝ ապատեղեկատւութիւն տարածելու համար՝ «պատերազմը ձեր մտքում», երբեմն նաեւ մեղադրում են իրար՝ «ապատեղեկացւած գործակալներ» լինելու համար: «Մի հրատարակչական ընկերութիւն, որ կոչւում է «Ապատեղեկատւութեան ընկերութիւն», փաստօրէն, կենտրոնանում է ընթացիկ հարցերի վրայ՝ ձգտելով բացայայտել ապատեղեկատւութիւն, ընկերութիւնը առնչւում է հեռուստակայանների ծրագրերին, արարներին՝ խորհրդաժողովներով եւ գրքերով:

Վերոնշեալ ընկերութիւնը իր համացանցի կայքէջում հաւաքում է «ցնցող, անսովոր լրահոսներ եւ յօդւածներ, ձայնագրութիւններ եւ տեսանիւթեր», հիմնականում՝ ներկայացւած կայքի այցելուների կողմից: Խորքում ընկերութիւնը ինքը մեղադրւել է քարոզչութիւն տարածելու յանցանքով:

Հետեւաբար՝ վերոնշեալ բացատրութիւնը՝ ապատեղեկատւութեան մասին, մեզ պարտադրում է ասելու, որ աշխարհում կատարւում է նաեւ տեղեկատւական պատերազմ:

(Շար. 1)
«Ազդակ»
Արեւելահայերէնի վերածւած



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ