ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, December 28, 2013 4:20 - 2 քննարկում
ՓՈՔՐԻԿ ՍԿԱՆԴԱԼ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԹԵՄԱՅՈՎ…
Այս տարվա սեպտեմբերի 27-ին, առաջին հայացքից մի ոչ կարևոր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը ՄԱԿ-ի հայաստանյան մշտական ներկայաչությունում հանդիպել է Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ և երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն։
Հիմա կհարցենք և ինչ՞… Ես էլ կասեմ առանձնապես ոչինչ,՝ չհաշված մի փոքրիկ “մանրուք”…
Համաձայն ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ կայքէջի օֆշորային ֆիրմա բացելու բացատրական հոդվածի, շատ երկրների հետ օֆշորային գործարք կատարելու համար անհրաժեշտ է, որ կապիտալը դուրս բերող երկիրը դիվանագիտական կապի մեջ լինի Օֆշորի հետ։ Այսինքն երկկողմանի պետական ակտի տակ ստորագրություններ պետք է լինեն, որպեսզի Ապոստիլը միջազգային իրավունքի տեսնկյունից իրավական ճանաչվի։ Հակառակ պարագայում միջազգային տնտեսական արբիտրաժը չի ճանաչի ակտը։ Իսկ այս դեպքում կապիտալը կորցնելու ռիսկը մեծ է։ Հենց այդ պատճառով էլ կիպրոսյան բանկային ճգնաժամի ընթացքում շատ երրորդ երկրներ շտապեցին դիվանագիտական կապ հաստատել այնպիսի երկրի հետ ինչպիսին Վանուատուն է։
Հիմա՞ հասկացաք թե, որքան հրատապ ու կարևոր էր Վանուատու կղզյակ-պետության հետ շտապ դիվանագիտական հարաբերություններ հաստատել…
Այժմ պարզ դարձավ, թե՞ Global Financial Integrity հետազոտական կենտրոնի ներկայացմամբ, տասը տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված ավելի քան 6.2 միլիարդ դոլարի գոնե մի մասը որտեղ է “հանգրվանել”…
Լսոում եք՞ ինչ եմ ասում այ հակակոռուպցիոն իրավապահներ, թե Նալբանդայնի նման դուք էլ ձեր թուլափայը առել ու պապանձվել եք…
Ոչինչ, մոտ ապագայուն այնպես եք “երգելու” ժողովրդական ազգային գվարդիաների առջև, որ հիմա չեք էլ պատրեացնի…. ես կասեի նույնիսկ պարելու եք “կապիկ բռնել ու ուտելու” Վանուատու ժողովրդի ազգային պարը…
Հարություն Առաքելյան
2 քննարկումներ
Anahit