ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 27, 2013 20:06 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 34)

Խաղն սկսված է…)

Ինչպես տեսաք,հարգելի ընթերցող,նույնիսկ իր այդ գրքույկում,քննիչ Սերգեյ Աբրահամյանը չի զլացել շեշտել,որ՝«…հանրապետությանը հասցվեց առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս…»:Ադրբեջանական վագոնն ի՞նչ կապ ուներ մեր հանրապետության հետ,որի փաստացի թշնամին էինք հանդիսանում,որ հանրապետությանն էլ դրանով վնաս հասցվեր:Ահա այսպես,1991-1992 թվականներին,երբ սահմաններում դաժան մարտեր էին մղվում Ադրբեջանի դեմ,ՀՀ Գերագույն դատարանում մեզ դատապարտում էին նաև Ադրբեջանին պատկանող մեկ վագոն (այնինչ իրականում՝ կես վագոն) ապրանք բռնագրավվելու համար,համարելով,որ դրանով վնաս է հասցվել մեր հանրապետությանը:Թե ինչպե՞ս,դա էլ Աստված գիտեր ու մարդկանց գլխին գործեր սարքելու մեջ վարպետացած մեր հանրապետության իրավապահներն ու ՀՀՇ ղեկավարները…Արտաշատի կայարանում նույն այդ ժամանակ իրար ետևից կանգնած էին նաև հենց մեր հանրապետությանը պատկանող ուրիշ վագոններ,որոնց կողմը տղաներն ընդհանրապես ուշադրություն չէին դարձրել,կամ մտքներովն իսկ չէին անցկացրել մոտենալ գոնե:Միտումնավոր կերպով մեկ ու կես տարի ձգձգվող մեր դատավարության ընթացքում (ՀՀՇ իշխանությունների կողմից այն ժամանակ կռվող ու ձեռբակալված ջոկատների դեմ կիրառվող տանջանքի միջոց),որքան էլ որ ԱԻՄ-ի կողմից որպես քաղաքական դատապաշտպան ներկայացող Ռուզան Գորգիսյանը ջանք չխնայեց իրավացիորեն պահանջել,որ դատարանը պարտավոր է դատակոչել տուժող կողմին՝ տվյալ դեպքում Ադրբեջանի ներկայացուցիչներին,միևնույն է՝ ո՞վ էր լսողն ու հաշվի առնողը, երբ կար ուղղակի միտում՝ ամեն կերպ դատապարտել ջոկատի մարտիկներին,ուղղակի ոչնչացնել ջիկատը:Այս գործում ինչպես արդեն ասել եմ,ՀՀՇ-ի բոլոր մասնակից տղաները դարձան ուղղակի վկաներ,թեև և´մասնակցել էին ապրանքի բռնագրավմանը,և´ ապրանքի մի մասը տարել էին գյուղեր վաճառելու,և´նվերներ էին ստացել,բացառությամբ Վարուժան Մելքոնյանի,ու վկա դարձավ նաև երկաթգծի պետ Միրզոյանը և միայն ջոկատի մարտիկներն էին,որ կանգնեցին դատարանի առաջ,որպես մեղադրյալներ…և մանավանդ այդ գործին մասնակից 2 մարտիկների ու Հակոբջան Թդևոսյանի հետ նրանք,ովքեր ընդհանրապես ոչ տեղյակ էին եղել,ոչ էլ մասնակից…Ձերբակալել էին ջոկատի մարտիկներից նրանց,ովքեր որ իրենց ձեռքն էին ընկել,անկախ կատարած,կամ՝ չկատարած «հանցանքներից»:Վազգենի ու Լևոնի կողմից անձամբ հանձնարարաություն կար,իսկ անկախականների դեմ ատամ կռճտացնող կոմունիստների կողմից վրեժ ու ցանկություն՝մեն կերպ դատապարտել ջոկատի մարտիկներին,ուղղակի ոչնչացնել ջոկատը,դե այդպես էլ պետք է անեին ու անում էին…
Այսօր արդեն «հերոս» համարվող Վազգեն Սարգսյանը և այս տարիներին իրենից հետո եկած իշխանություններին մոնղոլ-թաթարներ ու դավաճան համարող ԼՏՊ-ն,երկրի համար անչափ ծանր պատերազմական այն տարիներին երբեք չէին մտածում,որ բանտերը լեփ-լեցուն լցրել են սահմաններում կռված, բազմաթիվ ջոկատների 200-ից ավելի կամավոր մարտիկներով:Օգտագործելով իրենց հավատացող ժողովրդի աջակցությունը,իշխանությունը ուժով,անօրինական ձևով վերցրած այս պարագլուխները,արդեն թքած ունեին ,թե ի՞նչ ելք կունենա պատերազմը:Սկսվել էին գաղտնի բանակցությունները Երևանից Բաքու՝Արծվաշենը Քյառքիի հետ փոխանակելու,Գետաշենը,Շահումյանի շրջանն ու Մարտակերտը թշնամուն հանձնելու ու նաև Մեղրին Լաչինի հետ փոխանակելու դավաճանական ծրագրերի իրագործումը:ՈՒ ՀՀՇ վերնախավի և հա´տկապես Վազգեն Սարգսյանի կազմակերպած դավաճանության արդյունքում էր,ինչն այն տարիներին փաստացի ապացուցում էր Շահումյանի համար մարտեր մղող քաջ ու ազնիվ հայորդի Շահեն Մեղրյանը,որ Գետաշենն ու Շահումյանի շրջանը,նաև Արծվաշենը ուղղակի հանձնվեցին թշնամուն:Վազգենն ու Լևոնը,տարածքները թշնամուն հանձնելու համար բանակցում էին Նովոռոսիյսկում ու Թեհրանում,«ելուզակային խմբերի ոչնչացման» անվան տակ բանտերում պահելով կռվի փորձ ունցող կամավորական ու հայտնի ջոկատների մարտիկներին,փողոցներում և ամենուր ու կռվի դաշտում թիկունքից գնդակահարելով ամենից աչքի ընկնողներին,անխնա ոչնչացնելով բոլոր նրանց,ովքեր հավատարմության երդում,այսպես ասած,չէին տվել ու չէին էլ տալու իրենց և կարող էին իրենց դավաճանական գործունեության ու երկրի ալան-թալանի ժամանակ գլխացավանք հանդիսանալ,դիմակայել ու կտրել մեծ թալանչիների իրենց թաթն ու դավաճանի գլուխը…
Հայտնի է,որ Ստալինը նույնիսկ,պատերազմի ժամանակ բանտերից ազատ էր արձակել բոլոր հանցագործ դատապարտյալներին,որպեսզի իրենց մեղքը քավեն հայրենիքի համար պայքարելով:Իսկ Լևոնն ու Վազգենը գերազանցեցին նրան,չնայած հայրենիքի հանդեպ իրենց «նվիրվածությամբ» բացարձակ համեմատվել անգամ չէին կարող Ստալինի հետ…Պատահական չէր,որ ՀՀՇ-ի իշխանության անցնելուց հետո՝ 1990-ականների սկզբի երբ Վազգեն Սարգսյանն արդեն «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր ու Գերագույն Խորհրդի պաշտպանության և Ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն ու դրանից էլ անմիջապես հետո՝երկրի պաշտպանության նախարարը՝ չնայած մեր կամավորների անձնուրացության,արագ կերպով թշնամուն էին հանձնվում տարածքները՝ գյուղ-գյուղի ետևից,գրանցում էինք միայն նահանջ ու պարտություններ,ինչի մասին բազմաթիվ քաջ հայորդիներ բարձրաձայնում էին,որ դավաճանություն է տեղի ունենում,որ դավաճանության արդյունքում է կատարվում այս բոլորը:Բազմաթիվ թերթեր լուսաբանում էին,որ տարբեր ճակատներում ծայրահեղ վիճակների ժամանակ,երբ զինամթերքի ու տեխնիկայի կարիք է լինում ու զորքն օգնություն է խնդրում Վազգեն Սարգսյանից,նա ցինիկաբար մերժում է ու նույնիսկ գրավոր պահանջագրերի վրա ամենակեղտոր հայհոյանքներ գրելով պահանջատիրոջը,ուղարկում ետ՝ ճակատ:Եվ թերթերում տպագրում էին նրա հայհոյանքներով լեցուն պատասխան գրությունների լուսանկարները:Լուսահոգի Շահեն Մեղրյանը,ով եղել էր Շահումյանի շրջանի բարձրաստիճան ղեկավար,իսկ հետո անցած ջոկատի գլուխ քաջաբար կռվում էր իր շրջանի ազատագրման համար,այլևս անկարող աչք փակելու կատարվածի դեմ,թռել եկել էր Երևան՝ խորհրդարան ու այնտեղից և թերթերի էջերից բարկացած բացահայտ հայտարարում էր, փաստեր ու վկաներ բերում,որ Շահումյանը հանձնելու գուրծում տեղի է ունեցել դավաճանություն՝ հենց Վազգեն Սարգսյանի կողմից:Բազմաթիվ մարտիկներ ու ականատեսներ էին պատմում դեպքեր,երբ Երևանից՝ անձամբ Վազգենի կողմից կարգադրություն է եղել ականազերծել մերոնց կողմից ականապատված տարածքներն ու կարգադրությունը կատարելուց շատ չանցած, հենց այդ կետերից սկսել են ներխուժել թշնամու զորքերն ,ինչի հետևանքով էլ եղել են բազմաթիվ կորուստներ ու նահանջ է տեղի ունեցել:Նույնիսկ կապի միջոցներով, պատահաբար լսել էին Ադրբեջանի հետ տարվող գաղտնի պայմանավորվածության խոսակցությունները:Մեղրյանի այս հայտարարությունից ելնելով,խորհրդարանում կազմեցին մի հանձնաժողով,որը պետք է գնար Արցախ՝ դեպքին վկա Սամվել Շահմուրադյանն էլ նրանց հետ,որպեսզի քններ կատարվածը:Հանձնաժողովը ետ եկավ բազմաթիվ վկայություններով,ինչի մասին մամուլին հայտնեց Շահմուրադյանը,ասելով,որ առաջիկա խորհրդարանական նիստին սենսացիոն հայտարարություն կանի կատարված դավաճանության մասին,բայց…Այս հայտարարություններից հետո,չբացահայտված պայմաններում,օդում՝ պայթեց այն ինքնաթիռը,որը տեղափոխում էր Արցախի քաջարի զավակ Շահեն Մեղրյանին…հետո էլ, կատարվածի ականատես վկա հանդիսացող Սամվել Շահմուրադյանը զոհվեց ու ամբողջ եղածը կոծկվեց…Այսպիսին էր իրականությունն այն ժամանակ:Այս ամենն էր պատճառը,որ այն տարիներին,երբ դեռ պատերազմ էր երկրում,Նոյեմբերյանի շրջանում հանդիպման ժամանակ,Արծվաշենն հանձնելուց կարճ ժամանակ հետո՝ կամավոր մի մարտիկ անհաջող մահափորձ էր կատարել Վազգեն Սարգսյանի դեմ…ԵՎ այսպես,երբ կարծես թե արդեն մոտ էր բացարձակ պարտությունը,հանկարծ ԼՏՊ-ն պաշտպանության նախարարի պաշտոնից հանեց Վազգեն Սարգսյանին,նշանակելով նրան նախագահի խորհրդական և պաշտպանության նախարար նշանակեց արդեն ՀՀՇ-ից հեռացած և իրենց հետ հակասություններ ունեցող Վազգեն Մանուկյանին,ամենայն հավանականությամբ,որպեսզի պատմության մեջ, պարտության փաստը կապվի նրա անվան հետ:
Սակայն, զարմանալիորեն,անտեսելով անգամ այն,որ պատերազմող երկրի նախագահ հանդիսացող ԼՏՊ-ն պատեհ-անպատեհ առիթներով միշտ հեռուստատեսությամբ հուսալքում էր սեփական երկրի ժողովրդին,հայտարարելով,թե որքան զենք ու զինամթերք ունենք մենք,որքան զորք և դրա փոխարեն, որքան շատ ունի Ադրբեջանը,ինչն ինքնին հայրենիքի դավաճանություն էր ու նաև հայտարարում էր,որ՝. «մենք չենք կարող հաղթել Ադրբեջանին և պետք է Ղարաբաղը հանձնենք նրանց ու հաշտություն կնքենք»: Մինչ իշխանության հասած ՀՀՇ-ական կլանը զբաղված էր Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ծրագրեր մշակելով Երևանում և միաժամանակ ագահաբար երկիրը թալանելով ու հարստանալով,մեր բանակն արդեն Արցախում օրեցոր ազատագրում էր գյուղ գյուղի ետևից:Հենց այս հաջողություննեն էին,որ դուր չեկան ԼՏՊ-ին և նա Կոմանդոսին՝ Արկադի Տեր- Թադևոսյանին կարգադրեց հեռանալ Արցախից և նրան ետ կանչեց Երևան:Դրանից անմիջապես հետո,ճակատում սկսեցին տեղի ունենալ թիկունքից կատարվող կասկածելի սպանություններ,բազմաթիվ անհայտ կորստի,անահայտ պայմաններում խմբերի ու ջոկատների մասսայական ոչնչացման դեպքեր:Հիշում եմ, թե որքան էր բարկացել Կոմանդոսն այդ հետ կանչումից:Այն ժամանակ բոլոր թերթերը լուսաբանում էին կատարվածը:Փաստորեն երկիրը բաժանվել էր երկու մասի:
Մի կողմում իշխանության անցած ՀՀՇ-ն էր,որ անկուշտ գազանի նման հոշոտում,թալանում էր երկիրն ու միլիոններ դիզում և հենց պատերազմի այդ ծանր ժամանակ զբաղվում վայելքներով ու ամեն ինչ անում,ապահովելու մեր պարտությունը:Հիշում եմ այն ժամանակվա թերթերից մեկին տված Վազգեն Սարգսյանի հարցազրույցը:Պատերազմող երկրի պաշտպանության նախարարը թողնելով երկիրը,մեկ ամսով մեկնել էր Հունաստան,և ինչպես ինքն էր ցինիկաբար հայտարարել՝.«ընկերուհուս հետ հանգստանում էի Ադրիատիկ ծովի ափերին»:
Մյուս կողմում, ՀՀՇ այս իշխանավորների ու նրանց ոհմակի կողմից խաբված,թալանված,ծայր աստիճան չքավորության հասցված հուսահատ ժողովուրդն էր,իր կռվող աշխարհազորի հետ միասին:Տնքում էր Աշխարհը Հայոց…
Միակ հուսադրող բանն այն էր,որ Պաշտպանության Նախարար նշանակված Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում,մեր զորքերն արագորեն սկսել էին ազատագրել կորցրած տարածքները:Սարի գլխից գլորված ձնագնդի նման,գլխիվայր արագությամբ մեծանում էին մեր ձեռքբերումները ճակատում,ինչն այլևս հնարավոր չէր կասեցնել և ինչը բնականաբար դուր չէր կարող գալ իշխանական կազմին:Արդեն ՀՀՇ իշխանության կողմից չղեկավարվող ճակատային այս առաջխաղացման ժամանակ,ԼՏՊ-ն կատարեց իր երկրորդ խորամանկ քայլը՝ անմիջապես,մեր բանակի հաղթական այդ արշավի ժամանակ,ստիպեց Վազգեն Մանուկյանին տալ հրաժարական և պաշտպանության նախարար նշանակեց նորից Վազգեն Սարգսյանին,հետագայում հաղթանակի փառքը վերագրելով նրան ու իրեն,«մոռանալով» անգամ,որ նույն այն օրը,երբ զորքը գրավում էր Շուշին,անձամբ ինքը՝ ԼՏՊ-ն,անտեղյակ լինելով այդ ռազմական օպերացիայից՝ Թհրանում,Ադրբեջանի հետ ստորագրում էր Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասը համարող պայմանագիրը…որի ստորագրումից րոպեներ անց,երբ Ադրբեջանի արտգործնախարարը բարկացած հայտնում է նրան Շուշիի գրվման լուրը,ԼՏՊ-ն շշմում է՝ հանկարծակիի գալիս և անգամ ադրբեջանցու առաջ արդարանում,որ ինքն անտեղյակ է այդ ամենին…
Ահա,այսպիսին էին սրանք՝ այսօր արդեն նորից ոտքի ելած ու ժողովրդին մեկ անգամ ևս խաբել փորձող, «պատերազմում հաղթանակած» առաջին նախագահն ու այսօր արդեն՝ ողբալիության աստիճան անիրական՝«ազգային հերոս սպարապետը» և այսպիսին էր սրանց վարած հակաազգային քաղաքականությունը:Ահա թե ի՞նչ քաղաքականության արդյունքում էինք մենք ու շատերը հայտնվել բանտերում…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ