ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, December 27, 2013 20:39 - 1 քննարկում
ՏԱՐԵՄՈՒՏԻ ՆՎԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Օֆշորային գոտում ձեռնարկություն բացելու , և ֆինասական միջոցները փոխանցելու ձեռնարկ ։
Հաշվի առնելով անցնող տարվա հայ հասարակությանը անհանգստացնող օֆշորային գոտում ձեռնարկություններ բացելու կամ բանկային գործառույթներ կատարելու հարցը , ԼույսԱշխարհը տրամադրում է իրավական և պրակտիկ տեղեկատվություն օֆշորում բանկային հաշիվ և ձեռնարկություն բացելու և օգտագործելու համար։
ԼույսԱշխարհը ցանկանում է հայ հասարակությանը՝ ունենալ այնքան միջոցներ , որ օֆշորում հաշիվ բանալու միտք ունենան։ Սակայն ցանկանում է որ երբեվիցե անհրաժեշտություն չլինի օֆշորի մասին մտածելու և ֆինանսական միջոցները և ձեռնարկությունները հայերը բացեն Հայաստանում ։ Որ օֆշոր ասվածը լինի բոլոր հայերի համար Հայաստանում ։
Ստորև ներկայացնում ենք ֆինասական հարցերով իրավաբաներին տրված հարցերը և նրանց պատասխանները։
Ի՞նչ է օֆշոր :
Ֆինանսների և ձեռնարկությունների կառավարման տերմիններով օֆշորը իրավաբանական միավոր է ստեղծված այլ երկրում ,տնտեսական գործառույթ կատարվող երկրից դուրս հարկերը շրջանցելու նպատակով, կամ կապիտալի առաջացման աղբյուրի մասին գաղտնիքի և գործարքների գաղտնիության ապահովման համար ։ Օֆշորը իրականում ֆինանսաքաղաքական գործիք է ստեղծված բրիտանացիների կողմից երկու դար առաջ կապիտալի վերադարձի կամ ներգրավման համար , որից շուտով օգտվեցին նաև հետգաղութային շրջանում նախկին գաղութարար երկրները ։ Ամենահին Օֆշորների թվում են Հոնկ Կոնգը , Մակաոն ,Ջիբլարթարը …
ինչու՞ բացել հաշիվ օֆշորում.
Օֆշորում հաշիվ բացել ձեռնարկության համար իհարկե ռիսկ է , քանի որ շատ եվրոպական երկրներում Հարկային իրավական դաշտը այնպիսին է, որ հարկումը կատարվում է ֆինանսական գործարքի տնտեսական ցիկլի վայրում ։Այսինքն ոչ մի օֆշորային ձեռնարկություն տեսականորեն չի կարող ազատվել առանց հարկման ։ Սակայն կա մի ավելի կարեվոր հանգամանք , որ հարկային կառույցների հիմնական գործը հարկելը չէ այլ ֆինանսների աղբյուրի մասին ինֆորմացիա ունենալն է ,որը հակասում է օֆշորի սկզբունքին։ Օֆշորը ստեղծված է միայն նրա համար որպիսի կասկածելի ծագումով կապիտալը ազատ տեղաշարժվի ։ Այսինքն աղբյուրի մասին ինֆորմացիայով չի հետաքրքրվում և չի տալիս ինֆորմացիա նրա մասին ։ Այսպիսով օֆշորում հետաքրքիր է միայն հաշիվ բացել այն դեպքում երբ կապիտալը պետք է պահել ինչ որ երկրի իրավական դաշտից դուրս։ Խոսքը վերաբերվում է ոչ թե հարկային այլ իրավական դաշտին։
Ո՞վքեր կարող են հաշիվ բացել օֆշորում.
Քանի որ եվրոպական երկրների դեպքում՝ յոթնասունականների հարկային իրավունքի էվոլյուցիան անիմաստ է դարձրել լուրջ ձեռնարկություններին աշխատել օֆշորում,այստեղ հիմա կարելի է գտնել այնպիսի երրորդ երկրների ձեռնարկություններ, որոնց հարկային դաշտը թույլ է։ Կամ ձեռնարկությունների որոնք հիմնված են հիմնականում կեղտոտ և հանցագործ ծագումով կապիտալի վրա, կամ հարկային դաշտերին չենթարկվող առեվտրական ձեռնարկությունների որոնք թվով շատ քիչ են ։ Ինչպես նաև կարելի է գտնել մասնավոր կապիտալ, որը հանուն ճշմարտության պետք է ասել՝ գերության մեջ գտնվող կապիտալ է, քանի որ բերողը այնտեղից չի կարողանում այն հանել։ Դրա ապացույցը Ջիբլարթար փոքր կղզու վրա իրար գլխի հավաքված և վեր խոյացող երկնաքերերն են ։
ինչպե՞ս բացել հաշիվ օֆշորում
Օֆշորը հետաքրքրվում է հիմնականում կապիտալի հոսքով ։ Այդ պատճառով ստեղծված է մեխանիզմ օֆֆշորային երկրների կողմից կապիտալը անվնաս տեղափոխելու դեպի օֆֆշոր ։ Այդ պատճառով նաև կան հատուկ խորհդատվական ծառայություններ որոնք օգնում են ոչ միայն օֆշոր տեղափոխելու կապիտալը այլև այն անխնդիր ,աղբյուր հանդիսացող երկրից հանելու։
ինչու՞ բացել ձեռնարկություն օֆշորում
Ձեռնարկություն բացելը անհրաժեշտ է օֆշորում որպիսի օգտվել այն ֆինանսկան մեխանիզմից որը թույլ է տալիս կապիտալը տեղափոխել դեպի օֆշոր։ Ինչպես նաև պետք է բացել ձեռնարկություն եթե թույլ հարկային և իրավական դաշտ ունեցող երրորդ երկրների հետ առեվտրական գործառույթի անհրաժեշտություն կա։ Ամենահայտնի գործառույթները դրանք թանկարժեք քարերի հետ կապված գործառույթներն են , քանի որ շատ երրորդ երկրներում թանկարժեք քարերի գնումը ստվերային է և կոռուպցիոն հիմքի վրա ուստի դուրս է մնում իրավական և հարկային դաշտից .
Կարո՞ղ եմ արդյոք բացել ձեռնարկություն օֆշորում առանց տեղաշարժվելու
Իհարկե կարող եք։ Ավելին դուք այն կարող եք ցանկացած երկրում ։ Դրա համար Գոյություն ունի միջազգային ակտ, որը ճանաչում են բոլոր երկրները , Նույնիսկ այն երկրները որոնց ՄԱԿը չի ճանաչում ։ Ակտի անունն է Ապոստիլ ։ Այսինքն բավարար է ձեր անձնագիրը և այլ տեղեկանքներ հաստատել ապոստիլով կամ նոտարական ակտով, որը համարժեք է ապոստիլի և բավարար է ձեռնարկություն բացելու համար։ Այս դեպքում տեղաշարժվելու անհրաժեշտություն չկա։
Ինչպե՞ս բացել ձեռնարկություն օֆշորում
Հիմա Գոյություն ունեն խորհդատվական կենտրոններ որոնք գրանցում են ձեր ձեռնարկությունները օֆշորում։ Պետք է նշել որ տարբեր օֆշորային երկրներ տարբեր չափերի մինիմալ կապիտալ են պահանջում ձեռնարկությունը բացելու համար։
Ո՞ր երկրներն են Օֆշորային լավագույն երկրները
Օֆշորային երկրները տարբեր են և առաջացած խնդիրները նույնպես։ Այսպես օրինակ, 2012 Թվից սկսած Եվրոմիությունը ֆինասական աղբյուրի տեղեկացման մասին միջազգային պայմանագիրը պարտադրել է շատ անդամ երկրների, այդ թվում և Օֆշորային երկրների։ Հենց այդ պատճառով Կիպրոսից սկսվել է ինֆորմացիայի հոսք, ինչպես նաև կապիտալի հոսք այլ օֆշորային բանկեր։ Այս պատճառով Կիպրոսյան բանկերը կանգնեցին սնանկացման փաստի առջև։ Հետաքրքիր է որ Բրիտանյան չի ենթարկվում եվրոմիությանը; և հատկապես եվրոպայում գտնվող Ջերսի և Քենեսի կղզիների վրա ինչպես նաև Ջիբլարթարի վրա այն չազդեց ։ Կան նաև այլ երկրներ երկրագնդի տարբեր ծայրերում ,որոնք համարվում են օֆշորային երկրներ Բերմուդները ,Մանի կղզին , Վանուատուն … ։ Իմիջայլոց շատ երկրների հետ օֆշորային գործարք կատարելու համար անհրաժեշտ է, որ կապիտալը դուրս բերվող երկիրը դիվանագիտական կապի մեջ լինի Օֆշորի հետ։ Այսինքն երկկողմանի պետական ակտի ստորագրություն պետք է լինի որ Ապոստիլը ուժի մեջ մտնի։ Հակառակ դեպքում միջազգային տնտեսական արբիտրաժը չի ճանաչի ակտը։ Իսկ այս դեպքում ռիսկը մեծ է կապիտալը կորցնելու։ Հենց այդ պատճառով Կիպրոսյան բանկային ճգնաժամի ընթացքում շատ երրորդ երկրներ շտապեցին դիվանագիտական կապ հաստատել ասենք այնպիսի երկրի հետ ինչպիսին Վանուատուն է։
Ինչո՞ւ են լրագրողները սիրում օֆշորը
Ոչ միայն լրագրողները ։ Օֆշորը բոլորն են սիրում , բացի Պետական մտածելակերպ ունեցող և իրավական երկիր կառուցող պետական ծառայողից։
Հ .Գ ԼույսԱշխարհում զետեղված տեղեկատվությունը կարողեք ստուգել օֆշորի մասին ցանկացած այլ հրապարակման կամ ձեռնարկի մեջ։
1 քննարկում
sofia