ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 24, 2013 13:25 - չքննարկված

Ֆրանսիայի հայ ուսանողները բողոքում են գազային պայմանագրերի դեմ

http://civilnet.am/2013/12/23/armenian-students-in-paris-protest-against-armenian-russian-gas-contracts/

Փարիզում սովորող մի խումբ ՀՀ քաղաքացիներ դեկտեմբերի 23-ին` առավոտյան
ժամը 9:00-ին, հավաքվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան առջև` իրենց բողոքն
արտահայտելու Ազգային ժողովում այդ պահին քննարկվող գազային համաձայնագրի
դեմ: Այս մասին ասված է ուսանողներից մեկի տարածած հաղորդագրությունում:

Ուսանողներին ընդունել է դեսպանի խորհրդական Լևոն Առուշանյանը, որին նրանք
հանձնել են դեսպանին ուղղված իրենց դժգոհությունն արտահայտող նամակը:

Նամակում մասնավորապես ասված է. «Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ն.Գ. պարոն Վիգեն Չիտեչյանին

Մեծարգո Պարոն Չիտեչյան, դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում տեղի է
ունենալու քվեարկություն՝ Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող
պայմանագրերի վավերացման հարցով:

ՀՀ կառավարությունը որոշել է 30 տարով դառնալ ռուսական «Գազպրոմի»
բաժանորդը, այսինքն մոտակա 30 տարին «Գազպրոմն» է որոշելու Հայաստանում
գազի արժեքը կամ ընդհանրապես ՀՀ-ն գազ ունենա, թե ոչ: Հայաստանը աշխարհի
ամենագազաֆիկացված երկրներից մեկն է: Գրեթե չկա տնտեսության այնպիսի ճյուղ,
որտեղ գազ չօգտագործվի և այն արտադրանքի ինքնարժեքի մեջ բավականին խոսուն
բաժին չունենա: Կարիք չկա կրկնել այդ պայմանագրի աղետալի հետևանքների
փաստարկները, որոնց մասին բազմիցս խոսվել է, և բոլորս քաջ տեղյակ ենք
մանրամասներին: Այն լրջորեն սպառնում է ՀՀ անվտանգությանը, հակասում է ՀՀ
կենսական շահերին և վտանգի տակ է դնում Հայաստանի անկախությունը։

Դիմում ենք Ձեզ, որպես Ֆրանսիայում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, փոխանցել
ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին, որ մենք՝ որպես Հայաստանի
Հանրապետության ազատ, արժանապատիվ քաղաքացիներ, դեմ ենք այս պայմանագրի
վավերացմանը»:

Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական պայմանագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին
ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 77 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ
չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի,
«Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության
պատգամավորները լքել էին դահլիճը:

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեկտեմբերի
23-ին Ազգային ժողովի դիմաց հայտարարեց, որ համաձայնագրերի քվեարկության
վերաբերյալ հաշվիչ հանձնաժողի նիստ տեղի չի ունեցել, քանի որ հանձնաժողովի
յոթ անդամներից չորսը ներկա չեն եղել: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ չորս
խմբակցությունները ԱԺ քվեարկության արդյունքների սահամանադրականությունը
վիճարկելու են դատարանում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ