ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, December 23, 2013 9:13 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)

Հին ու հայտնի քաղաքական գործիչների մուտքը Արտաշատ և նրանց ուղղակի կապը ջոկատի մարտիկների հետ ԿԳԲ-ի կողմից հենց այնպես դիտվել ու ներվել չէր կարող:Բայց անաչառ լինելու համար պետք է ասել,որ այս դեպքում միայն ԿԳԲ-ն չէր,որ սկսել էր հատուկ ուշադրության արժանացնել ջոկատին:«Անկախության Բանակ»-ին մաս կազմելու օրից սկսած «հանկարծակի» ավելացավ ջոկատի հանդեպ եղած ուշադրությունը ՀՀՇ-ականների շրջանակներում ևս:ԿԳԲ-ն անմիջապես իր գործակալին՝ Արթուր անունով մի երիտասարդի գործուղեց այնտեղ,որը ներկայանալով իբր չեզոք մեկը,փորձ արեց խցկվել ջոկատ,որին բառացիորեն մի քանի օրից բացահայտեցին ջոկատի մարտիկները և խոստովանություն կորզելուց ու պատժելուց հետո վտարեցին սահմանամերձ գոտուց:Հանգիստ չէր նաև Արտաշատի ՀՀՇ-ն այս հարցում:Այդ կազմակերպության անդամներն սկսեցին ավելի հաճախակի այցելել Գորիս,սկսվեցին անընդմեջ պահանջները՝ ջոկատը բերել ՀՀՇ-ի ենթակայության տակ և անդամագրվել ՀՀՇ-ին:Այս բոլորը ջոկատը «սեփականացնելու» փորձեր էին ընդհամենը,իսկ նրանց օգնելու հարցում ոչ ոք չէր էլ մտածում:Այդ ժամանակ արդեն և´ Երևանում,և´ բոլոր շրջաններում ՀՀՇ-ն տնօրինում էր փախստականներին օգնելու անվան տակ հավաքված ահռելի գումարներին,որոնց մեկ տոկոսն իսկ չէր օգտագործվել այդ նպատակի համար:Սկսվել էին պատճառաբանությունները,թե իբր եղած գումարը պահվում է հետագայում զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:Սակայն այդ ժամանակ,երբ արդեն եկել էր պահը զենք վերցնելու,այդ ժամանակ ևս ՀՀՇ-ն ոչ մի քայլ չարեց քիչ թե շատ գումարով,կամ անհրաժեշտ որևիցէ բանով օգնելու զինված խմբերին:Ավելին՝ ամբողջովին յուրացվեցին գումարներն ամենուրեք,ինչպե՞ս և ո՞րտեղ՝ այդպես էլ անհայտ մնաց մինչ օրս,ինչպես շատ ու շատ այլ բաներ: Արտաշատի ՀՀՇ-ի կոչով հավաքված գումարը վստահվել էր քաղաքի 1 դպրոցի դիրեկտոր,Արտաշատում մեծ հարգանք վայելող մի մարդու՝ Գրիգոր Մելիքյանին,որի անունով խնայդրամարկղում բացվել էր հաշվի համար և դրվել այդ գումարը:Ազգային զարթոնքի,համատարած ազնվության ու նվիրումի այդ շրջանում ևս պետք է կարճ ժամանակից բացահայտվեյին բաներ,որոնք դավաճանությանը համազոր կարող էին համարվել ու նաև վստահաբա´ր նախանշաններն էին հետագայում կատարվելիք այն բոլոր խաբեբայությունների ու ստորությունների,ինչը որ իրագործեց ՀՀՇ-ն իր գործունեության և իր իշխանության ամբողջ շրջանում:Արտաշատում գտնվող զինվորական զորամասից որպես օգնություն ջոկատին, առանձնացվել էին համապատասխան քանակի զինվորական կոշիկներ,տափաշշեր և փամփուշտ ու դրանք հանձնվել էին Արտաշատի ՀՀՇ-ի տղաներից Համբարձում Ասատրյանին,դրանք ջոկատին ուղարկելու համար:Սա այն նույն Համբարձումն էր,ով պոկել ու գետին էր նետել Արտաշատում բարձրացված առաջին եռագույնը:Եվ ահա´, Համբարձումի մտքով անցել էր անձամբ գնալ Գորիս, և ամոթն ու խիղճը մի կողմ դրած,իր «հանճարեղ մտքի թռիչքով» որոշել էր ,ո´չ ավել,ո´չ պակաս՝ ամբողջ եղած կոշիկները,տափաշշերն ու նույնիսկ փամփուշտները վաճառել խրամատներում գտնվող ջոկատի մարտիկներին, և այն էլ ի՜նչ գներով:Ըստ Համբարձումի,նվիրատվություն եղած զինվորական կոշիկն արժեր 30 ռուբլի ասենք,որն այդ ժամանակ մեկ մարդու միջին աշխատավարձի ուղիղ մեկ երրորդն էր կազմում,տափաշշերը՝ 10 ռուբլի,փմփուշտներն՝ ավել թանկ:«Հայրենասեր» այս մարդը,որը շրջանի ՀՀՇ-ի առաջնորդներից էր նաև,հանգիստ խղճով գրպանել էր այդ ամբողջ գումարն ու վերադարձել Արատաշատ,իր ընտանիքի գիրկն ու իր տաք անկյունը:Եվ այսօր,կյանքում ոչ մի տեղ գոնե մեկ փամփուշտ չկրակած,զենք անգամ ձեռքը չվերցրած այս Համբարձում Ասատրյանը,գրանցված է որպես Երկրապահ Կամավորականների Միության անդամ և որպես «հայրենիքի պաշտպան»,դարձել է բացառության կարգով արտահերթ տրվող բնակարանի տեր այն դեպքում,երբ ասենք Գուսան Հայկազունի (Նազարյան Գագիկ) նման իրոք հայրենասեր մարդիկ և հայրենիքի իսկական մարտիկներ չունեն սեփական տաք անկյուն պատսպարվելու համար:Ահա թե ինչպես ծնվեցին,ՀՀՇ-ի անմիջական աջակցությամբ զարգացան,առաջ գնացին և իրենց ուրույն տեղը գրավեցին այսպիսի շատ ու շատ պատեհապաշտ շինծու «հերոսներ»… Գորիսում կատարված այս խայտառակ դեպքը,որի մասին ես պատմեցի մանրամասնորեն Արտաշատի միտինգներից մեկի ժամանակ ունեցած իմ ելույթի ընթացքում,պատճառ հանդիսացավ բացահայտելու մեկ ուրիշ խայտառակություն:Ելույթիցս հետո,նույն երեկոյան ինձ մոտեցավ դպրոցի դիրեկտոր հարգարժան Մելիքյանը,որի անվամբ բացված հաշվի համարում պահվում էին ժողովրդից հավաքված գումարները և տեղեկացրեց,որ ամեն շաբաթ իր մոտ է գալիս Համբարձումն ու պահանջում որոշակի գումար,իբր ինչ-ինչ գործերի համար,որի հետևանքով գումարը մնացել է եղածի կեսից էլ քիչ:Մենք այն ժամանակ համոզված էինք,որ անկախ մեր կուսակցական պատկանելիությունից,բոլորս էլ մեր գիտցած ճանապարհով պայքարում ենք հանուն ազգի ու Հայրենիքի և մեր պայքարը մեկն է:Հենց այս էր պատճառը,որ թեև ՀՀՇ-ն էր հավաքել ու նա էր տնօրինում այդ գումերը,բայց մենք անչափ վրդովվեցինք լսելով այսպիսի խարդախության մասին և դա այն դեպքում,երբ փախստականների տեղավորման ժամանակ ես անձամբ էի համոզում այդ ահռելի գումարից ընդհամենը 60 ռուբլի տրամադրել Բաքվի փախստական մի մարդու,որը տեղեկանալով,որ իր կորած ընտանիքի անդամները Եղեգնաձորում են գտնվում, ուզում էր գնալ նրանց մոտ,բայց հենց Համբարձում կոչված այդ մարդուն այդպես էլ համոզել չկարողացա՝ փախստականին տրամադրելու այդ գումարը և ի վերջո, Արտաշատի բնակիչներից մեկը հանձն առավ իր մեքենայով նրան տանել Եղեգնաձոր:Այս մասին ես տեղյակ պահեցի Արտաշատի ՀՀՇ-ի մյուս անդամներին և պայմանավորված օրը միասնական ժողով գումարեցինք:Ավելին եղավ զարմանքս,երբ առաջ քաշված այս բոլոր խայտառակ փաստերին Համբարձումն սկսեց պատասխանել բացահայտ քամահրանքով ու ծաղրով:Նրա կուսակից ընկերները,դպրոցի դիրեկտորն ու մենք՝ ԱԻՄ-ականներս բառացիորեն բերանբաց էինք մնացել այսպիսի լկտիությունից: Ես որոշեցի այս մասին տեղյակ պահել Երևանի ՀՀՇ-ի անդամներին:Հաջորդ օրն իսկ այս ամենի մասին հայտնեցի Աշոտ Մանուչարյանին,որը խոստացավ քննել հարցը և նույն օրը երեկոյան ,Արարատի կուլտուրայի տան դահլիճում տեղի ունեցած հավաքի ժամանակ խոսեցի Գորիսում Համբարձումի կատարած ստոր արարքի մասին:Ոչ միայն Մանուչարյանն ու մյուսները պատասխանատվության չկանչեցին անբարո արարք կատարած իրենց անդամին,այլև երկու օր անց, հանկարծ հորս տուն եկավ շրջանում ապրող,այն ժամանակ հանցագործ աշխարհի հայտնի դեմքերից մեկը՝ Լայերթը:Նա սկսեց ահաբեկել ու պատասխան պահանջել,թե ի՞նչ իրավունքով եմ Արարատում եղած իմ ելույթի ժամանակ հայտարարել,որ ինքն է Գորիս տարել ու վաճառել եղածը:Մենք ապշեցինք:Եղածը գլխիվայր էր շուռ տվացվել,կատարվածի հետ և առհասարակ շարժման հետ բացարձակ կապ չունեցող մի մարդու էին ներքաշել այս պատմության մեջ ու հանել իմ դեմ:Այս բացահայտ զրպարտությունը նողկալի էր այն աստիճան,որ պատկերացնել իսկ անկարելի էր,թե այս ստոր խառնակչություն սերմանողը մարդկային ի՞նչ տիպի կարող էր պատկանել:Մանրամասն բացատրություններից ու զրույցից հետո,երբ Լայերթի համար պարզ դարձավ,որ իրեն ընդհամենն օգտագործել են ինձ ահաբեկելու համար,նա հայտնեց,թե ով էր իրեն այդ բացահայտ սուտ իմֆորմացիան տվողը:Մեր զարմանքն ավելի մեծացավ:Վազգեն Սարգսյանն էր այն մարդը,որ փորձել էր Լայերթի միջոցով լռեցնել ինձ:Իսկ իմ լռությունը անչափ անհրաժեշտ էր իրեն՝ Վազգենին,ես դա շատ լավ գիտեյի:Բայց Վազգենը չգիտեր,որ հետագայում իր իսկ կողմից ինձ «նվիրած» ԿԳԲ-ի զնդաններն անգամ ի զորու չէին լինելու ստրկամտության թույն ներարկելու մտքիս և վախի զսպաշապիկով բանտելու լեզուս: Այս դեպքից հաշված օրեր անց,1989թ.-ի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր,երբ հարյուր հազարավոր հայեր հավաքվել էին Բաղրամյանի վրա գտնվող ԴՊՊ-ի շենքի դիմաց,որտեղ ժողովրդի ճնշման տակ կոմունիստները որոշում էին կայացնում արտահերթ նստաշրջան գումարելու մասին,ես և Մերրի Ջրաղացպանյանը,որը բավականին ակտիվ պայքարող կին էր,ձեռքներիս եռագույնը,մոտեցանք շենքի պատին ամրացված Սովետական Հայաստանի դրոշին:Մի կերպ հանեցինք այն և փոխարենն ամրացրեցինք մեզ մոտ գտնվող եռագույնը:Ներսում ընթացող քննարկումների մասին բարձրախոսով ժողովրդին անընդհատ տեղեկություն հաղորդող Վանո Սիրադեղյանը,որը կանգնած էր շենքի դիմաց պատրաստված փայտե հարթակի վրա,հանկարծ մոտեցավ մեզ,իր ձեռքով քաշեց հանեց եռագույնը,նետեց մեր կողմն ու մի կեղտոտ խուլիգանական հայհոյանք նետելով հարձակվեց մեզ վրա:Հրանտ Խաչատրյանը,որը մոտ էր կանգնած մեզ,անմիջապես հասավ օգնության, ամոթանքի խոսքեր նետելով Վանոյին՝ կանանց հասցեյին նման հայհոյանքներ տալու համար:Վանոն շարունակելով նույն կեղտոտ խոսքերը հարձակվեց Հրանտի վրա:Մեկ վարկյան ևս,սկսվելու էր ձեռնակռիվ,եթե շուրջն հավաքված մարդիկ չմիջամտեյին:Վանոն վերադարձավ հարթակ,վերցրեց բարձրախոսն ու հայտարարեց,թե՝.« ԿԳԲ-ի գործակալ երկու կին փորձում էին սադրանք հրահրել,մենք բացահայտեցինք նրանց և նրանք հեռացան»: Իսկ մենք չէինք հեռացել և Վանոյի այս պիտակավորումից ահավոր բարկացած Մերրին ամեն կերպ ցանկանում էր առաջ շարժվել և արժանի պատասխան տալ:Ես հազիվ էի զսպում նրան:Մենք կանգնած էինք աստիճանների կողամասը եզրափակող սալաքարերի վրա և հանկարծ այդ ժամանակ կողքից,որը բավականին ցածր էր մեր կանգնած դիրքից,մեկը անունս տալով բարևեց ինձ:Ես շուռ եկա:Վազգեն Սարգսյանն էր,մուգ կապույտ վիլվետե վերարկույով:Դեռ չհասցրած բառ անգամ արտասանել,նա շուտասելուկի պես քմծիծաղով վրա տվեց՝. -Տեսա՞ր Սվետա,որ ասում էի Անկախության համար դեռ շուտ է… Իսկ իմ ուղեղում վարկյանի տակ մեխվել ու պտտվում էր Լայերթի հետ կապված դեպքը ,բայց ես պատասխանեցի՝. -Անկախության համար երբեք շուտ լինել չի կարող,-և ուզում էի անդրադառնալ այդ դեպքին,բայց Վազգենն առաջ ընկավ՝. -Լավ Սվետա,մի բան ասեմ,դու շատ լավ գիտես թե Լայերթն ով է,ի՞նչ մարդ է,ի՞նչ գործ ունես նրա հետ,որ նրա անունն ես տալիս,նա էտ տեսակ բաներ է՞ արել,որ եկել Արարատ ու ասել ես… Այս հերթական ստորությունն այլևս չափազանց էր,մթագնեց ուղեղս և որքան ուժ ունեյի սկսեցի գոռալ ու ամենաանպատիվ խոսքերով լուտանքներ տեղալ այդ զրպարտիչի գլխին,այն աստիճան,որ բավականին թվով մարդիկ շրջապատեցին մեզ:Իսկ նա առանց մեկ բառ իսկ փոխադարձելու,ձեռքերը վերարակույի գրպանները դրած անմիջապես հեռացավ: Հետո՝ այս դեպքից ուղիղ մեկ տարի անց,երբ ես դառնալու էի կալանավոր,իսկ Վազգենը՝ Ներքին Գործերի և Պաշտպանության հանձնաժողովի նախագահ,ԿԳԲ-ի նկուղից իրեն ուղղված իմ Բաց Նամակում գրելու էի այսպիսի տողեր՝.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Նախ ասեմ,որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից,ուր գտնվում եմ ճիçտ մեկ ամիս:Հավատացած եմ,որ տեղյակ եք և դեռ ավելին… Միայն կցանկանայի՝ նամակս ընթերցեյիք մինչև վերջ,որը ձեզ գուցե խորհելու առիթ տար: Մեր ծանոթությունը կայացավ 1989թ.-ի II-րդ կեսին:Ինչպես ինձ թվաց,դուք ուրախությամբ իմացաք,որ ես Սամվելի քույրն եմ:ԵՎ ընդհամենը 2-3 ամիս հետո,դուք մեր հանդեպ դրսևորում Էիք ոչ հարգալից վերաբերմունք:Պատճառն այն Էր,որ մենք՝ լինելով ԱԻՄ-ի անդամ,«հանդգնել » Էինք միտինգում պատմել Արտաçատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին:Խոսքս՝ Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոçիկ,տափաçիç և նույնիսկ փամփուçտներ վաճառելու մեսին Է:Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը:Եվ դուք,անձամբ ինքներդ,սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն,որը վայել Էր միայն ստախոս,բամբասկոտ ու խառնակիչ կնոջ,(խոսքս Լաերթին ձեր հաղորդածների մասին Է ):Հետո ես տեսա,որ «Անկախության Բանակ»-ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան Էլ դուր չեն գալիս:Բազմաթիվ անգամներ,ի սկզբանե,առաջարկվել Էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ և միçտ Էլ մերժվել Էր տղաների կողմից…»: Տարիներ անցան,որպես ճակատագրի ծաղր,երբեք և ոչ մի ճակատում մեկ փամփուշտ անգամ չկրակած Վազգեն Սարգսյանը դարձավ Պաշտպանության Նախարար և նույնիսկ՝ ազգային հերոս,իսկ Լայերթը ,որպես շնորհ՝ այդ նույն Վազգենից ստացավ Գնդապետի կոչում ա´յն դեպքում,երբ իսկապես հայրենասեր,շարժման հենց սկզբից ակտիվ պայքարի ելած,սահմանամերձ տարբեր մարտերի մասնակցած շատ տղաներ,հենց թեկուզ ՀՀՇ-ի ջոկատից, մնացին բոլորովին ստվերում… Ահա թե ինչպես էին «զոռբաներից» ու ճարպիկ պատեհապաշտներից կուռքեր ստեղծվում…

(Շարունակություն)

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ