ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Sunday, December 22, 2013 17:10 - 1 քննարկում
Քահանաներն ընդդեմ կաթողիկոսի
Կարգալուծության ալիքը, որն արդեն մի քանի տարի տարածվում է Մայր Աթոռից, մի շարք քահանաների համբերության բաժակն է լցրել: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կարգալույծ դարձած շատ քահանաներ և կրոնական համայնքի ներկայացուցիչներ քննադատել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այս «սովորությունը» և դատապարտել: Հատկապես Սփյուռքում մի շարք համայնքներ չեն համաձայնել կաթողիկոսի որոշումների հետ, սակայն, ինչպես ասում են, անքննելի են կաթողիկոսի գործերը:
Եվ հիմա արդեն Հայաստանում մի խումբ քահանաներ, որոնցից մի քանիսը զրույց ունեցան մեզ հետ, պատրաստվում են բողոքի ակցիայի՝ սկսելով ստորագրահավաքից և անցնելով զանգվածային ցույցերի: Նրանք անհանդուրժելի են համարում այն ամենը, ինչը տեղի է ունենում Մայր Աթոռում, նրանք ասում են, որ կաթողիկոսը գերապատվությունը տալիս է խոսք տանող-բերող, կրոնավորի ոչ պատշաճ վարքով, մինչդեռ իսկական կրոնավորներին հալածում է, մեղադրում չեղած մեղքերի մեջ: Քահանաներից մի մասի սոցիալական վիճակն իսկապես օրհասական է: Նրանք, ովքեր բիզնեսի մեջ չեն ներքաշված, ովքեր վանահայրեր չեն՝ չունեն ապրելու տարրական միջոցներ, ուստի երբեմն կրոնական ծառայությունից զատ այլ պարտականություններ էլ են կատարում, որպեսզի կարողանան պահել իրենց ընտանիքները: Այս ամենը կաթողիկոսի համար նշանակություն չունի:
Քահանաները պնդում են, որ ինչպես կաթողիկոսը, այնպես էլ մի քանի բարձրաստիճան հոգևորական դոլարային միլիոնատերեր են դարձել, ունեն ահռելի ունեցվածք և բանկային հաշիվներ, մինչդեռ իրենք հասել են ծայր աղքատության: Եվ կարծես այս ամենը քիչ է, նրանց անընդհատ սպառնում են կարգալուծությամբ:
Քահանաներն իսկապես կողմ են եկեղեցու բարեփոխմանը, բարձր արժեքների արմատավորմանը: Ուստի ակնկալելով հանրային աջակցություն՝ շուտով պատրաստվում են բողոքի միջոցառումների:
Մ. ԼևոնյանՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?22827&l=am/
1 քննարկում
Anonymous