ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, December 21, 2013 23:50 - չքննարկված
ԱՄՆ-ում լույս է տեսել Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի բազմազանության մասին օրացույց
Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված «SAVE Armenian Photograph Archives» նախագիծը «Լույս նախքան մութը. Հայերը նախքան ցեղասպանությունը» անվամբ նոր օրացույց է թողարկել, որը ցույց է տալիս ավելի քանի 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի բազմազանությունը: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն:
17 լուսանկարները հնարավորություն են տալիս ճանապարհորդել Վանում, Բիթլիսում (Բաղեշ-Ակունքի խմբ.), Էրզրումում (Կարին-Ակունքի խմբ.), Տիգրանակերտում եւ Խարբերդում, ինչպես նաեւ Սեբաստիայում, Կեսարիայում, Կոնիայում եւ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Պարտիզակում: 2014 թվականի այդ օրացույցը կարելի է ընթերցել որպես գիրք, քանի որ լուսանկարներում պատկերված տեղանքի ու մարդկանց մասին մանրամասն տեղեկություններ է պարունակում:
http://news.am/arm/news/185905.html