ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, December 5, 2013 20:35 - չքննարկված
Forbes ամսագիրը կազմել է ցանկը: երկրորդ տեղն զբաղեցնում է Հայաստանը
Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է այն երկրների ցանկը, որոնց տնտեսությունները վատթարագույն վիճակում են:
Առաջին տեղում Մադագասկարն է, որտեղ բնակչության 77 %-ը գտնվում է աղքատության գծից այն կողմ: Նման իրավիճակի են հանգեցրել պետական կառավարման մեջ թույլ տրված սխալները, համատարած կոռուպցիան, նշում է պարբերականը՝ վերլուծելով վերջին տարիներին տարբեր երկրների մակրոտնտեսական ցուցանիշները և մինչև 2012 թ. զարգացման կանխատեսումները:
Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնում է Հայաստանը, որի ՀՆԱ-ն ճգնաժամային 2009 թ. կրճատվել է 15 %-ով: Բնակչությունը տուժում է բարձր ինֆլյացիայից (7 %), ընդ որում՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար դոլարից պակաս է, ինչը, ինչպես նշում է Forbes-ը, հարևան Թուրքիայի նույնատիպ ցուցանիշի մեկ երրորդից էլ քիչ է:
Երրորդ տեղում Գվինեան է հայտնվել՝ մի երկիր, որին է պատկանում մոլորակի ալյումինի պաշարների կեսը: 2008 թ. երկրում հերթական անգամ ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, ինչը դանդաղեցրեց տնտեսական աճը և իջեցրեց տնտեսական՝ առանց այդ էլ ցածր ցուցանիշները:
Ցուցակի չորրորդ տեղում Ուկրաինան է: Forbes-ը ընդգծել է, որ բնական պաշարներով և բարեբեր հողով հարուստ այդ երկիրը կարող էր իր տնտեսական ցուցանիշներով լինել Եվրոպայի առաջատարը, սակայն իրականում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով չի հասնում նույնիսկ Սերբիային և Բուլղարիային: Ուկրաինայում տարեկան արժեզրկումը կազմում է մոտավորապես 10 %, 2009 թ. ՀՆԱ-ն կրճատվել է 15 %-ով: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Ուկրաիանան չի զարգանում կոռուպցիայի, վատ կառավարման և թույլ դատական համակարգի պատճառով, ինչը չի ապահովում օրենքների կիրառումը:
Հինգերորդ տեղում Յամայկան է, որը խիստ տուժել է գլոբալ տնտեսական ճգնաժամից: Զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է, սակայն աղքատության մակարդակն աստիճանաբար նվազում է:
Այնուհետև Forbes-ի ցուցակում գալիս են Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան, Իրանը, փոխանցում է correspondent.net-ը:
– See more at: http://www.ilur.am/news/view/22121.html#sthash.5HNULJJG.DWoPIZAO.dpuf