ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, November 21, 2013 0:14 - 3 քննարկում
“Կտրիր նրա լեզուն և դու վերջնականապես կվերացնես նրան” սիոնիստական ծրագրի երկրորդ մասը լեզվի մասին օրենքի ընդունումից հետո հաջող ընթացք է տալիս Աշոտյանը
«Իրատես de facto»-ն գրում է. «Օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀԿ արտաքին կապերի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի շարս այլոց, հանդիպել էր նաեւ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել եւ ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը եւս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:
Անշուշտ, հետաքրքիր առաջարկ է ոչ միայն, Պուտինի լեզվով ասած, 2,5-միլիոնանոց հայկական սփյուռք ունեցող Ռուսաստանի ֆոնին, էլ ավելի հետաքրքիր է սպասվող «Մաքսայինի» ֆոնին:
Ի դեպ, կիրակի օրը ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների` Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցով հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ինչու են ռուսները հատուկ կարգավիճակ պահանջում Հայաստանում ռուսերենի համար, երբ որեւէ այլ լեզու մեզանում նման կարգավիճակ չունի:
3 քննարկումներ
ARORDUHY