ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, October 29, 2013 11:37 - 16 քննարկում
Գրառում ֆեյսբուկում։ Արթուր Արմինը վթարի է ենթարկվել
Տաթև Գրիգորյան.
Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 1:30-ին Արթուր Արմինը իր մեքենայով շտապելով դեպի հիվանդանոց ենթարկվել է ավտովթարի 210 Pasadenա Freeway-ի վրա: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Փաստորեն ավտովթարից 15 րոպե առաջ ես զանգել եմ նրան և խոսել հետը: Նա ինձ ասաց որ շտապում է հիվանդանոց իր աղջկա մոտ: Փաստորեն ոստիկանությունը վերջին զանգողին, որը ես եմ եղել հետ է զանգել:
Եղա հիվանդանոցում, վիճակը դեռ համարում են խիստ ծանր: Խնդրում եմ բոլոր հայորդիներին և նրա գաղափարները սատարողներին աղոթել նրա առողջության համար: Սա է իմ խնդրանքը բոլորին: Մի քանի ժամից նորից պիտի գնամ հիվանդանոց, ձեզ տեղյակ կպահեմ:
Տաթև Գրիգորյան
Նորությունը այն է, որ վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը տեղն է, հիմնականում քնած է, ICU-ից պալատ կտեղափխեն հավանաբար այսօր երեկոյան:
16 քննարկումներ
G. J.