ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 25, 2013 4:36 - 1 քննարկում

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարություն

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարության ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Վերջին օրերին հայկական և արտասահմանյան խիստ որոշակի լրատվամիջոցներ տարօրինակ կերպով նույնաբովանդակ ապատեղեկատվություն են տարածում սեպտեմբերի 6-8 Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՀՄՖ-ի 15-ամյա գործունեությանը նվիրված Համագումարի ընթացքի և նրանում ընդունված որոշումների մասին:
Այդ կապակցությամբ մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ Համագումարին ներկա էին պատվիրակներ ու հյուրեր եվրոպական 23 երկրներից, այդ թվում նաև Իսրայելից և Հայաստանից 11 անձ, որոնցից 4 պատվիրակ և 7 հրավիրյալ: Անկախ ներկաների կարգավիճակից ելույթի հնարավորություն տրված էր բոլոր ցանկացողներին:
Սակայն հետհամագումարյան ժամանակահատվածում որոշակի հյուրեր իրենց իրավունք են վերապահել անել լուսաբանություններ և հայտարարություններ, որոնք հավանաբար թյուրըմբռման արդյունքում իրենք իրենց հյուրի կարգավիճակը շփոթել են պատվիրակի կարգավիճակի հետ կամ հավանաբար իրենք իրենց երևակայել են, թե մասնակցում են որևէ կուսակցական համագումարի:
Այդ առթիվ պարզաբանում ենք, որ ԵՀՄՖ-ի կամ նրա Համագումարի օրակարգի, բանաձևի և որոշումների մասին հայտարարություն անելու իրավասությունը վերապահված է պատվիրակին և այն էլ այն պարագայում, երբ նախօրոք համաձայնեցված է Նախագահության հետ: Գալով ապատեղեկատվությանը նշենք, որ տարածված հիմնական բացահայտ սուտը կայանում է նրանում, թե իբր Համագումարի մեջ չի եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող օրակարգային հարց և իբր չի քննարկվել ու ընդունվել անարյուն իշխանափոխությանը միտված առաջարկություններ: Նույնիսկ նշվում է, թե իբր ԵՀՄՖ Պատվո Նախագահ Թորոս Սակերյանը /Շվեյցարիա/ դեմ է եղել… Իրականությունը ճիշտ հակառակն է՝ նրա և այլոց առաջարկությամբ է կազմվել Համագումարի օրակարգի այն հատվածը, որտեղ էլ նա պնդել է ամրագրել սփյուռքի անվերապահ մասնակցությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին, և դիտորդի դերում մնալը այլևս դավաճանություն է հայաստանցիների հանդեպ:
Հայաստանից հյուրի կարգավիճակ ունեցող Գևորգ Դանիելյանը ՌԵԳՆՈՒՄ-ին տված հարցազրույցում ազնվորեն փաստում է Համագումարին հնչած իշխանափոխության առաջարկությունները, սակայն համաձայն իր ստացած տպավորության առավել ծայրահեղ ձևակերպումով է ներկայացրել, որը մեջբերում ենք բառացի.

“Думаю, организаторы конференции поступили добросовестно, при составлении текста революции основываясь на позиции большинства участников.”:

Այս առթիվ պարզաբանում ենք, որ Համագումարին չի հնչել հեղափոխություն բառը, ինչպես նշված է վերոհիշյալ ռուսորեն տեքստում, այլ հնչել էր անարյուն իշխանափոխություն բառակապակցությունը: Լևոն Հայրապետյանն էլ իր ելույթում առաջարկեց իշխանափոխության սեփական տարբերակը, ըստ որի այն պետք է տեղի ունենա ընդամենը 20 րոպեում… Համագումարի բոլոր ելույթները նկարահանված են և ցանկացողներին կարող ենք այն տրամադրել:
Այո՛, իշխանափոխության անհրաժեշտությունը պատվիրակների և հյուրերի մեծամասնության կարծիքվ օրվա պահանջն է, քանզի հակառակ պարագայում ՀՀ-ի անվտանգության խնդիրը դառնում է ծայրահեղ անլուծելի: Ելույթների և զեկույցների հիման վրա էլ հետագայում պատրաստվեց Համագումարի Կոչը և այն տարածվեց մամուլով՝ Համահայկական Ազգային Ճակատ ստեղծելու վերաբերյալ: Այսօր բազմաթիվ հայորդիներ, կազմակերպություններ իրենց գրավոր համաձայնությունն են հայտնում այդ գաղափարին մաիանալուն և այն կյանքի կոչելուն: Ապատեղեկատվության մեջ նշվում է նաև, թե իբր Համագումարի Բանաձևի մեջ իշխանափոխության մասին չկա կետ: Նախ նշենք, որ ներկայացվածը Բանաձևի նախագիծն է, և ավելին, նա դեռ հարստացվելու է զեկույցներով և արժեքավոր առաջարկներ պարունակող ելույթներով: Իսկ Բանաձևի նախագծում իշխանափոխությանն վերաբերյալ հարցը ներկայացված է “ՀՀ-ի ներքաղաքական հարցերին Սփյուռքի անմիջական մասնակցության ծրագրերի մշակում և իրականացում” թիվ ութ կետում:
Չնայած այն հանգամանքին, որ ԵՀՄՖ-ն լոբբիստական կազմակերպություն է, և գործունեության արդյունավետությունից ելնելով պարտավոր չէ ամեն բան հրապարակել, սակայն ԵՀՄՖ Նախագահությունը որոշել է մոտ ապագայում Բանաձևն ամբողջական կազմելուց հետո հրապարակել այն, որպեսզի ,,հետաքրքրասերների,, համար պարզ լինի, թե ինչ ուղղություններով է նախանշված ԵՀՄՖ գալիք տարիների գործունեությունը:
Ընդհանուր առմամբ, վերլուծելով ԵՀՄՖ Համագումարի հանդեպ կերակրատաշտին կից տարատեսակ և տարաբնույթ լրատվամիջոցների, դիվանագետների, անհատների միջոցով վարչակազմի բարձրացրած հիստերիան, եզրահանգում ենք, որ ԵՀՄՖ Համագումարի որոշումները և նրանց կյանքի կոչելը խիստ անհրաժեշտ են և ճիշտ ժամանակահատված է ընտրված այն իրականացնելու համար:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
23.09.2013թ.



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anahit
Sep 25, 2013 6:05