ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, September 23, 2013 0:51 - 1 քննարկում
Մենք բոլորս հիմարներ ենք որպիսի հասկանանք թե ում է պետք Հայրիկյանը ընդհանրապես կամ հին մանիպուլյատորի նոր մանիպուլիացիան
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին` 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա:
Դատավորը վճիռ կայացրեց նաև գումարի բռնագանձման պահանջի մասին` Հայրիկյանի պաշտպանի հայցը թողնել առանց քննության, իսկ Սեդրակյանի գույքի նկատմամբ կիրառված կալանքը թողնել անփոփոխ:
Լրագրողների հետ զրույցում Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ վճիռ նանպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:
Լրագրողների հարցին` սպասու՞մ էիք նման պատժաչափ, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Իսկ դուք չէի՞ք տեսնում` ինչ դատավարություն էր ընթանում»:
Ամենից շատ հուզվել էր Սեդրակյանի կրտսեր որդին: Սեդրակյանի կինն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ չէր սպասում նման պատժի:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Սեդրակյանի համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում:
1 քննարկում
VANECI@MAIL.COM