ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, September 22, 2013 18:07 - 7 քննարկում

հեռացված է Լույսաշխարհից…..

Լույսաշխարհ կայքը հնարավորություն է տալիս բոլոր հայորդիներին մասնակցելու և արտահայտվելու. կայքը պատկանում է բոլոր մասնակիցներին։ Լույսում իրական դեմոկրատիա է Այստեղ մասնակիցները կարող են լինել տարբեր համոզմունքների և արտահայտել իրենց համոզմունքները։ Դա չի նշանակում որ բոլոր հոդվածները համկնում են խմբագրության կարծիքի հետ։
Որը որ բոլորովին չի նշանակում որ Լույսաշխարհը քարոզչության պլատֆորմ է կամ սեփական համոզմունքները ուրիշներին պարտադրելու միջոց։ Առաջին անգամ չէ որ Լույսաշխարհը ստիպված է լինում հեռացնելու այն մարդկանց որոնք անցել են անձնական վիրավորանքների և հայհոյանքների մասնակիցների կամ ադմինիստրացիայի հասցեին։
Զարմանալի է բայց փաստ որ շատերը չեն գնահատում այն արտահայտման հնարավորությունը որը նրանց ընձեռնվել է և կեղտոտում են այն սեղանին որից քիչ առաջ օգտվում էին։
Այսուհետ Լույսաշխարհի ադմինիստրացիան ավելի խիստ է լինելու տվյալ հարցում քանի որ նման մասնակիցների թողած կեղտը ստիպված են լինում հավաքել և մաքրել ադմինիստրացիան, որը պարտավորված չէ կեղտոտողի նկատմամբ։
Մասնակիցներին վիրավորելու , ադմինիստրացիային հայհոյելու, քարոզչություն անելու և մյուս մասնակիցների համոզմունքները ծաղրելու համար Հեռացվում է լույս աշխարհից Ստեփան Աբրահամյանը։
ընդ որում պետք է նկատել Ստեփան Աբրահամյանի հակահայկական կեցվածքը և ակտիվ սադրիչ ու ստահոդ աշխատանքները որոնցից շատերը ադմինիստրացիան զգուշացել է հրապարակելուց.
Ստեփան Աբրահամյանը և ոչ մի ֆորմատով այլևս չի ներկայանա Լույսաշխարհում։
Լույսաշխարհի խմբագրությունը ներողամտություն է հայցում մասնակիցներից պատճառած զայրույթի համար։
Ադմինիստրացիա



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

grigori
Sep 22, 2013 19:38