ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, August 30, 2013 20:29 - 23 քննարկում

Ինչպե՞ս է հարստանում հայաստանցիների ու ղարաբաղցիների հաշվին Ռալֆ Յիրիկյանը

,,Աղքատների հաշվին բարեգործություն ես անում ու քեզ հպարտ համարում,,… Սրանք Միքայելի խոսքերն են՝ Ալ. Շիրվանզադեի ,,Քաոս,, վեպից… Ինչու՞ հիշեցի: Պատճառը ,,ՎիվաՍել,, ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գործունեությունն է, մի մարդու, որն իրեն բարեգործ է հռչակել՝ այսպես զբաղվելով ամենասովորական աչքակապությամբ… Նախ, այս բարեգործ կոչվող ՀՀ կորպորատիվ քաղաքացին Ղարաբաղում սահմանել է աշխարհում ամենաբարձր գները մեկ րոպի համար՝ այսպես թալանելով ղարաբաղցիներին, այսպես այդ փոքրիկ երկրի բնակիչներին հարստահարելով: Բայց սա ընդամենը նրա ,,թալանի,, երևացող մասն է: Ես ուղիղ մեկ տարի իմ և ընկերներիս միջոցով պարզեցի, որ ամեն լիցքավորումից հետո ,,անհետանում,, է մոտ 20 դրամ… Այսինքն, ցանկացած լիցքավորումից հետո ընկերությունը գրպանում է ամեն բաժանորդից միջինը 20 դրամ, ինչը, բնականաբար, մեզ համար տեսանելի չէ… Ընկերությունն ունի մոտ 2 մլն բաժանորդ, սակայն հաշվարկենք 1 մլն-ով… Եթե ամեն մի բաժանորդ ամսական միջինն իր համարը լիցքավորում է 4 անգամ, ապա ամեն լիցքավորումից հանենք 20 դրամ, ինչն ամսվա կտրվածքով կկազմի 80 դրամ… 80 դրամը բազմապատկենք 1 մլն բաժանորդով… Ամսական ընկերությունը գրպանում է մոտ 80 մլն դրամ, տարեկան՝ 920 մլն… Այսինքն, ընկերությունը յուրաքանչյուր տարի ամենաքիչը 2 մլն դոլար է գրպանում բաժանորդներից…

Ահա ինչու է իբրև թե բարեգործություններ անում կորպորատիվ քաղաքացի Ռալֆ Յիրիկյանը…
FB օգտատեր:
Լևոն Մութաֆյան



23 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Aug 30, 2013 21:30