Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, August 28, 2013 14:18 - 19 քննարկում
ԳԵՐՎԱ՞Ծ ԹԵ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ… ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՎՐԻՊԵՑ. ՃԵՂՔՎԱԾՔՆԵՐԸ ԱՆԿԱՍԵԼԻՈՐԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ…
ԳԵՐՎԱ՞Ծ ԹԵ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ… ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՎՐԻՊԵՑ. ՃԵՂՔՎԱԾՔՆԵՐԸ ԱՆԿԱՍԵԼԻՈՐԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ
Սկզբնապես ծանոթացնեմ մի շարք հոդվածների հետ.Ն… ՀՀ քրեական օրենսգրքի Գլուխ 32-ի ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ-ը սահմանում է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հոդված 360. Զինծառայողին վիրավորանք հասցնելը 1. Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ Հոդված 362. Դասալքությունը 1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝ Եթե այս ամենը ճշմարիտ է և կատարվել է համաձայն իր՝ Հակոբ Ինճիղուլյանի ներկայացրածի, ապա սա ուղղակի խոսում է միայն պետական դավաճանության մասին: Մեղքի իր բաժինը ունի նաև տվյալ սպան, որը նման կերպ է վարվել իր ենթակայի հետ, թեև իրավասու է ծառայության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով տալ ամենատարբեր կարգադրություններ և հրամաններ: ՝՝Հոգնած եմ՝՝ արտահայտությունը նման ճակատամերձ զորամասերում բացակայում է, և առհասարակ բանակ հասկացողության մեջ է բացակայում: Սակայն. կարող եմ առաջարկել ևս մեկ այլընտրանքային վարկած, թե ինչպես կարող է եղած լինել իրավիճակը: Եթե հիշում եք, սկզբնապես շրջանառվում էր այն վարկածը, համաձայն որի մեր հայ զինվորը ՝՝մոլորվել՝՝ էր և հայտնվել ադրբեջանական գերության մեջ՝ իբր հրամանատարի հրամանը կատարելու ընթացքում, որը նրան կարգադրել էր ջուր բերել հենակետ: Սահմանային զինված հակամարտող կողմերի պայմաններում, երբ երկուստեք հսկվում է շփման գոտին հազար տեսակ դիտարկումներով, փշալարերով, ականապատված դաշտերով, մեր հայ զինվորի մոլորվելը կարելի է բացառել, քանի որ նման պայմաններում նույնիսկ առավել քան ակտիվ են գորխծում գիշերային տեսանելիությամբ զինված ադրբեջանական դիպուկահարները: ցանկացած շարժում նշմարելի է եթե այն կատարվում է թաքստոցից դուրս: Հետևաբար ավելի քան մեծ էին հավանականությունները, որպեսզի մեր հայ զինժառայողը գնդակահարվեր տեղնուտեղ, երբ որ ՝՝մոլորվելով՝՝ մոտենար ադրբեջանական դիրքերին, քան՝ գերի ընկնելու հավանականությունն է ասում: Ադրբեջանական կողմը նման շարժը անպայման կբնութագրեր որպես հետախույզի կամ դիվերսանտի շարժ. ամեն դեպքում կգնդակահարեր միանգամից և չէր թողնի որ մոտենա իր դիրքերին: Հետևաբար, երեկոյան հրամանատարի կողմից զինվորին ուղարկելը ջրի հետևից ավելի քան անտրամաբանական է և այն էլ՝ միայնակ վիճակում և գիշերով: Կբացառեմ նաև հրամանատարի կողմից դիրքերում ծեծը Հակոբ Ինճիղուլյանին, քանի որ անմիտ է նման դեպքերում արդեն ամեն բան դառնում. երեկոյան կողմ զինվորին միայնակ ջրի ուղարկելը խելքից դուրս բան է: Ճիշտ ինֆորմացիա չի հայտնում ադրբեջանական լրատվամիջոցներով ՝՝հարցազրույցի՝՝ բերված մեր հայրենակիցը, քանի որ նրան ենթարկել են կտտանքների. նրա մարմնի մեծ մասը, բացի գլխից փակ է հագուստով, մենք ոչինչ չենք տեսնի, թե ինչպիսի վիճակում է մարմինը, սակայն այդ ո՞ր մի մարդը կարող է դիմանալ այդքան տանջանքների, որ նույնիսկ իր սեփական ձեռքով չստորագրի, որ ինքը հանդիսանում է այսպես կոչված ՝՝ամբողջ աշխարհի հանցագործը՝՝: Կբացառեմ նայեվ մեր զինվորի բերանից ԿՈՐԶԱԾ այն միտքը, որ իբր ՝՝նստած խմում էինք՝՝: Դիրքերում սպայի ներկայությունը, համենայն դեպս հայոց բանակում, անթույլատրելի մի բան էր և նման վիճակներում հազիվ թե հրամանատարի՝ ավագի, որը պատասխանատուն էր հանդիսանում այդ մարտական հենակետի, հանդուրժվեր նման անառողջ, ոչ սթափ վիճակների տանող քայլերը, երբ ամեն մի զինվորի կյանքի համար պատասխանատուն ոտքով-գլխով հանդիսանում է տվյալ սպան: Չի՛ կարող նման բան լինել, անհնար է: Ադրբեջանական կողմը ամեն կերպ մեր հայ զինվորի բերանով ստիպում է ՝՝խոստովանել՝՝ որ մեր բանակում տիրում է համատարած կաշառակերությունը, անկարգապահությունը, որ բացակայում է զգոնությունը և սթափ վիճակը, որ մեր սպաները չեն ծառայում կանոնագրքի և զինվորական կարգապահության դրույթներով, որ ամենուր բարձիթողի վիճակ է և այլն: Սա ընդամենը հերյուրանք է…
|
19 քննարկումներ
Ստեփան Աբրահամյան