ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, August 21, 2013 18:55 - 6 քննարկում
Ահա թե ինչու չի հրապարակվում Ասոցացման համաձայնագրի տեքստը
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չի հրապարակվում այն պատճառով, որ այդ համաձայնագրում առկա կետերից մեկի համաձայն` եթե Հայաստանը ստորագրում է ասոցացման համաձայնագիրը, ապա մեր երկիրն այլ ձևաչափով որևէ տեղ որևէ այլ տնտեսական ալյանսի չի կարող անդամակցել:
Քիչ առաջ այս տեղեկությունը ներկայացնելով ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին, հարցրեցինք` ինքը տիրապետո՞ւմ է վերոնշյալ տեղեկությանը, կարո՞ղ է այն հերքել կամ հաստատել:
‹‹Ես չգիտեմ այդ աղբյուրները որտեղից են, բայց ժամանակը կգա, տեքստը կհրապարակվի: Ընդհանրապես, նման տեքստերի հրապարակումը նախատեսված է մեր օրենսդրությամբ, ‹‹Միջազգային պայմանագրերի մասին›› ՀՀ օրենքում հստակ ամրագրված է, թե Հայաստանի կողմից ստորագրվող պայմանագրերը երբ են հրապարակվում: Ըստ կարգի կհրապարակվի, արդեն ամեն ինչ պարզ կդառնա››:
Մեր հարցին, թե, այդ դեպքում, զուտ վերոնշյալ դրույթի առկայության մասով ինքը չի՞ կարող հերքել կամ հաստատել մեր ունեցած տեղեկությունը, Տիգրան Բալայանն ասաց.
‹‹Ոչ, չեմ մեկնաբանում չհրապարակված պայմանագրի տեքստը››:
Nyut.am
6 քննարկումներ
SERJ