ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 21, 2013 6:29 - 1 քննարկում

Հեկտարանոց տեքստերն ու պաթետիկ քոփի-փեսթերը

Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է.

Քաղաքական գործընթացների առանցքը՝ փող և կերակրափող Հայաստանի Հանրապետության անշեղ զարգացման ուղու և պետության դարակազմիկ զարգացումների մասին օրական կարելի է լսել առնվազն հինգ-վեց ելույթ:

Ընդ որում՝ այդ ելույթները միմյանցից անողոք ”քոփի – փեսթեր” են, որովհետև ՀՀ-ում զարգացման օրինակները այնքան սուղ են, որ իշխանական PR-չիկները հղումներ անելու հազվադեպ հնարավորություններ են ստանում:

Մինչդեռ իշխանությունները կարող էին ժողովրդի հետ հարաբերվել առանց կեղծ պաթետիկ քոփի-փեսթերի, առանց արարողակարգային, շաբլոն դիֆերամբների, առանց շինծու գնահատականների:

Պարզապես պետք է մարդկանց հետ խոսել շիտակ, ասել այն, ինչ կա սրտիդ մեջ, ոչ թե տիրաժավորել կեղծ, դատարկ, հեկտարանոց տեքստեր:

Ուշադրություն դարձրեք կառավարության անդամների ելույթներին կամ իշխանական պատգամավորների ասուլիսներին՝ քո առջև հառնում է Հայաստան – պետությունը՝ զարգացման մեծադղորդ տեմպը ուսած:

Պետության զարգացման մասին նրանց ելույթները, հավանաբար, վերաբերում են ՈՒՐԻՇԻ Հայաստանին, այն Հայաստանին, որը մերը չէ, որտեղ ապրում են խաղաղ, ստեղծարար զոմբիներ, որտեղ կյանքը մեղվի փեթակ է հիշեցնում, հարգվում են մարդու իրավունքները, ընտրություններն անցնում են անթերի, որտեղ տնտեսությունն աճում է հայլուրային արագությամբ:

Որտեղ տռզած, սխտորաբույր գոճիները կարող են նայել քաղաքացու աչքերի մեջ և պնդել, որ ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանը հենց այսպե՛ս պետք է կառուցվի:

Որտեղ քաղաքական գործընթացները ունեն երկու առանցք՝ փողը և կերակրափողը:

Գիգանտներ ջան, ձեզ ընկերական խորհուրդ, փորձեք ձեր ելույթները մոտեցնել իրականությանը:

Կամ հասարակությանը բաժանեք վարդագույն ակնոցներ…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Арутюнян
Aug 22, 2013 7:41