Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, August 7, 2013 17:44 - 11 քննարկում
Մենք չէ, որ պիտի փոխենք պատմության ընթացքը…
Smerch- կներես, բայց դու, իրոք, հիմարի պես ես պահում քեզ և անհիմն կերպով հարձակվում, անտեղի վիրավորում ես Ստեփան Աբրահամյանի անձը: Պատճառը, գիտեմ, քո հայրենասիրությունն է: Իսկ ինչու չես մտածում, որ նա քեզանից գուցե մի քանի անգամ ավելի հայրենասեր է: Այո, ընդունենք, որ նա թուրքերի պատվերներն է կատարում, սնվում է նրանց փողերով և երևի թե նրան արդեն հաջողվել է, հետևելով այդ ծրագրերին, գահընկեց անել Նժդեհի պես լեգենդին, համենայն դեպս նա կարողացավ կասկածի սերմեր տարածել մեր սրտերում, որտեղ մեր ազգային հերոսը միշտ էլ իր առանձնահատուկ տեղն ունի: Մենք, բոլորս էլ սիրում ու գնահատում ենք Նժդեհին, մեզ փոքրուց ներարկել են այդ լեգենդ դարձած մարդու վերաբերյալ մեծագույն հարգանք ու սեր, ինչը և մենք պահպանել ենք սրբությամբ մեր մեջ մինչև այսօր և ոչ մի դեպքում կասկածի նշույլ անգամ չի ծագել մեր մեջ: Մենք այն ընդունել ենք անվերապահորեն, այնպես, ինչպես քրիստոնեությունը կամ մեկ այլ կրոնն են փոքրուց մտցնում, սրսկում երեխայի մաքուր ուղեղի մեջ, առանց նրա կամքը հարցնելու: Բայց հիմա եկել է մեկը և հանդուգն կերպով, իհարկե, իր ձեռքի տակ եղած փաստերի վերլուծությամբ, ուզում է իրականությունը ներկայացնել, բացել, այսպես ասած, մեր աչքերի առաջ իսկական ճշմարտությունը: Թեկուզ և նա թշնամի է, դավաճան` ձեր ասելով, բայց մարդը խոսում է համոզիչ տոնով և աշխատում է շատ գրագետ կերպով հիմնավորել իր ասածը: Իսկ դուք ի±նչ եք անում: Դուք, որ ներկայանում եք իբրև հայրենասեր: Միայն անտակտությամբ, հայհոյանքներով վրա եք տալիս, ուզում եք ուղղակի բերանը փակել: Ինչո՞ւ: Smerch ես քեզանից և քեզ նման մտածողներից շատ ավելի հայրենասեր եմ, ասենք: Հետո ի՞նչ: Հենց հայրենասիրությունն է ստիպում ինձ, որ ի տարբերություն ձեզ, լուրջ, զգուշորեն մոտենամ հեղինակի բերած փաստերին: Չէ՞ որ նա այսպես, թե այնպես, հիմնավորում է իր ասածը, էլ ինչո՞ւ եք հիմարի պես վայրահաչում էդ մարդու վրա: Ես, ինքս կուզեի, որ մեզանից մեկը կարողանար իսկապես լուրջ հակափաստերի զորությամբ, ուղղակի, ջարդեր նրան: Ես դեռ սպասում եմ այդպիսի մեկին: Իսկ քանի դեռ չկա այդպիսի մեկը, ուրեմն Ստ. Աբրահամյանն է առայժմ դրության տերը և խնդրում եմ պատշաճ հարգանքով վերաբերվել նրա անձի նկատմամբ: Չէ որ մենք հայեր ենք բոլորս էլ և ունենք հսկայաբաժին արժանապատվություն: Մենք ոչ միայն ուրիշներին, այլև միմյանց վիրավորելու, ատելու իրավունքը չունենք: Մենք շատ փոքր ազգ ենք հիմա համարվում, այո, մենք քիչ ենք, բայց բիճ չենք, բառիս առաջին նշանակությամբ: Ուրեմն էլ ինչու ընկնենք իրար ետևից, քամահրանքով վերաբերվենք միմյանց հանդեպ: Խնդրում եմ, քանի դեռ մենք հակառակն ապացուցող ոչ մի փաստ չենք ներկայացնում, ղեկավարվում ենք լոկ զգացմունքներով, ապա սխալվելու հավանականությունը իզուր կմեծացնենք: Ավելի լավ է սպասենք այն մեկին, բոլոր փաստերին լավատեղյակ, իրազեկ գիտակին, որն էլ մեզ ճիշտ ճանապարհի կհանի: Levon Mkhoyan |
11 քննարկումներ
P1