Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, August 5, 2013 14:06 - 11 քննարկում
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ՕՏԱՐԻ ԶՈՒՌՆԻ ՏԱԿ ՄԻԱՅՆԱԿ ՔՈՉԱՐԻ Է ՊԱՐՈՒՄ…
ՆՈՐԻՑ ՝՝ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ՝՝ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԵՄԱԳՈԳԻԱՅԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ…��Ովքեր ուշադիր չեն եղել, կրկնեմ, թե ինչ է ասվում այդ ՝՝մոդուսական՝՝ հայտարարության մեջ հետևյալ մասում. ՝՝Այդ օրն (այսինքն՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին – Աբ. Ստ.) իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց ՄԵՐ ԲՆՕՐՐԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ` ՆՐԱ ՀՅՈՒՍՒՍ – ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾԸ (ընդգծումն իմն է՝ Աբ. Ստ.): Փաստորեն ՝՝Մոդուս Վիվենդի՝՝ կենտրոնի ղեկավարի պատկերացումների և հասկացողության մեջ գոյություն չունի այն Հայաստանը, որը անվանվում է պատմական գրականության մեջ որպես Ռուսահայաստան կամ՝ Արևելահայաստան, և Սևրի չկայացած պայմանագիրը նա համարում է որպես կայացած պետություն՝ հանրապետություն, մի պետություն, որի սահմանները գծել է ԱՄՆ նախագահ Վիլսոնը: Հենց այդ թղթի վրա միայն գոյություն ունեցող ՝՝պետությունն՝՝ է Արա Պապյանի համար հանդիսանում պետություն, այլ ոչ թե այդ բառացիորեն թղթե, քարտեզային պետությունից արևելք ընկած այն Հայաստանը, որը առկա է պաշտոնական փաստաթղթերում՝ սկսած Արևելահայաստան, Դաշնակցական Հայաստան հասկացությունից մինչ օրս գործող Հայաստանի Հանրապետություն հասկացությունը: Այսինքն գոյություն չունեցող Սևրի հիմունքներով ՝՝ստեղծված թղթե պետությունը՝՝ Պապյանի գլխավորած կենտրոնի համար ՝՝հիմնական պետություն՝՝ է հանդիսանում, որը շնորհվել է ԱՄՆ-ի պրեզիդենտի ապօրինի որոշմամաբ: Դեռ չեմ նշում, որ այդ պայմանագիրը չի վավերացվել և ոչ մի պետության կողմից, իսկ կնքված Լոզանի պայմանագիրը ՓԱՍՏԱՑԻՈՐԵՆ խաչ քաշեց ամեն տեսակ Սևրի պայմանագրի վրա: Առավել կոնկրետ և վերջնական կասեմ հետևյալը. բոլոր ժամանակների միջազգային իրավունքի դիրքերից Վիլսոնյան որոշումը անօրինական էր Թուրքիայի մասով, քանի որ այդ պայմանագիրը հակասության մեջ էր մտնում Թուրքիայի կողմից ընդունված ՝՝Ազգային ուխտի՝՝ հետ, որը հռչակում էր փաստացիորեն նրա տարածքային ամբողջականության գաղափարը: Կատարեմ առավել արմատական եզրակացություն վերոնշվածից, որ Արա Պապյանի ղեկավարությամբ գործող կենտրոնի կողմից տարածած այդ հայտարարությամբ կամ իրավաբանորեն կասկածի տակ է դրվում, կամ՝ չեղյալ է հայտարարվում ներկա Հայաստանի Հանրապետության իրավաբանորեն և փաստացի գոյության փաստը: ՝՝Մոդուս Վիվենդի՝՝ Կենտրոնի նմանատիպ մոտեցման դեպքում Հայաստանը իրավաբանորեն չի ճանաչվում որպես պետություն, փոխարենը պետություն է հանդիսանում Սևրի հիման վրա այսպես կոչված ՝՝ստեղծված՝՝ այն Հայաստանը, որը առկա է միայն Վիլսոնյան քարտեզում. Տեղադրում եմ այդ քարտեզի հղումը. նրանք, ովքեր լավ են աշխարհագրությունից, գոնե կտարբերեն , թե որտեղ է հյուսիս արևելքը, իսկ նրանք, ովքեր լավ չեն՝ կհուշի ներկված գույնը. ահա այդ քարտեզը http://freebooks.do.am/MAPS/Dashnagrer-Sevr1920_1.JPG Բացի այդ, Վիլսոնի կողմից սահմանների ուրվագծման համար հիմք է հանդիսացել ըստ էության և փաստացիորեն 1917 թվականի վերջերին ռուս-թուրքական ռազմաճակատի գիծը, որի համար տեղադրում եմ այդ քարտեզի հղումըhttp://www.armeniansgenocide.am/content_images/Haykakan%20Harc0089-0090.jpg: Նայեք երկու քարտեզները, դրեք կողք-կողքի և համամատելով համոզվեք, որ տառացիորեն կրկնվում է այդ սահմանագիծը համաձայն ռազմաճակատի գծի 1917 թվականի իրավիճակի համապատասխան: Ահա՛ թե որտեղից է Վիլսոնը հայթայթել իր կողմից գծված սահմանների համար աղբյուրը: Ուղղակիորեն հաշվի է առնվել պատերազմի հետևանքով ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ԳՐԱՎՎԱԾ, ԻՍԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, այն տարածքները, որտեղ որ կանգ են առել զինադադարի կնքման հետևանքով ռուսական զորքերը: Միայն այսպես կարելի կլինի բացատրել և հասկանալ, թե այդ որտեղի՞ց Վիլսոնյան փաստաթղթում հայտնվեց ՝՝ ելք դեպի Սև ծով՝՝ հասկացությունը: Սևրի պայմանագրի կնքման քննարկումներում գնացել է Հայաստանի սահմանների մասին խոսակցությունը, խոսվել է ելք դեպի Սև ծովի մասին, սակայն աղբյուրը, որի հիման վրա գծվել է Վիլսոնի կողմից Հայաստանի սահմանները, վերցված է 1917 թվականի դեկտեմբերի 5- ի Երզնկայի զինադադարի ծամանակ գոյություն ունեցող ռազմաճակատի գիծը, որն անցնում էր՝ Տրապիզոնից Սև ծովի ափից մոտ 200 կիլոմետր դեպի արևմուտք, ապա իջնում դեպի հարավ՝ Գյումուշխանե – Երզնկայից փոքր ինչ արևմուտք, Քղի-Գենջ- Օղնուտ – Մուշ – Բիթլիս Մոկս- Ադամակերտ և վերջանում Պարսից սահմանով: Իսկ Պարսկաստանի պետական սահմանը թողնվել է նույնությամբ, քանի որ ՝՝Պարսկաստանի հարց՝՝, որպես այդպիսին գոյություն չուներ, ինչպես որ ուներ այսպես կոչված ՝՝հայկական հարց՝՝-ը, մի արհեստական ստեղծված հարց, որը Արևմուտքին հարկավոր էր միայն շահարկելու և իր աշխարհաքաղաքական նպատակները իրագործելու համար: Արևմտյան մասում ըստ Սևրի պայմանագրի Հայաստանի սահմանը լինելու էր. մեջբերում եմ հոդված 89-ը ամբողջությամբ. ՝՝Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ՝՝: Դե հիմա եկեք մի փոքր մտածենք, թե ինչ ուժերի օգտին է գործում այդ ՝՝Մոդուս Վիվենդի՝՝ կոչվող կենտրոնը, որի ղեկավարն է Արա Պապյանը: Կարևոր հարցերից է նաև, թե այդ ինչու՞ Վիլսոնի այսպես կոչված ՝՝իրավարար վճիռը՝՝ կայացվեց 1920 թվականի դեկտեմբերի 22-ին: Ինչու՞ ավելի շուտ չկայացվեց: Նորից դիմենք Սևրի պայմանագրին. ՝՝Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը՝՝: Ինձ համար հարց է առաջանում. ինչու պետք է այդ սահմանների հարցը որոշվեր ՝՝ԵՐԵՔ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝՝, որը ճիշտ և ճիշտ կրկնում է իմ կողմից ցույց տրված այն 1917 թվականի դեկտեմբերյան զինադադարի ժամանակ առկա ռազմաճակատի գիծը, որտեղ կանգ էին առել ռուսական զորքերը: Ինչ է, Ամերիկյան կողմը հանձին Վիլսոնի, երբ այդ սահմանները ուրվագծվում և հրապարակվում է երեք ամիս 12 oր հետո, չէ՞ր կարելի առավել շուտ որոշել թուրք-հայկական սահմանը: Ստացվում է, որ սպասեցին մինչև թուրք-հայկական այսպես կոչված ՝՝պատերազմի՝՝ սկսվելուն, որ նոր արդեն պատերազմի վերջին՝ նոյեմբերի 22-ին կայացնեն իրավարար վճիռը, երբ հայկական կողմը կանգնած էր խորհրդայնացման շեմին: Կարելի է եզրակացնել, որ թուրքական դիվանագիտությունը կարողացավ Սևրի ստորագրումից հետո կամ հենց դրա ժամանակ պայմանավորվածություն գտնել Անգլիացիների և ԱՄՆ-ի հետ և համարձակ կերպով գնալ Սևրի պայմանագրի ստորագրմանը՝ գաղտնի կերպով ստանալով հավաստիացումներ, որ չեն պատրաստվում Հայաստանին տրամադրել ոչ մի տեսակի օգնություն, իսկ իրավարար վճռի կայացնելը կստիպի Հայաստանին վերջնականապես հույսեր կապել Արևմուտքի հետ և այդ ձևական պատերազմից հետո կնքել Թուրքիայի հետ մի պայմանագիր, որը Թուրքիան կթելադրի Դաշնակցական Հայաստանին, որով միածամանակ վերջիններս կհրաժարվեն ամեն տեսակ պահանջներից, կհայտարարեն թուրքերին բարեկամ ժողովուրդ: Այսինքն, օգնողի դերում հանդես կգա Արևմուտքի կողմից Թուրքիան: Հետևաբար, ես կասկածի տակ եմ դնում նաև այն շրջանառվող թեզը, ըստ որի Խորհրդային Ռուսաստանը ֆինանսավորել է Թուրքիային Հայաստանի Հանրապետոության դեմ պատերազմ սկսելու գործում: Եթե կար մի շահագրգիռ կողմ, ապա այդ շահագրգիռ կողմը հանդիսանում էր նախ և առաջ Անգլիական կայսրությունը, որը նպատակ ուներ Թուրքիայի ձեռքերով պատերազմ հրահրել Կովկասյան տարածաշրջանում: Այդ պատճառով էլ տեղի չունեցավ Թուրքիայի վերջնական մասնատումը, նրանցից և ոչ ոք չուղարկեց գեթ մեկ գումարտակ Փոքր Ասիա կամ Անատոլիա կոչվող տարածքը օկուպացնելու համար: Հակառակը, փաստաթղթերը այլ բան են խոսում. նախ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը. մեջբերեմ Ս.Տ. Ալիխանյանի գրքից մի հատված. ՝՝Քեմալականներն իրենց «ռևոլյուցիոն ողջույնների տարափի տակ արագացրին ու կնքեցին դաշնակների հետ Ալեքսանդրապոլի ստրկացուցիչ պայմանագիրը, որպեսզի դրանով Սովետական Հայաստանի կառավարությանը կանգնեցնեն կատարված փաստի առաջ։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, երբ Ռևկոմը դեռ Երևան չէր հասել, սկսեցին ճչալ, թե իրենք չեն կարող վստահել հայ բոլշևիկներին, քանի որ նրանք հայ են։ Այս պատրվակի տակ էլ սկսեցին թաքցնել Ալեքսանդրապոլից իրենց չհեռանալու իսկական պատճաոները:Հայաստանում սովետական իշխանության հաստատման մասին Օրջոնիկիձեի նոյեմբերի 29-ի հեռադիրը ստանալուն պես նոյեմբերհ 30-ին Քաղբյուրոն քննում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը և որոշում խաղաղ բանակցությունների միջոցով լուծել դրացի այդ ժողովուրդների տերիտորիալ դարավոր վեճը։ Քաղբյուրոն նպատակահարմար է գտնում Թուրքիայի և Հայաստանի սովետական կառավարության միջև նոր բանակցություններ սկսել Սովետական Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, սահմանների հարցը որոշել Սովետական Ռուսաստանի մասնակցությամբ հայ-թուրքական խառը հանձնաժողովի միջոցով, ինչպես նաև կնքել սովետա-թուրքական բարեկամության պայմանագիր։ Դեկտեմբերի 1-ին Կենտկոմից Օրջոնիկիձեին տրվում է հետևյալ հեռագիրը. «Մենք որոշել ենք համաձայնություն տալ պայմանագիր կնքելու առթիվ։ Հանձնաժողով կուղարկենք, Չիչերինի համապատասխան նոտան կտրվի։ Պետք է կասեցնել թուրքերի շարժումը Բաթումիի վրա, քեմալականները պետք է ճանաչեն Հայաստանի անկախությունը, նրանց առայժմ վստահել չի կարելի, նրանք մեծ խորամանկներ են, այսպիսին է քաղբյուրոյի որոշումը»: Նույն օրը Չիչերինը Մդիվանուն հանձնելու համար Լեգրանին հղում է հետևյալ հեռագիրը. «Մեզ ցանկալի է իմանալ, թուրքական կառավարությունը ստացե՞լ է արդյոք Բեքիր Սամիի հետ մեր մշակած պայմանագրի նախագիծը, որը Յուսուֆ Քեմալի հետ ուղարկվել է Անկարա: Թուրքական կառավարությունը դա ընդունելի է համարում և ինչպե՞ս է վերաբերվում այն կետերին, որոնք տարաձայնություն էին առաջ բերել մեր և Բեքիր Սամիի միջև) որոնց պատճառով վերջինս չկարողացավ որոշում ընդունել»: Դեկտեմբերի 3-ին Չիչերինը ՌԿ(բ)Պ Կենտկոմի Քաղբյուրոյին ներկայացնում Է Սովետական Հայաստանի վերաբերյալ տարվելիք քաղաքականության մասին առաջարկներ: Նա գրում Է, որ Հայաստանում սովետական իշխանության հաստատման կապակցությամբ փոխվել է ողջ իրադրությունը և Մդիվանուն պետք Է տալ նոր դիրեկտիվներ: Հայաստանի սովետականացումը պահանջում Է նոր դիրեկտիվներ տալ Մդիվանուն։ Եթե մենք Սովետ ական Հայաստանին դիվանագիտական աջակցություն ցույց չտանք, դա ամենուրեք հիասթափություն կառաջացնի սովետական իշխանության կողմնակիցների մեջ։ Մենք, ցավոք սրտի, մինչև այժմ չգիտենք, թե որոնք են հաշտության թուրքական պայմանները։ Մդիվանին պետք է սանձահարի թուրքերին և չափավորի նրանց պահանջները Հայաստանի նկատմամբ: Թուրքերը մեզնից օգնություն են սպասում ոսկով և զենքով, և մենք այդպիսով նրանց վրա ազդելու հզոր միջոց ունենք։ Պարզ Է, որ Անտանտից ղեռևս նրանք չեն ստանում, մենք կարող ենք թուրքերին խոստ անալ վերսկսել մեր օգնությունը պայմանով, եթե նրանք դուրս գան Հայաստանից: Հայաստանի անկախությունը պետք Է երաշխավորվի, միաժամանակ մենք առաջվա պես պետք Է պնդենք, որ սահմանագծման հարցը տրվի մեր մասնակցությամբ խառը հանձնաժողովի լուծմանը»։ Դեկտեմբերի 4-ին Քաղբյուրոն հանձնարարում Է արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատին Մդիվանու համար մշակել նոր դիրեկտիվներ։ Մդիվանու խնդիրը Քաղբյուրոն համարում Էր Ալեքսանդրապոլի պայմանագրի չեղյալ հայտարարելը և Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև բարեկամության դաշնագրի կնքման համար բանակցություններ նախապատրաստելը: Մշակված դիրեկտիվները Օրջոնիկիձեի միջոցով Չիչերինը անմիջապես ուղարկում Է Մդիվանուն։ Դեկտեմբերի 4-ին Օրջոնիկիձեն զեկուցում Է Չիչերինին, որ դիրեկտիվները հաղորդվել են Մդիվանուն. «Մդիվանու առաջ իմ կողմից հարց Է դրված Հայաստանում սովետական իշխանության հաստատման կապակցությամբ մեր մասնակցությամբ խառը հանձնաժողով ստեղծելու։ Հուսով եմ այսօր պատասխանը ստանալ»։ Նույն օրը Չիչերինը գրում Է Օրջոնիկիձեին. «Հայաստանի սովետականացումը արմատապես փոխում Է դրությունը։ Այդ հասկանում են թուրքերը։ Պետք է պնդել մեր մասնակցությամբ խառը հանձնաժողովի ստեղծման վրա: Դեկտեմբերի 4-ին Օրջոնիկիձեն Մդիվանու հաղորդումների հիման վրա հեռագրում Է Մոսկվա, որ քեմալականներն անվստահությամբ են վերաբերվում հայ կոմունիստներին և մտադիր են շարունակել իրենց հին քաղաքականությունը: Դեկտեմբերի 5-ին Չիչերինը քեմալականներին նախազգուշացնելու և հարաբերությունների հետագա բարդացումը կանխելու նպատակով Սովետական կառավարության հանձնարարությամբ՝ պահանջում է Մդիվանուց հասկացնել տալ թուրքերին, որ նման սկիզբը կարող Է ունենալ վատ վախճան, ուստի քեմալականները պետք Է փոխեն իրենց վերաբերմունքը Սովետական Հայաստանի նկատմամբ: «…Պետք Է պնդել, որ թուրքերր այսուհետև ոչ միայն առաջ չշարժվեն Հայաստանի տերիտորիայով, այլև հետ քաշեն զորքերը մինչև Արփաչայը, որը Կարսի նահանգը բաժանում Է մնացած Հայաստանից։ Չենք առարկում մինչև Հայաստանի հետ տերիտորիալ հարցերի լուծումը Կարս ի նահանգում թուրքերի ժամանակավորապես մնալուն: Պետք Է պնդել հաշտության պայմանների մեղմացման վրա, հատկապես կոնտրիբուցիայից թուրքերի հրաժարվելու վրա։ Շարունակում ենք պնդել, որ հայ-թուրքական սահմանագծումները հանձնվեն մեր մասնակցությամբ խառն հանձնաժողովին»: Վերջում Չիչերինը նախազգուշացնում Էր, որ միան այս պայմանների կատարման դեպքում ՌՍՖՍՌ-ի կառավարությունը կհավատա քեմալականների անկեղծությանը և նրանց ցույց կտա ֆինանսական և ռազ- մական աջակցություն։Այդ օրերին ինտենսիվ գրագրություն Է տեղի ունենում Օրջոնիկիձեի, Չիչերինի, Լեգրանի և Մդիվանու միջև։ Կարաբեքիրի նկատմամբ մնալով իր հին դիրքերում, Մդիվանին դեկտեմբերի 5-ին հիստերիկ հեռագիր է տալիս, որսովետական կոդմը չպնդի թուրքերի կողմից արվելիք զիջումների վրա, հայ֊թուրքական կոնֆերանս հրավիրելոլ և Ալեքսանդրապոլի պայմանագիրը վերանայելու վրա։ Նա գտնում է, որ թուրքերին պետք է վստահել և, վերջ տալ զենք բաց թողնելու արգելքին և Նովորոսիյսկում սպասող թուրքական նավերը բար- ձել զենքով, շտապեցնել ռուս-թուրքական կոնֆերանսի հրավիրումր Մոսկվայում։ Մդիվանին ամեն կերպ աշխատում է համոզել Օրջոնիկիձեին և Չիչերինին, որ նրանք Կարաբեքիրի նկատմամբ վարեն սիրալիր քաղաքականություն՝ Կարաբեքիրին համարելով Սովետական Ռուսաստանի համար ամենաձեռնտու թուրք մարդը և «Անգլիայի համոզված հակառակորդը»։ Դեկտեմբերի 6-ին դեկտեմբերի 6-ին Բ.Լեգրանը Չիչերինին և Օրջոնիկիձեին հղած հեռագրում գրում էր. «Նկատի ունենալով, որ Կարաբեքիրը համառորեն հրաժարվում է Հայաստանի կառավարության հետ հաշտության բանակցություններ սկսել և նրա այն հայտարարությունը, որ հայկական հարցը ենթակա է հայ կոմունիստների մի- նիմալ մասնակցությամբ Մոսկվայում հրավիրվելիք ռուս-թուրքական կոնֆե- րանսի լուծմանը, անհրաժեշտ է Ձեր հեղինակավոր դիմումը Անկարայի կառա- վարությանը՝ Սովետական Ռուսաստանի մասնակցությամբ անհապաղ հայ-թուրքական կոնֆերանս հրավիրելու մասին»: Դեկտեմբերի 7-ին Լեգրանը Չիչերինին առաջարկում է. «…չսպասելով՝ թուրքական պատվիրակության Մոսկվա գալուն՝ շտապ Ալեքսանդրապոլ գործուղել հեղինակավոր մի ընկերոջ, որպեսզի Կարաբեքիրի վրա հնարավոր ճընշում գործադրի»: Լեգրանը խնդրում է Մդիվանուց վերջնականորեն պարզել և հայտնել, թե.ե՞րբ են թուրքերր դատարկելու Ալեքսանդրապոլը: Դեկտեմբերի 11-ին Մդիվանին հայտնում է Լեգրանին, որ թուրքերը որոշել են առայժմ Ալեքսանդրապոլը չթողնել, քանի դեռ Հայաստանում սովետական իշխանությունը չի ամրապնդվել և բավականաչափ կարմիր զորքեր չկան»: Այսպիսով թուրքերն ամեն անգամ մի պատճառ էին հորինում արդարաց- նելու համար իրենց թշնամական գործողությունները՝ դրանց տալով ՝՝հեղափոխական՝՝ կերպարանք։ Դաշնակների հարցը թուրքերը հոլովում էին զուտ քաղաքական դեմագոգիայի նպատակով. քեմալականները ոչ միայն շահագրգռված չէին դաշնակներին մեկուսացնելու հարցում, այլ ընդհակառակը, իրենք նրանց հետ սերտ կապեր էին ստեղծում՝ Ռևկոմին տապալելու նպա- տակով։ Երբ Ժողովրդական Կոմիսարների Սովետին պարզ է դառնում, որ Թուր- քիան Ալեքսանդրապոլի պայմանագիրը չեղյալ հայտարարելուց և Հայաստանի Ռևկոմի հետ Սովետական Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունների մասին առաջարկներից հրաժարվում է և պնդում Մոսկվայի բանակցություն- ների վրա, ընդառաջում է թուրքերի ցանկությանր ե համաձայնում Մոսկվայում գումարել ոուս-թուրքական կոնֆերանս՝ Սովետական Ադրբեջանի և Սովետական Հայաստանի մասնակցությամբ։ Դեկտեմբերի 6-ին Չիչերինը Կենտկոմին գրում է նամակ, որտեղ ասված էր. «Առաջարկում ենք Կենտկոմին հանձնարարել Արտգործժողկոմատին մշա- կելու Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծ, որի մեջ նախատես- ված լինեն երաշխիքներ Վրաստանի և Հայաստանի անկախության վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի սահմանների որոշումը պետք է կատարվի խառը հանձնաժողովի կողմից մեր մասնակցությամբ, պետք է հաշվի առնվեն ինչպես հայ, այնպես էլ մահմեդական բնակչության էթնոգրաֆիկ պահանջները։ Այնուհետև պայմանագրում պետք է հոդվածներ լինեն քաղաքացիների փոխադարձ իրավունքների, ապրանքափոխանակության և այլ հարցերի մասին, որոնք արդեն մշակված են թուրքական ներկայացուցիչ Բեքիր Սամիի հետ նրա Մոսկվայում գտնված ժամանակ»: Այդ առթիվ Չիչերինի ստորագրությամբ Անկարայի կառավարությանն ուղարկված նոտայում պահանջվում էր Սովետական Հայաստանի մասնակցությունը կոնֆերանսին, քանի որ կոնֆերանսը պետք է քննարկի Հայաստանի արմատական շահերը շոշափող հարցեր. «Ռուսաստանի Սովետական կառավարությունը, ստանալով թուրքական կառավարության առաջարկությունը Մոսկվայի կոնֆերանսի մասին ուրախությամբ ընդունում է այդ նախաձեռնությունը և միաժամանակ անհրաժեշտ է համարում Հայկական և Ադրբեջանական Սովետական կառավարությունների ներկայացուցիչների ներկայությունը, քանի որ այդ պետությունների, Թուրքիայի և Ռուսաստանի միջև պետք է լուծման ենթարկվեն տերիտորիալ և այլ հարցեր»: Օրջոնիկիձեն կապվելով Լեգրանի հետ՝ հարցնում է թուրքերի դիրքի և Մդիվանու վարքագծի մասին և հաղորդում Չիչերինի վերոհիշյալ նոտան՝ հանձնա- րարում նախապատրաստել Մոսկվայի կոնֆերանսին հայկական պատվիրա- կության մասնակցությունը։ Չիչերինի վերջին խոսքերն ամբողջապես ուղղված են քեմալական կառավարության թշնամական այն քաղաքականության դեմ, որ նա իրագործում էր Հայաստանի օկուպացված շրջաններում և Ալեքսանդրպոլի պայմանագրի ուժով ձգտում էր կիրառել նաև Սովետական Հայաստանում։ Չնայած Հայաստանի կառավարության պատվիրակությունը Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ ժամանեց Մոսկվա, բայց նա կոնֆերանսին մասնակցելու հնարավորություն չունեցավ։ Թուրքական պատվիրակությունը հրաժարվեց մեկ սեղանի շուրջը նստել նրա հետ, պատճառաբանելով, որ մտադիր չէ Ալեքսանդրապոլի պայմանագիրը վերանայել, որովհետև Վրացյանը, որը Երևանամ դաշնակների փետրվարյան հեղաշրջման հետևանքով գտնվում էր իշխանության գլուխ հեռագրել էր, թե Հայաստանի հարցը ենթակա չէ Մոսկվայի կոնֆերանսի քննարկմանը և, որ «Հայրենիքի փրկության կոմիտեն կանգնած է Ալեքսանդրապոլի պայմանագիրը պաշտանելու դիրքերում՝՝: Մեջբերման ավարտ: Կարծում եմ այսքանից հետո պնդել այն թեզը, թե իբր Խորհրդա-թուրքական բանակցությունների արդյունքում է հյուսվել հայ-թուրքական պատերազմը, անհիմն է, քանի որ, ինչպես երևում է դիվանագիտական գրագրություններից, բանակցություններից թուրքերը ամեն կերպ պաշտպանում են Ալեքսանդրապոլի պայմանագիրը չքննարկելու գաղափարը, որի դրույթները ռազմական օգնություն տրամադրելու մասին իրենց ծայրով ուղղված էին վերջին հաշվով Խորհրդային Ռուսաստանի դեմ: Հետևաբար միայն այն հանգամանքը, որ առանց լուրջ դիմադրության թուրքական զորքերը գրավելով խորանում էին հայկական տարածքներով, խոսում է այն մասին, որ պայմանավորվածությունը եղել է այդ պատերազմի այս կերպ զարգանալու մասին: Իսկ հավաստիացումները, որով Թուրքերը պատրաստակամ են իմպերիալիստական Անգլիայի դեմ պայքարելու համար, ընդամենը դեմագոգիա է, ոչ ավելին: Ամեն ինչից երեվում էր, որ Վիլսոնի իրավարար վճիռը միայն երկակի դիվանագիտական խաղ էր, որից էլ բխեց իր քաղաքական-ռազմական բովանդակությամբ Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ պայքարելու Խորհրդային Ռուսաստանի դեմ:
|
11 քննարկումներ
Ստեփան Աբրահամյան