ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, August 1, 2013 0:47 - չքննարկված

Թուրքական մամուլի ուշադրությունում հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազը:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ
Արմեն Հովհաննիսյան-ի կողմից
Հայաստանի գլխավոր դատախազը ներկայացրել էր այն տեսակետը, որի համաձայն Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից օրերս ներկայացված այն տեսակետին, որի համաձայն Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ Աղվան Հովսեփյանի այդ ելույթը, ըստ հաղորդագրությունների, լայն արձագանք էր ստացել թուրքական մամուլում:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրուքչուն, ըստ «ԱրմենիաՆաու» պարբերականի, պատասխանել է Աղվան Հովսեփյանի խոսքերին` մասնավորապես ասելով.
«Մտահոգությամբ տեղեկացանք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հուլիսի 5-ից 6-ը Երևանում մեկնարկած հայ իրավաբանների համաժողովում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանի իրավականորեն սահմանված չլինելու և Հայաստանին կորուսյալ հայկական հողերի վերադարձնելու անհրաժեշտության մասին», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղեցրած պաշտոնյայի կողմից արված այս հայտարարությունը, որը կապված է հարևան Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, արտացոլում է Հայաստանում իշխող խնդրահարույց մտածողությունը և հակասում է Հայաստանի կողմից միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի, առջև ստանձնած պարտավորությունները, որոնց անդամակցում է այս պետությունը», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ հավելելով. «Պետք է քաջ գիտենալ, որ ոչ ոք չի կարող համարել, որ Թուրքիայի հնարավոր է հողային պահանջ ներկայացնել»:
Հիշեցնենք, որ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ Աղվան Հովսեփյանը մասնավորապես ասել էր. «Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:
նյութի աղբյուր՝ http://www.amerikayidzayn.com/articleprintview/1701789.html

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` օրերս հնչեցրած այն տեսակետին, համաձայն որի, հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները. գրում է ermenihaber.am-ը` նշելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված իրավաբանների համաժողովում Աղվան Հովսեփյանի այդ ելույթը լայն արձագանք էր ստացել թուրքական մամուլում, որտեղ այն գլխագրվել էր նմանատիպ վերնագրերով. «ՀՀ գլխավոր դատախազը Թուրքիայից հողային պահանաջներ ունի», «Հայաստանից տարածքային պահանջ` Թուրքիային»:
Ըստ «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրուքչուն պատասխանել է Աղվան Հովսեփյանի խոսքերին` մասնավորապես ասելով. «Մտահոգությամբ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հուլիսի 5-6 Երևանում կազմակերպված հայ իրավաբանների համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանի իրավականորեն սահմանված չլինելու և կորուսյալ հայկական հողերի` Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղցրած պաշտոնյայի կողմից արված այս հայտարարությունը` կապված հարևան Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, ցույց է տալիս, որ Հայաստանում իշխում է խնդրահարույց մտածողություն: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ին անդամակցած այս պետությունը միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած իր պարտավորոթյուններին հակառակ է գործում: Պետք է քաջ գիտենալ, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողային պահանջ ներկայացնել Թուրքիային»:
նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/1/133110-tourqiayi-artgorcnaxararoutyoune-patasxanel-e-hh-glxavor-dataxazin.html Asekose

Թուրքական մամուլի ուշադրությունում հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված իրավաբանների համաժողովում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:
Թուրքական լրատվամիջոցները, լուսաբանելով Աղվան Հովսեփյանի ելույթը, իրենց վերնագրերը ձևակերպել են հետևյալ կերպ. «ՀՀ գլխավոր դատախազը Թուրքիայից հողային պահանաջներ ունի», «Հայաստանից տարածքային պահանջ` Թուրքիային»:
«Զաման» թերթը նկատել է տալիս, որ մինչև հիմա չէր եղել դեպք, որ պետական այդչափ բարձրաստիճան պաշտոնյան հողային և նյութական այլ պահանջներ ներկայացներ Թուրքիային:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն իր ելությում ասել էր. «Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Ermenihaber.am
նյութի աղբյուր՝ http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=61



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ