ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 21, 2013 2:37 - 6 քննարկում
Մենք չպետք է տրվենք այդ սադրանքին:
Այն, որ Ռուսաստանում գոյություն ունի հինգերորդ շարասյուն, ա՛յո այդպես է: Իսկ որտե՞ղ գոյություն չունի այդ շարասյունը: Կարևորը այն է, որ այդ չար ուժը գտնվում է խիստ հսկողության ներքո: Կրկնում եմ՝ Ռուսաստանը 17թ-ի Ռուսաստանը չէ: Նա այսօր ավելի է տեղեկացված: Հրաչյա Հովհաննիսյանի հետ կատարվածը չարժե ուռճացնել: Եթե վարորդի անունը լիներ Միխայիլ Իվանով, այսպես էլ նրան կներկայացնեին, որպես Իվանով, ինչպես դա արվում է ամեն օր: Պարզապես նա հայ էր, հետևաբար ներկայացվեց հայի ազգանվամբ: Ինչ մնում է հիվանդանոցի հագուստով ներկայացնելուն, այս հարցին կարելի է ներկայանալ երկու կողմից՝ 1. որպես զոհերի քանակից ելնող ներքին վիրավորանքի հետևանք, շուտափույթ նրան բանտ նետելու միտումնայության, 2. ազգամիջյան հակասություն հրահրելու, արժանապատվության հողի վրա: Ամեն դեպքում, եթե այս հարցում խառն է խառնակչի մատը, մենք չպետք է ուռճացնենք այս երևույթը: Դրանով մենք ջուր ենք լցնում նրանց ջրաղացին: Առանց այն էլ, նման հարմար առիթի են սպասում, այդ շարասյան գործակալները Հայաստանում (Հայրիկյան-ներ, Մուրադյաններ, ընտրյալ-Արզումանաններ, Պապյաններ, Կիրակոսյաններ, Մանուկյաններ, պետրոսյանական ոհմակներ և այլն), սեպ խրելու համար հայ-ռուսական հարաբերություն-ներում: petros |
6 քննարկումներ
Ստեփան Աբրահամյան