ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 16, 2013 15:14 - չքննարկված

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի նամակը կաթողիկոսին.

«Nouvelles d’Arménie» ամսագրի ձեռքի տակ է հայտնվել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի նամակը ուղղված Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, որով նա հայտնել է իր հրաժարականի մասին: Նամակը պարբերականին փոխանցել են աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ:

Նամակում արքեպիսկոպոսը գրել է. «Արդեն որոշ ժամանակ է, ինչ ես նկատում եմ, որ Ձեզ հաճույք է պատճառում ինձ նվաստացնելն ու վարկաբեկելը: Իմ հասցեին Ձեր որակումները պարզապես հարուցում են իմ զարմանքը: Հավանաբար, Դուք չեք նկատում, որ ոտնատակ եք անում մարդկանց արժանապատվությունը:

Վերջինը 2013թ. հունիսի 29-ի դեպքն էր: Շառլ դը Գոլի օդանավակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, դեսպան Վիգեն Չիթեչյանի, հոգեւոր եւ աշխարհիկ այլ անձանց ներկայությամբ Դուք ինձ վրա հարձակվեցիք հետեւյալ խոսքերով, որոնք սարսափ առաջացրեցին ինձ մոտ. «Եթե հայր Վաչե Հայապետյանին մինչեւ հուլիսի 1-ը պահակության պարտականությունեց չազատես եւ եթե թեմը նրան չվճարի ամենամսյա աշխատավարձը, ապա անելիք չունես էջմիածնում»: Մի պահ ինձ կորցնելով, ես փորձերի ստուգել լսածս եւ Դուք կրկնեցիք: Նախորդ օրը ես արդեն շոկի մեջ էի Ձեր խոսքերից. «Հայր Վաչեի պարեգոտը իմ պատիվն է, եւ այն պետք է լինի նաեւ քո պատիվը եւ յուրաքանչյուր հայ հոգեւորականի պատիվը»:

Ձերդ Սրբություն, ես ոչ ժամանակ, ոչ տրամադրվածություն ունեմ կառավարել անկառավարելի հոգեւոր սպասավորներին, որոնք դաստիարակված են բիզնեսի հոգեբանությամբ: Եթե Հայ առաքելական եկեղեցու բարեկեցությունը ընդամենը հրահանգ է կամ կանոնադրություն, եթե նրա նպատակը միայն վարչական կարգուկանոնի ապահովումն է, ապա Աթոռանիստ վանքում բացակայում է սերն ու երանությունը: Կցանկանայի, որ մեր Սուրբ եկեղեցին չշեղվի իր առաքելության բովանդակությունից»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի մասին գրություն էր ուղարկել Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու նստավայր, որն ուժի մեջ կմտնի տարեվերջին, թեեւ իր մանդատի ժամկետն ավարտվում էր 2014-ին:

Նշենք, որ Ֆրանսիայում նոր դատավճիռ էր կայացվել հայր Վաչեի նկատմամբ: Հայր Վաչեի նկատմամբ երկու տարի շարունակ լուրջ մեղադրանքով քրեական հետաքննություն էր իրականացվում: Դատարանի առաջին որոշմամբ նա անմեղ էր ճանաչվել, բայց անցած տարի դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը, արդյունքում նրա նկատմամբ նոր դատավճիռ էր կայացվել:

Թեեւ որոշումը դեռեւս չի հրապարակվել, սակայն իրազեկ աղբյուրները «Nouvelles d’Arménie»-ին տեղեկացրել են, որ հայր Վաչեն երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել` անձի ծեծի ենթարկելու համար: Այդ ընթացքում նրան կարգելվի ժամանել Նիցցա եւ Պրովանս Ալպ դ` Ազուրի շրջան:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ