Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, June 26, 2013 9:54 - 10 քննարկում
ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՆՐԱՆՑ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԿԵՂԾԻՔԸ ՎԵՐ Է ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հարգելի հայրենակիցներ,իմ կողմից այսքան բացատրություններից եվ փաստերից հետո թե՛ Լույս Աշխարհի կայքում,թե՛ոմանք իրենց ֆեյսբուքյան էջում նշում են ,որ ՝՝ցեղակրոնները՝՝ զգուշանան այսպես կոչված ՝՝ազգային արժեքների՝՝, ՝՝սրբությունների՝՝ հանդեպ անհարգալից վերաբերմունքի,ատելության ու արհամարհանքի քարոզչության գործում հեռուստամեկնաբան Ստեփան Քիրեմիջյանից: Իսկ թե ինչու եմ գրելիս խոսում Ստեփան Քիրեմիջյանի մասին,նախ և առաջ այն պատճառով,որ անուղղակիորեն այս ամենում նկատի են առնում ինձ ավելորդ անգամներ չալարելով իրենց գրավոր խոսքում ակնարկելու իմ գրածները որպես ՝՝վարձու գրչակի՝՝ գրածքներ: Հետեվաբար,անհրաժեշտ եմ համարում հերքել ինչպես պարոն Քիրեմիջյանի հասցեյին ուղղված մեղադրանքները,այնպես էլ ավտոմատ կերպով հերքել իմ դեմ առաջ քաշված անհիմն որակումները: Այնպես որ, թող ոչ մեկին չթվա,թե ես այս կայքում զբաղվում եմ ինչ որ մեկի պատվերը կատարելով եվ առաջնորդվում եմ,իբր Ստեփան Քիրեմիջյանի ցուցումներով այս կամ այն նյութը կայք մտցնելիս,կամ էլ ՝ հանդիսանում եմ նրա իրավապաշտպանը: Քանի որ այդ դեմագոգները շարժվում են՝ ՝՝կուժ ասեմ ՝կուլա հասկացիր՝՝ բանաձեվով,այդ պատճառով էլ սկսում եմ իմ հերքումները հենց հանդես գալով ոչ որպես Ստեփան Քիրեմիջյանի կամակատար,այլ որպես ազնիվ մարդ,որը չի հանդուրժում ցանկացած տեսակի հերյուրանք,ինչպես իր ,այնպես էլ այն անձի հանդեպ,որի հետ համագործակցում է և չի առաջնորդվում նրա ցուցումներով: Այսպիսով,կարծելով,թե նրան հայտարարելով անուղղելի բոլշեվիկ, ցածրացնում են նրան: Բոլշեվիկ լինելու մեջ նախ ոչ մի վատ բան չկա. ես ներկայացրել եմ այդ տերմինի ԳԱՂԱՓԱՐԱԿԱՍՆ այլ ոչ թե՝ պատմական ծագման բացատրությունը,որը,ինչպես տեսաք,սարսափելի բան չէ,ավելին՝ դրական եվ ավելի քան դրական հատկանիշների ամբողջություն է,երբ կառավարող փոքրամասնության իշխանությունը ուղղված է մեծամասնության համար,այլ ոչ թե ՝ նրա դեմ: Այսպես,ոմն հերյուրող,իր կոչն ուղղում է ՝՝ցեղակրոններին՝՝,որպես հատուկ կոմսոմոլակսն կաստայի ներկայացուցիչների,սակայն ոչ մարդկանց ,կամ՝ հայրենակիցներին: Եվ դեռ Նժդեհյան հիմար եվ տհաս դատողությունները ներկայացնում է որպես ՝՝ազգային արժեք՝՝: Դա նորմալ չէ հարգելի հայրենակիցներ: Եթե ինձ նա բնութագրում է որպես ՝՝վայ-մեկնաբան՝՝ և չի ընդունում իմ հետազոտությունը կամ տրամաբանությունը,այդ չի նշանակում ,որ իմ շարադրած պատմությունը իր այդ ՝՝հերոսի՝՝ մասին սխալ է: Փոխարենը նա պարտավոր էր ներկայացնել իր փաստարկները հերքելու համար իմ եզրահանգումները եվ դատողությունները,դատողություններ,որոնք իրենց թիկունքում ունեն հարուստ եվ ծանրակշիռ փաստաթղթային եվ տրամաբանված հիմքեր… ՝՝Ցեղակրոն՝՝ կոչեցյալ գաղափարախոսությունը համառորեն կուսակցականացնելու խնդիր չեմ դրել,քանի որ այն իր բնույթով հենց կուսակցական նեղ գաղափարախոսության համար կատարյալ պիտանի՝ մարդկանց ուղեղները լվանալու, կենսական հրատապ խնդիրներից կտրելու, կեղծ-հայրենասիրություն քարոզելու մի կատարյալ գործիք է: Այդ ուսմունքում բացակայում է գիտականությունը: Իսկական գիտակից հայրենասերներ դաստիարակելու համար պետք է լինի ոչ միայն չկեղծված պատմություն,այլեվ պատմության ճիշտ ընկալում,ինչը Նժդեհյան ուսմունքում եվ ՝՝աֆորիզմներում՝՝ իսպառ բացակայում է: Նժդեհը,որի գրչին են իբր պատկանում,թե ՝՝հայը չի կարողանում օգտվել իր պատմությունից՝՝ խոսքերը,հանդիսանում է իր իսկ տգիտության եվ իր ժողովրդի պատմությունը ոչ ճիշտ ընկալելու գերին: Իսկ նման դեպքում նրանից ավելին սպասել,քան որ խեղված մտածելակեպն է եվ անիրական դատողությունները՝ ավելորդ է: Նա ինձ անվանում է ՝՝կիսատված եվ անորոշ ոչնչություն՝՝,այնինչ այնքան համարձակություն չունի համաձայնելու իմ ակնհայտ փաստարկների հետ,որ իր պաշտած ՝՝հերոսը՝՝ հերոս չէ եվ որ այդ ՝՝հերոսի՝՝ ուսմունքը ՝՝ուսմունք ՝՝ կոչվելուց հեռու է ,քանի որ չի ապահովված իր թիկունքում ոչ գիտականությամբ,ոչ էլ ճշմարտությամբ: Այդ արդեն հաստատում է իմ ենթադրությունը,որ գործ ունենք մի նոր տերմինի հետ,որը ես ինքս եմ մտցնում շրջանառության մեջ անվանելով այն ՝ ՓՍԻԽՈՆԺԴԵՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Ես նշել եմ բազմիցս ,համենայն դեպս համոզված եմ ,որ կոնկրետ մի նեղ ուսմունք վերցնել եվ առաջնորդվել դրանով հայտարարելով այն հայրենասիրություն,առնվազն արկածախնդրություն է: Առավել ևս,երբ նման ուսմունքներում չկա գիտականություն եվ իրականության ճիշտ ընկալում: Պարտադիր չէ,որ նժդեհյան ՝՝ցեղակրոն՝՝ կոչվածը չի քարոզում ատելություն դեպի այլ ազգերը եվ չի հանդիսանում միայն դրանով որպես հայկական ֆաշիզմի գաղափարախոսություն,սակայն հավակնելով լինել պաշտոնական ՝ այսինքն՝ որպես ՄԻԱԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ,նա իր գործառույթային բնույթով մոտենում է եվ հավասարվում ֆաշիզմին: Սակայն այդ ֆաշիզմը արդեն դրսեվորվում է ոչ թե այլ ազգերի նկատմամբ,այլ՝ սեփական ազգի հանդեպ,որի ուղղակի ապացույցն է այժմ նմանատիպ մարդակերական կառավարումը,որի հետեվանքն է հանդիսանում աննախադեպ արտագաղթը: Անհասկանալի եվ ոչ մի ճշմարիտ գիտելիքով,ճշմարիտ ընկալմամբ չապահովված ամեն մի գաղափարախոսություն հանդիսանում է ֆաշիստական ,եթե այն բարձրացվում է պաշտոնական մակարդակի եվ ընդունվում որպես պաշտոնական գաղափարախոսություն: Փաստորեն ,եթե մի գաղափարախոսության մեջ արտացոլված են նմանատիպ կեղծ դատողություններ,որոնք չեն արտացոլում իրականությունը եվ անցյալի ճշմարիտ ընկալումը, դառնում է դոգմա ՝ անքննելի մի դրույթ,որը պաշտոնական մակարդակի հանելիս դառնում է ֆաշիզմ: Խորամանկորեն այն կոչում են ՝՝ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝՝: Եվ նրանք,ովքեր այժմ խիստ տարված են այդ գաղափարախոսությամբ և կուրորեն ընդունում են այսպես կոչված ՝՝նժդեհյան իմաստությունները՝՝ որպես ուղեցույց,խորին մոլորության մեջ են ,չկասկածելով անգամ,որ մասնակից են դառնում այս մարդակերական կառավարմանը: Այլ տրամաբանություն չկա: Անքննելի ճշմարտություն հայտարարվող ամեն մի գաղափար հանդիսանում է առաջադիմության համար թիվ մեկ թշնամին: Ահա թե ինչու եմ սվիններով դիմավորվում իմ ամեն մի առողջ դատողության համար փսիխոնժդեհականների կողմից,երբ ձեռք եմ բարձրացնում նրանց աստծո՝ Նժդեհի դեմ… Սա կարեվոր է հասկանալը: Ամբոխից վեր կանգնելը,պատգամներով չապրելը եվ հեղինակություններով չմտորելը ճանապարհն է դեպի իմացություն: Մենք կդառնանք ազգ,եթե դուրս գանք այդ ամբոխային մտածելակերպից եվ քննադատենք այն ամենը ,ինչը որ կապանքներ է դնում մեր ազատ ընտրության եվ ազատ մտածելակերպի վրա,քանի որ ամեն մի կապանք իր յուրօրինակ չափի մեջ ստրկություն է,հետեվաբար ամեն մի ազատ արտահայտվելու հնարավորինություն չպետք է բացառենք եվ դիմավորենք սվիններով: Եթե մի մարդ արտահայտում է մի միտք,ապա չպետք է նրան արգելել այն արտահայտելուց,քանի որ կան նաև այլ մտքեր ,որով կամ կհերքվեն ,կամ՝ էլ կհաստատեն տվյալ մի որեվէ դրույթի ,արտահայտած մտքի ճշմարտացիությունը կամ սխալ լինելը: Եվ եթե ցեխին է հավասարվում ՝՝ամեն ինչ՝՝ իմ մոտեցումներից պատճառով,ուրեմն թող հանդես գան մարդիկիրենց առարկումներով: Այդ ոմն մեկը ինձ անվանում է հոգեգար միայն այն բանի համար,որ ես՝ որպես անկախ ուսումնասիրող կարողացել եմ գալ այնպիսի եզրակացությունների,որը հակառակվում է պաշտոնական կոչեցյալ պատմության դրույթներին: Ամբոխային մոտեցում է: Եվ եթե հակագիտական է ,ապա հանդես թող գա ժխտումներով,միայն թե՝ ոչ առանց փաստարկների: Դիտելով հաղորդումը,չգտա որեվէ անբանական մոտեցում Ստեփան Քիրեմիջյանի հարցադրումներում: Հակառակը,տվյալ հաղորդման մասնակիցները միայն խուսափողական պատասխաններից այն կողմ չէին համարձակվում անցնել,քանի որ հանդիսանում էին Նժդեհի անառողջ ընկալումներով պայմանավորված ցնորամիտ գաղափարների կրողները: Հարցը շատ կոնկրետ էր դրված. վստահել գերի ընկած գեներալին գերությունից հետո նշանակելով մի որեվէ կարեվոր պաշտոնի,թե ոչ: Հաղորդման մասնակիցները ծամծմեցին,ծամծմեցին,սակայն ՝՝ՉԿԱՄԵՑԱՆ՝՝ հստակ պատասխանել,բավարարվելով աբստրակտ ձեվակերպումներով,քանի որ Ստեփան Քիրեմիջյանը խոսում էր կոնկրետ այնպիսի նախադեպերից,որին պատերազմական կամ հետախուզական գործունեության պրակտիկայում վերաբերվում են մեծ զգուշությամբ եվ ուշիմությամբ ,այսինքն՝ մեծամասամբ ՝հեռու պահել գերի ընկած անձանց կարեվոր պաշտոններ վստահելու մտքից: Խնդիրն այստեղ դեռ այն հարցը չէ,թե ըստ պարոն Քիրեմիջյանի պնդման կամ համոզման Նժդեհը ՝՝կոտրվել՝՝ է բանտում այդ բառի ՝՝վեռբովկա՝՝ իմաստով: Հարցն այստեղ ԴԵՌ վերաբերում է մտածելակերպին,այսնինքն՝քննարկվող ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն թե՝ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ հարցին: Պարոն Քիրեմիջյանի մոտեցումը այս հարցին ողջամիտ է.պատասխանեմ ,թե ինչու: Արդեն նշել եմ իմ նախորդ հրապարակումներից մեկում,որ ամեն մի պաշտոնական մակարդակի բարձրացված գաղափարախոսություն սահմանափակում է մարդու մտահորիզոնը,հետեվաբար և ողջամտության աստիճանը: Այնպես որ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ չլինելը այդ բառի ՆԺԴԵՀԱԿԱՆ իմաստով դեռ չի նշանակում չլինել անհայրենասեր,քանի որ Նժդեհի կամ որեվէ այլ մեկի պատկերացրած հայրենսաիրությունը չի կարող լինել ընդհանուր առմամբ վերցրած բոլոր մարդկանց հայրենասիրական պատկերացումներին համահունչ: Այդ պատկերացումները մշտապես կմնան միայն այն շրջանակներում,ինչ շրջանակներում որ գտնվում է տվյալ անձանց մտածողությունը,իրերն ու երեվույթները գնասհատելու սուբյեկտիվիստական մոտեցումները,եվ ի վերջո, պայմանավորված է՝ փսիխոտիպով: Օրինակ,եթե մի մարդու մոտ առկա է քարացած կամ դոգմատիկ մտածելակերպ,ապա տվյալ մարդը ինֆորմացիան կընկալի այնպես,ինչպես որ մատուցել կամ մատուցում են իրեն: Օրինակ՝ ՝՝քրիստոսը աստծո որդին է՝՝ ,կամ՝ ՝՝Նժդեհը առաջին եվ վերջին հայրենասերն է երկիր մոլորակի վրա՝՝ եվ նրա ՝՝ուսմունքի՝՝ կամ գործունեության կողմերը քննադատողները հայրենիքի դավաճաններ են: Այդպես էլ ցանկացած տեսակի պաշտոնական մակարդակով քարոզվող գաղափարախոսությանն է վերաբերվում: Հանրապետական կուսակցության անմիջական հովհանավորությամբ գործող ՝՝Հայրենիք՝՝ ակումբը հրապարակում է Նժդեհի մասին նյութեր,որտեղ կա միայն փառաբանություն եվ այն էլ ՝ անտեղի փառաբանություն,այնպիսի մի ՝՝հերոսի՝՝ որը իմ համոզմամբ եվ հետազոտությանս արդյունքում հերոս կոչվելուց հեռու է գտնվում: Ահա թե ինչու են պարոնայք ՝՝ցեղակրոնները՝՝ բացեիբաց հայտարարում ինձ ջհուդ,թուրք միայն այն բանի համար,որ իմ համար նա հերոս չէ,քանի որ փաստարկված նյութերով ապացուցում եմ ,որ նա հերոս լինելուց հեռու է: Ահա թե ինչու է դրանով ստացվում,որ ով նժդեհական ցեղակրոն չէ,ազգասեր,ազգայնական կամ հայրենասեր չէ: Ես խորապես թքած ունեմ ամեն մի պաշտոնական գաղափարախոսության մակարդակի բարձրացված ուսմունքի վրա: Դրա ընթերցմամբ չէ,որ ես պետք է դառնամ հայրենասեր,կամ որոշվի իմ հայրչենասիրության չափը: Որպես ապացույց կարող է հանդիսանալ պատմությունը: Մինչ Նժդեհը ,որը կմոգոներ կամ այստեղից այնտեղից կթխվեր հայրենասիրության մասին չակերտավոր ՝՝ուսմունքը՝՝, գտնվել են բազում հայրենասերներ,որոնք առանց ծանոթ անգամ լինելու Հայկ Ասատրյանի կամ էլ ՝ Նժդեհի գաղափարներին, կռվել եվ մաքառել են իրենց ՀԱՅՐԵՆԻՔԻ համար: Այնպես որ այն ,որ մեր երկրում գոյություն ունի պաշտոնական գաղափարախոսություն եվ այդ հանդիսանում է Նժդեհյան այսպես կոչված ՝՝ցեղակրոնությունը՝՝, ես ապացուցված եմ համարում ՝ դրա համար հղում կատարելով այն հանգամանքի վրա ,որ բոլոր նժդեհական տեսակի բրոշյուրների,ամսագրերի,՝՝աշխատությունների՝՝ եվ հազար տեսակ նյութերի հրապարակման թիկունքում կանգնած է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: Նրանք,ովքեր կասկածում են այդ հարցում , կարող եմ առաջարկել բազում գրքերի վերնագրեր,եվ որոնց ընթերցման համար կարող են մտնել համացանց ու ծանոթանալ՝ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ,կամ ՝ հրատարակիչ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,կամ՝ հրատարակիչ՝ Հայրենիք ակումբ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ: Ահա եվ հղումը այդ կուսակցական պաշտոնական կայքի http://hhk.am/hy/rpa-library/ համոզվելու համար,որ չեմ հորինում,այլ՝իրականություն է: Այսքանից հետո,երբ ես ներկայացնում եմ ապացույցներ,որ Նժդեհը հերոս լինելուց հեռու է,իմ վրա հարձակում է գործում Գևորգ Հովհաննիսյանը եվ քանի որ նա համագործակցում է Լալայան Մուշեղ Արծրունու՝ ՀՀԿ Նախագահի տեղակալի, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահի հետ,ուրեմն ամեն բան ընկնում է իր տեղը: Այդ ինքնահավան պարոնը կամ չի ցանկանում հասկանալ, թե ում համար է գործիք հանդիսանում՝ կատարելով ազգի զոմբիացման ընդհանուր ծրագրում իր համեստ դերակատարությունը,կամ էլ՝ գիտակցում է, որ հայ ազգին անգնահատելի ծառայություններ է մատուցում՝ սահմանափակված լինելով եվ միաժամանակ գտնվելով ՝՝ցեղակրոն՝՝ կոչված պաշտոնական գաղափարախոսության շրջանակներում: Նշում եմ սա ցավով,եվ ոչ երբեք՝ ուրախությամբ, կամ ՝ չարախնդալով: Քաջ հասկանում եմ,որ Նժդեհյան այսպես կոչված ՝՝ցեղակրոնությանը՝՝ ծանոթ կլինեյին և կան աշխարհասփյուռ հայության մի չնչին տոկոսը,և այն էլ այն մոգոնելուց հետո միայն. հետեվաբար բնավ ուծացումից չէր փրկելու հայությանը: Նժդեհը հրեաների Մովսեսին է ճգնել նմանակել,սակայն անհաջող,քանի որ հրեաների աստված Յահվահը իր ընտրյալ ցեղի համար այնպիսի մի դոկտրինա մշակեց,որը իսկապես տվյալ ցեղը օտար միջավայրերում զերծ պահեց ամեն տեսակ ուծացումից եվ ձուլումից: Թալմուդականությամբ նույնիսկ Մովսեսի օրենքները սահմանում էին հրեայի ճաշացուցակը,որքան էլ որ այդ ճաշացուցակի կերակուրները անհամ եվ տհաճ լինեն, հրեան պարտավոր է այն ընդունել և կուրորեն կատարել: Ահա և այդ ճանապարհով հնարավոր եղավ Մովսեսի կողմից իրեն ընտրյալ ազգ ստեղծել անապատի ավազներում ՝՝ման ածելով՝՝ եվ այսպես կոչված ՝՝աստվածային օրենքներ՝՝ սովորեցնելով, ինչպես որ կստեղծեն ձեռքերի մեջ տաքացրած պլաստիլինից: Քիչ թե շատ ինֆորմացված մարդիկ կհասկանան հավանաբար թե ինչ նկատի ունեմ: Նժդեհյան ՝՝ցեղակրոնությունը՝՝ դատապարտված է անհաջողության ինչպես իր մտքերի խառնիճաղանջությամբ,այնպես էլ անհասկանալի զգացմունքային ձեվակերպումներով: Ինչու եմ այդպես վստահ դրանում,.քանի որ հայ մարդը իր հոգեկերտվածքով ՄԱՐԴԿԱՅԻՆ փսիխոտիպ ունի և ամեն մի զառանցական մտքի հետեվից չի վազի: Խոստովանեմ ,որ Նժդեհ ընթերցելը հեշտ գործ չէ.ինչու՞ հեշտ գործ չէ,քանի որ այնտեղ հանդիպում ենք իրարամերծ գաղափարների: Այն ՝՝ԳՐԱԿԱՆ ԵՐԿԵՐԸ՝՝, որոնց շուրջ ես անդրադարձել եմ իմ մեկ այլ հոդվածում,որտեղ ներկայացրել եմ նրա գաղափարական մտածելակերպի ակունքները,պարզ կարելի է հասկանալ եվ տեսնել,որ Նժդեհի մտածելակերպը Բիբլիական մտածելակերպն է՝սկսած կնոջ մասին ունեցած ծննդոցյան պատկերացումներից և վերջացրած Հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի որակելուց: Մասնավորապես այս հանգամանքով է պայմանավորված նրա մեկ՝ նալին,մեկ՝ մեխին խփելու մտածելակերպը՝ կրոնական հարցերի շուջ մտորելուց: Բիբլիան ,որը հարուստ է իր մեջ ունեցած հակասություններով եթե նրան ընթերցողը չունեցավ անհրաժեշտ պատրաստվածությունը ՝ այսինքն անկողմնակալ, ոչ կրոնամետ մտածելակերպը,ապա պարզ կբացահայտի այնտեղ արտացոլված գաղափարական նենգ հակասությունները,որը մարդու գիտակցությունը խառնում է: Այդ խառնաշփոթը պայմանավորված է նրանով,որ մարդու գիտակցականը ընկալում է ակնհայտը,կյանքը՝ իր գրված և չգրված օրենքներով: Հետեվաբար մարդու մոտ հանդես է գալիս գիտակցականի եվ ենթագիտակցականի բախում,որը եթե մարդու հոգեկանը ամուր չգտնվեց,կպարտվի և ապագա իր ողջ կյանքում կմնա այդ կեղծ ինֆորմացիոն ազդեցության ներքո: Այստեղից էլ՝ Նժդեհի փորձը ստեղծելու ՝՝ուսմունք՝՝,որը իբր պետք է հայի համար ճանապարհ հարթի դեպի՝ իր երազած ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ,դեպի՝ հայի ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐԸ: Իսկ այժմ տեսնենք իրական կյանքը,որն ավելի քան այլ խոսք է ասում ներկա իրադրության անընդհատ փոխվող պայմաններում: Ի՞նչ ենք տեսնում… Որքան էլ թափ առնի այսպես կոչված ՝՝ցեղակրոն շարժումը՝՝ այն,ինչպես տեսնում ենք, չի ընդգրկում տարածման մեծ արեալ՝ ինչպես բուն Հայաստանում,այնպես էլ՝ արտասահմանով մեկ սփռված հայության ներսում: Եվ նույնիսկ չի բուժի թերարժեքության այն բարդույթը,որով անընդհատ ցանկանում ենք կողքի ազգերին բացատրել շարունակ,թե ով ենք մենք: Մեր թերարժեքության բարդույթի լուծման միակ դեղամիջոց կարող է հանդիսանալ միայն մեր իսկական պատմությունը վերհանելը,կեղծ ՝՝հերոսներին՝՝ վերացնելը,հետեվաբար՝ իրական պատմությամբ ներկայանալը,որը մեզ ավելի կբարձրացնի: Հային վայել չէ սուտասանությունը,կեղծ հերոսները: Հետեվաբար վտանգը նրանումն է,որ քանի դեռ կեղծ-հերոս սարքած Նժդեհի ՝՝գաղափարախոսությունն՝՝ է շրջանառվում և հանկարծ այդ գաղափարախոսության դեմ կամ այդ փչովի անձի դեմ մի որեվիցե ելույթ է նկատվում,ապա տվյալ մարդու դեմ վայնասուն է բարձրացվում՝ հայտարարվում է ջհուդ,թուրք եվ ոչ հայ: Ուրեմն,ստիպված եմ այսքանից հետո եզրակացնել,որ Գևորգի կողմից բարձրացված կոչը ՝՝ցեղակրոններին՝՝ ուղղակիորեն վերաբերում է միայն այն մարդկանց,ովքեր որ ընդունում են եվ ՝՝ապրում ՝՝ են այդ գաղափարախոսությամբ: Իսկ որտե՞ղ մնացին մյուս հայերը… Ուրեմն իսկապե՞ս հայ լինելը պայմանավորված է միայն և միայն նժդեհյան ցեղակրոն գաղափարախոսությամբ… Անհեթեթ է,այպիսի մի անհեթեթություն,որը իսկ և իսկ կրկնում է բազմիցս հանդիպած տերտերական ոճի ՝՝ՈՎ ՀԱՅ ՉԷ,ՔՐԻՍՏՈՆՅԱ ՉԷ՝՝ բանաձեվը: Եվ հետո,ինչու՞ է հանրապետական կառավարող կուսակցությունը այդքան տեղ տալիս նժդեհյան ՝՝ուսմունքին՝՝: Պատասխանը ընկած է Նժդեհի կողմից ձևակերպված այն մտքի մեջ,որը ես մեջբերել եմ դեռ նախորդ հրապարակմանս մեջ.այն,որ ՝՝ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ Է՝՝: Կարո՞ղ եք ժխտել եվ պնդել ,որ այդպես չի ասել… ապա փորձեք… Փաստորեն չպետք է զարմանանք,որ կառավարող հանրապետական կուսակցապետական իշխանությունը,որը նպատակ է դրել իր առջեվ կամա թե ակամա հայաթափել երկիրը կամ վերջնականապես հագցնել հայի պարանոցին ստրկության շղթաներ,համագործակցում է Հայ առաքելական եկեղեցու հետ իր հիմքում որպես գաղափարական ՝՝արդարացում՝՝ունենալով Նժդեհի այդ միտքը: Մտածելու տեղիք չի՞ տալիս թե ինչու է այժմ Հանրապետական կուսակցության կողմից այդքան ուռճացվել եվ փչվել Նժդեհի կերպարը իր ոչ թե ՝՝գաղափարախոսությամբ՝՝,այլ՝ կաղապարախոսությամբ հանդերձ… Առանց ավելորդ զգացմունքայնություն դրսեվորելու բացեք իմ քիչ վերը նշած Հանրապետական կուսակցության կայքէջը եվ ընթերցեք այդ խեղ ուսմունքը,որը առաջին հայացքից կարող է առողջ մտքերի հավաքածու թվալ,սակայն ընդամենը դեմագոգիա է,քանի որ չի արտացոլում ո՛չ ժամանակի ոգին,ո՛չ էլ պատմական իրականությունը: Հորդորում եմ բոլոր իրենց ՝՝ցեղակրոն՝՝ հորջորջածներին. մի՛ տարվեք եվ ոչ մի գաղափարախոսությամբ,քանի որ դա ընդամենը կառավարման տեխնոլոգիա է հանդիսանում: Ազգի եվ հայրենիքի մասին պատկերացումները որպես կանոն ձևավորվում է հավաքական ապրելակերպի մեջ,դրանից դուրս ամեն հայ ենթակա է ուծացման վտանգի,եթե իր պապկից կամ տատիկից չլսի իր պատմաաշխարհագրական ակունքների մասին ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ,այն մասին,որ ինքը հայ է: Հետեվաբար անկարելի է հայրենասիրությունը և ազգասիրությունը տեղավորել ՝՝ուսմունքներում՝՝ կամ՝ տեսություններում: Միաժամանակ Հանրապետական կուսակցական կառավարող կուսակցական ապարատչիկների համար Նժդեհյան ՝՝ցեղակրոնությունը՝՝ ակնհայտ նպատակ է հետապնդում՝ հայ մարդու ուղեղը մտցնել այնպիսի գաղափարներ,որոնք անիրականանալի են ներկայիս գլոբալ քաղաքական իրավիճակներում,երբ ազգերի եվ պետությունների ճակատագրերըը որոշվում են գաղտնի սիոնա-մասոնական ակումբներում ,իսկ դրան հակազդելու ճանապարհը չի կարող հանդիսանալ ըստ էության հուդա-քրիստոնեական գաղափարախոսությունը,որը մեզ է մատուցվում ՝՝ցեղակրոն՝՝ -ի տեսքով: Պատասխանում եմ կարճ և կոնկրետ.ԱԶԳԸ ԻՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ Է . գլոբալացվող աշխարհում եթե մի ազգ դինամիկ չարձագանքեց կատարվող փոփոխություններին,ուրեմն անընդհատ կգտնվի բախումների մեջ,ինչպես իր ներսում,այնպես էլ՝ հարակից ազգերի հետ հարաբերվելիս: Նկատեմ ,որ ԻՐԵՆ ԽԱԲԵԼ ԹՈՒՅԼ ՏՎՈՂ,Վրացյանի ընկեր Նժդեհը չէր կարող նման ուսմունք իսկի ստեղծել: Միայն այն հանգամանքը,որ նրան տեսնում ենք նկարված արեվմուտքում՝ ԱՄՆ-ում իր կողքին ունենալով ԱՄՆ-ի եվ մյուս կողմից՝ Հայաստանի դրոշները,այդ խոսում է այն մասին,որ ՝՝նրա գաղափարները՝՝ ծնունդ են ամերիկյան իրականության,այնպես ,ինչպես գերմանական ֆաշիզմը ունի անգլիական արմատներ: Այդ մասին տե՛ս Мануэль Саркисянц ՝՝АНГЛИЙСКИЕ КОРНИ НЕМЕЦКОГО ФАШИЗМА-от британской к австро-баварской «расе господ» ՝՝ Санкт-Петербург ,2003,հղումը՝ http://www.rusproject.org/sites/default/files/files/books/s/english_roots_of_german_fascism.pdf : Իսկ սին հերոսներ ստեղծելը միայն կտանի կուրության,տոտալ անգրագիտության: Պատահական չէ,որ սկզբնապես պետք է հռչակվի ՝՝հերոս՝՝ Գարեգին Նժդեհը,իսկ հետո՝ քրիստոսաբար ՝՝ստեղծվի՝՝ ուսմունք՝ որը կկոչվի ՝՝ցեղակրոնություն՝՝,այսինքն՝ հայի համար հրեաների օրինակով մի կեղծ կրոն,սակայն այս անգամ հայի ընտրյալ լինելու մասին գաղափարներով ներծծված: Չի հաջողվի սակայն Նժդեհին լինելու Մովսես հայի համար. դրա համար նախ նա պետք է հային քարշ տա անապատները եվ զբաղվի ցեղակրոնաբուծությամբ,որը ինչ խոսք,աբսուրդ է ներկայիս պայմաններում եվ ինչ խոսք անկարելի ցնորամտություն: Ժամանակներն այլ են. աշխարհն այժմ գտնվում է գլոբալ ինֆորմացիոն բոլորովին մի նոր մակարդակի վրա,երբ արդեն սկսել են մարդիկ հասկանալ բիբլիական կեղծ կուլտուրայի անմարդկայնությունը: Այդ ամենը լավ գիտեն կառավարող՝ չխորշեմ այդ տերմինը ասելուց՝ դասակարգը, որն ամեն կերպ նույնիսկ՝ ազգային գաղափարախոսության անվան տակ լվանում է մարդկանց ուղեղները և որի համար դաշնակցում են եկեղեցու հետ՝ գլխավորելով այդ գործընթացը: Կարող եք համոզված լինել. բիբլիական կուլտուրան հիմնավորելու համար է առաջ քաշվել այսպես կոչված ՝՝նժդեհյան ցեղակրոնությունը՝՝ ,քանի որ Նժդեհն ասել է ,որ իբր՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ Է,կամ՝ ՝՝Ով հեռանում է կրոնից, անձնասպանորէն կտրում է իր հոգեւոր զարկերակը՝՝: Նա կրոնի՝ ասել է թե՝ ԱՄԲՈԽԱԷԼԻՏԱՐ կառավարման կողմնակիցնէ,որտեղ կրոնը հանդիսանում է միջոց մարդու գիտակցությունը կառավարելու և ձեռնածությունների ենթարկելու հարցում: Հետեվաբար,նա,ով իր ուսմունքում ՕԳՏՎՈՒՄ է համաշխարհային առաջադեմ գաղափարներից,սակայն նենգամտորեն կամ անգիտակցաբար մտցնում է նաև այդ ամենի հետ մեկտեղ կրոնը,ուրեմն այդտեղ իրական ճանաչողությունը անհնար է,ինչպես հայրենիք ճանաչելը,այնպես էլ՝ ճշմարիտ աշխարհընկալումը: Նրանք,ովքեր հասկանում են ընդհանուր այդ խառնիճաղանջությունը ուր է տանում՝ չեն աշխատում այդ ծրագիր օգտին,իսկ նրանք ,ովքեր չեն հասկանում եվ միայն համոզված են, որ կատարում են հայրեասիրական աշխատանք՝ ստեղծելով ակամայից կեղծ,արհեստածին,հակասական գործունեությամբ եվ գաղափարներով ՝՝հերոսների՝՝ ,ապա կատարում են շահագրգիռ կողմի նենգ գործերը: Հետեվաբար,իզուր չէ ասվում. ՝՝Նա,ով հասկանում է ,իր հասկացողության շրջանակների չափով ,աշխատում է իր օգտին,իսկ նա ով չի հասկանում,իր չհասկացողության շրջանակներում աշխատում է նրա օգտին,ով հասկանում է ավելին՝՝ :Գաղափարախոսություններ մշակելով հայրենասիրությամբ չեն զբաղվում պարոնայք նժդեհականներ. այդ անիմաստ է,քանի որ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔԸ իր բնապատմական միջավայրում ամեն մի տղամարդու համար դա նրա սիրելի կինն է: Որքան էլ աբսուրդային հնչի եվ ծիծաղելի իմ այս պնդումը,ես այն կպարզաբանեմ հետեվյալ կերպ: Բոլորդ հիշում եք ՝՝ՏՐՈՅԱ՝՝ ֆիլմը,որտեղ Հեկտորն ասում է . ՝՝Իմ ողջ կյանքում ես սովորել եմ հետեվյալը՝ սիրիր կնոջդ,պատվիր աստվածներին,պաշտպանիր հայրենիքդ՝՝: Թվում է պարզունակ է,սակայն լրիվ իրական: Սիրելի կնոջից երեխաներ ունենալը եվ այդ բոլորի մասին հոգ տանելը,ՊԱՇՏՊԱՆԵԼԸ՝ ամեն մի տղամարդու բնական պարտքն է,քանի որ գիտակցում է, որ անմահությունը միայն իր ունեցած ժառանգի միջոցով է հնարավոր,երբ այդ նույն ժառանգը գտնվում է պաշտպանված իրեն հարազատ բնապատմական միջաայրում եվ ապրում է ազգի ստեղծած մշակույթով՝հետեվաբար և՝ առանց ուծացման վտանգի: Իսկ Նժդեհը կնոջը տեսանք թե ինչպես է ներկայացնում… Անհնար է ,որ մարդ կնոջ հանդեպ լցված լինի ատելությամբ եվ քարոզի միաժամանակ հայրենասիրություն: Ինչպես որ նշել եմ իմ նախորդ հրապարակման մեջ նման մարդը անհնար է ,որ մաքուր մարդ լինի,կամ առնվազն՝ շիզոֆրենիայով տառապող մարդ,որի կուսակցության առջեվ տված երդումն է միայն առաջնորդում այս կամ այն ՝՝պայքարը՝՝ մղելու համար:Այնինչ այսքանից առավել պահանջել հայրենասիրություն,որը կատարվում է ՝՝ՆԺԴԵՀՅԱՆ ԿՐՈՆԻ՝՝ միջոցով եվ այն էլ բուն հայրենիքում,երբ ուծացման խնդիր ըստ էության չկա,սա արդեն խոսում է ազգը հրատապ խնդիրներից կտրելու,չմտորելու իր այս ստեղծված ստրկական դրության մասին,շարունակ երազել եվ երևակայել ցնորամիտ գաղափարների՝մասնավորապես լրջորեն մտածել անկախ հայրենիք ունենալու մտքի մասին… Մի հարցնենք,այդ ո՞ր նորմալ հայրենասեր մարդը չի ցանկանում անկախ լինել… Մոռանում են որ հայը գոյատեվել է պետական կազմավորումների մեջ ընդգրկված լինելու շնորհիվ: Խոսքս վերաբերում է նրան,երբ բացակայել է մեր պետականությունը: Հավանաբար ՝՝ցեղակրոն՝՝ կուսակցապետերին էր ուղղված Ռուսաստանի նշանը,երբ զենք էր մատակարարում Ադրբեջանին,հիշեցնելով,որ վերջերս այդ պաշտոնական գաղափարախոսությունը ինչ որ ավելորդ բաներ է իրեն թույլ տալիս…Նժդեհի մասին ֆիլմ են հանում…Ընդ որում,քանի չեմ մոռացել,նշեմ,որ Նժդեհի կերպարը պատահական ընտրված կերպար չէր. Նժդեհը սկզբնապես եղել է հակառուս,պայքարել է ցարիզմի դեմ,ձերբակալվել եվ ներվել է… իսկ հետո՝ հակախորհրդային մարդ.մի հանգամանք,երբ մեր երկրում են գտնվում ռուսական ռազմակայանները,մեր սպառազինությունը ռուսական է մինչեվ վերջին փամփուշտը: Իսկ երբ այժմ համաշխարհային բանկը գոհ է արդեն հանրապետական կուսակցության հետ համագործակցությունից. այդ արդեն չափից դուրս է Ռուսաստանի համար: Հասկանալ է պետք այս ամենը: Եվ այդ մարդու հակառուս եվ հակախորհրդային կերպարը թմբկահարելով ջուր են լցնում ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ջրաղացին,որը մեզ մշտապես մեր հարցերը նետել է բախտի քմահաճույքին,թույլատրել և ղեկավարել երիտթուրքական շարժումը եվ… մանրամասնելու կարիք չկա կարծում եմ,կարող եք շարունակել: Հետեվաբար պրոարեվմտյան կուրս բռնած հանրապետական կուսակցապետերը իրենց կեղծ գաղափարական պաշտոնական քարոզչությանը պետք է վերջ տան. ի վերջո,զենքը անտեղի չի վաճառվում ո՛չ մեզ,ո՛չ էլ ադրբեջանցիներին: Զենքը արտադրվում եվ վաճառվում է պատերազմի համար: Եվ հետո,այդ նույն ՝՝ցեղակրոն՝՝ հորջորջվածները չէի՞ն,որ Եվրոխորհրդի առջեվ պարտավորվածություններ էին վերցնում սեռական փոքրամասնությունների եվ այլեվայլ կրոնական խմբերի գործունեությունը չսահմանափակող օրինագծեր ընդունելու մասին, փոխարենը ստանալով միլիոնավոր դոլլարներ,որոնք մտցվեցին ուղղակիորեն եվ բառացիորեն ասֆալտի մեջ… Մտածելու տեղիք է տալիս եվ այն էլ՝ խորը մտածելու… Եվ այս ամենի հետ համագործակցում են մարդիկ արտերկրից,որոնք իրենց հռչակել են ՝՝ցեղակրոն՝՝: Համեցեք ապրելու Հայաստան պարոնայք ցեղակրոններ,եթե իհարկե եվրոպական քնքուշ կյանքը ձեզ չի ձանձրացրել. պետք չէ զբաղվել ազգի ուղեղը հեռվից հեռու լվանալու կեղծ քարոզչությամբ եվ կեղծ հայրենասիրությամբ: Պետք չէ ՝՝հոս ապրեմ՝ հոն սիրեմ՝՝ բանաձևով ապրելով հրամցնել հային կեղծ,հակագիտական եվ ՝՝հայրենասիրական ուսմունք՝՝ ,որի անվան տակ համապատասխան կեղծ ապրելակերպ սերմանել հայի մոտ՝ կույր եվ մոլեռանդ ՝՝հայրենասիրություն՝՝: Իսկ կարող եք համոզված լինել,որ ամեն մի գաղափար,որը ընդունվում է կուրորեն եվ չիմաստավորված,առանց հասկանալու եվ մոլեռանդորեն, տանում է կործանման,քանի որ կտրում է իրերին եվ երևույթներին սթափ գնահատական տալու կարողությունից: Իսկ Նժդեհյան ՝՝ցեղակրոնություն՝՝ կոչվածը,որը ես ցույց եմ տվել արդեն, ունի ակնհայտ հակագիտական եվ հակամարդկային հիմքեր եվ մատուցվում է՝ հիմքում ունենալով հուդաքրիստոնեական կեղծ,հակագիտական եվ արատավոր ՝՝աշխարհայացքը՝՝: Եվ որպես ամփոփում,բոլոր փսիխոնժդեհականներին խորհուրդ եմ տալիս դիտել ՝՝ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ՝՝ հրաշալի ֆիլմը՝ առավել ուշադրությամբ լսելով ֆիլմի հերոսներից բոլշևիկ Հայկի մեղադրական ճառը շտաբում դաշնակցական սպայակույտի և իր եղբոր առաջ… ահա եվ ֆիլմի հղումը՝ http://www.youtube.com/watch?v=GnbH54jPQaE Սարոյան եղբայրներ (Братья Сарояны) 1969г., на армянском.
10 քննարկումներ
Smerch