ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, June 24, 2013 17:43 - 3 քննարկում

Մակեյանը գլխի է ընկել, որ «Ազատություն» ռադիոկայանին լծված Փաշինյանի սայլը ընտրել է Ռաֆֆիի ցռիկ ճանապարհը…

Դա իր իրավունքն է. Մակեյանը` Փաշինյանի հնարավոր առաջադրման մասին

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ իշխանությունները զբաղված են ընդդիմադիր դաշտի բուծմամբ: Նույն այն աշխատանքներն են իրականացնում, ինչի արդյունքում թունդ ընդդիմադիրներ Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանը դարձան իշխանության ներկայացուցիչներ: Նման տեսակետ է հայտնել Պետրոս Մակեյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով իշխանական թևի ներկայացուցիչների այն պնդումներին, թե իրենք և իշխանություն են, և ընդդիմություն:

«Նոր թատերական ներկայացում են խաղում, ուզում են ընդդիմություն բուծել, և մինչև այդ բուծման ընթացքի և այդ ՎՊ-ի թատերական ներկայացման գործընթացի ավարտը, որի ընթացքում նոր թալանչիներ են փորձում հայտնաբերել, խոսում է այն մասին, որ հընթացս նաև ընդդիմությունն են փորձում բուծել, որի փորձ իրենք ունեն: Հիշենք Արթուր Բաղդասարյանին, Գեղամյանին, իսկ արդեն 2008 թվականին սկսեցին ընդդիմադիր դաշտի բարոյական արժեհամակարգի կազմաքանդման պրոցեսը տանել: Հիմա էլ 2017-2018 թվականների համար նախապատրաստվում են բուծել հաստավիզ իրենց նման ընդդիմադիր դաշտ: Նպատակը դա է, իրենք խոսում են ընդդիմության լեզվով, որպեսզի իրական ընդդիմությունը ասելիք չունենա, որովհետև իրենք մտածում են, որ ընդդիմադիր դաշտը լիակատար ապականել են, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում նաև ընդդիմադիր դաշտում փոխադարձ մթնոլորտը կազմաքանդվում է, արժեզրկվում է, արդեն իրենք բարոյական իրավունք են տալիս անբարոյական տոնով հանդես գալ»,- ասել է Պետրոս Մակեյանը:

Մեր այն հարցին, թե ստեղծված իրավիճակի համար մեղավոր չեն արդյոք ընդդիմադիրները, Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահը տվել է հետևյալ պատասխանը. «Իհարկե ունի, եթե 2008 թվականին հզոր ընդդիմությունը, որը այդքան ուժեղ էր և արժանապատիվ անցավ այդ ճանապարհը, բայց վերջին երկու տարում ինքը իրեն քանդեց, քայքայեց: Եթե ընդդիմությունը այդ ժամանակ իշխանությունը վերցներ, իսկ իշխանությունը համարյա կազմաքանդված էր, հընթացս իշխանությունը կարողացավ այդ բանդան համախմբել, իսկ ընդդիմությունն էլ ինքն իրեն կազմաքանդեց»:

Պետրոս Մակեյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին, մեզ հետ զրույցում ասել է, որ դա իր իրավունքն է և որին ինքը ողջունում է: «Ես շատ նորմալ եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի անձին և նրա հնարավորություններին, մենք իրար հետ ճանապարհ ենք անցել 2006-2007-ից, հիմա էլ շարունակում ենք մեր համագործակցությունը»,- ասել է Պետրոս Մակեյանը:

Փայլակ Ֆահրադյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hakob M.
Jun 24, 2013 20:30