Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, June 24, 2013 21:38 - 2 քննարկում

ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆՈՐԱՆՈՐ ԴԵՄԱԳՈԳՆԵՐԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ

Անցած անկախության տարիների պատմականորեն չնչին ժամանակահատվածում, հռետորական արվեստին տիրապետող ճանաչված մեր շատ քաղաքական գործիչներ, կեղծ ընտրություններով կառավարությունը զավթած վարչախմբերից պաշտոներ ու այլ ծառայություններ ստանալով, իրականում դրսեվորեցին իրենցով հպարտացող ժողովրդի հանդեպ, ՍՏՈՐ, ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, որոնց թվում եվ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի նշված ճառախոսներն են…
Ցավոք, միշտ չեն, որ ասված գեղեցիկ ու ճշմարտավցի խոսքերը համընկնում են ճարտարխոսների իրական ներքին բարոյական կերպարներին ու գործնական մտադրություններին:
Նույնը կարելի է եվ վերագրել Փաշինյանին, անցած ՀԱԿ – ի իշխանափոխական միտինգներում ելույթների ժամանակ հնչեցրած միակողմանի վերլուծություններին, սակայն “խորհրդարանում” արտահայտած իրականության հետ համընկնող նրա ներկայիս դիպուկ մեկնաբանությունները, մարդկանց մոտ, դրական էմոցիաններ են առաջ բերում ս. սարգսյանի կողմից շրջանառության մեջ գցած երկրում “ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻ” մաքրման, շտկման Հույս – հեռանկարներ բացում …
Այնպես որ, Կապրենք կտեսնենք, թե վերջապես մենք կունենանք իրոք հզոր խոսքով ու գործով, պարկեշտ ժողովրդավար ԱՆԱՉԱՌ ԼԻԴԵՌՆԵՐ ԹԵ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆՈՐԱՆՈՐ ԴԵՄԱԳՈԳՆԵՐԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ :

H.Margaryan



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

վարդան
Jun 24, 2013 21:56