ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, June 22, 2013 3:59 - 2 քննարկում

Գանձագող վարչապետի պաշտոնավարման հետեվանքները Հայաստանի հանրապետության վզին են.

Կիպրոսյան օֆշորի սկանդալը դեռ չմարած` նոր օֆշորային սկանդալ է սկսվում, որը էլի անմիջականորեն կապված է Տիգրան Սարգսյանի անվան հետ: Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով կրկին հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր: Հիշեցնենք, որ հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, եւ հենց այս ընկերությունն էր, որին ՀՀ կառավարության երաշխիքով Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ էր հատկացրել:
Ու էս պատմության ամենատհաճ կողմը, գիտե՞ք, որն ա. մեծ հավանականություն կա, որ էդ 170 միլիոն դոլար կազմող վարկը մարելու բեռը կարող է ընկնել Հայաստանի Հանրապետության ուսերին, քանի որ «Rhinoville Property Limited» ընկերության համար երեշխավոր է կանգնել ՀՀ փառապանծ կառավարությունը:
Իսկ ամենատհաճ պահը կայանում է նրանում, որ ըստ «168 ժամ»-ի տեղեկությունների, «Նաիրիտի» ընդհանուր պարտքը կազմում է 350-400 մլն դոլար…
Ժողովուրդ, ես փոշմանեցի, վարչապետը օֆշորապետ չի, սա տնտեսական մարդասպան ա, ցունամի… Իր գործունեության ընթացքում արդեն այնքան վնաս է պատճառել Հայաստանին, որ մեզնից հետո սերունդները դեռ տակից չեն կարողանա դուրս գալ: Միայն «Նաիրիտի» վարկերով ու ոսկու փառահեղ գործարքով, երբ վարչապետը մսխեց 1.5 տոննա ոսկի, արդեն գործ ունենք մոտ միլիարդ դոլար կազմող վնասի հետ…

Ֆեյսբուքյան գրառում



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

tigran20053
Jun 22, 2013 19:14