ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 20, 2013 1:41 - 1 քննարկում

168 Ժամ տեղեկացնում է. Ֆրանսիահայ համայնքը չի ուզում տեսնել սփյուռքի նախարարի երեսը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/06/19/240193.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս օրերին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նա ցանկություն է հայտնել հանդիպել տեղի Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) հետ, սակայն խորհրդի անդամ, Nouvelles d’Arménie թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ու խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը հրաժարվել են հանդիպումից»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում. «Պարզելու համար, թե ինչ պատճառով են նրանք հրաժարվել սփյուռքի նախարարի հետ հանդիպել՝ «Ժամանակը» երեկ զրուցեց Արա Թորանյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ այդ հանդիպման մասին իրենց տեղեկացրել են հանդիպումից մի քանի րոպե առաջ, հետևաբար իրենք էլ մերժել են․ «Ուրիշ պատճառ չկա, որ մատնանշեմ։ Բայց մենք մեր գործերն ու ծրագրերն ունենք, և մեր հանդիպումներն այդպես չեն արվում, նախապես պետք է զգուշացնել, որ հանդիպենք։ Մեզ մոտ նման բան չկա, որ հանդիպումից մի քանի րոպե առաջ ասեն, մենք էլ գնանք: Նա որոշել էր այդ ժողովն անցկացնել առանց մեր կազմակերպությանը նախապես տեղյակ պահելու, վերջին վայրկյանին է ասում, մենք դրան վարժված չենք, այս մոտեցումը մեզ խորթ է»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/06/19/240193.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Աբրահամյան Ստեփան
Jun 20, 2013 13:18