ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, June 20, 2013 21:03 - 3 քննարկում
Հերթական խեղկատակություն ու խայտառակություն. «Նամակը Ա. Սուքիասյանի ձեռագիրը չէ, իսկ օֆշորի կարկառուն ներկայացուցիչը Տ. Սարգսյանն է»
«Նամակը Ա. Սուքիասյանի ձեռագիրը չէ, իսկ օֆշորի կարկառուն ներկայացուցիչը Տ. Սարգսյանն է»

Գուրգեն Եղիազարյանը տարօրինակ է համարում նաև այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ՀՀ դատախազություն իր անվամբ գրանցված օֆշորի խնդրով:
«Այնպես որ ծիծաղելու տարբերակ է առաջարկում օֆշորի կարկառուն ներկայացուցիչը՝ վարչապետը, որը դիմում է գրում դատախազին: Ընչի՞ ես դատախազին գրում, դու ոչ ու բարով էս երկրի երրորդ դեմքն ես, դա ուղիղ պետական անվտանգության ծառայության գործն է, իսկ դու ոչ ու բարով վարչապետն ես Հայաստանի Հանրապետության, և ասենք, երբ որ դու քո անունով օֆշոր ես բացում և կեղտոտ գործարքի մեջ ես ներքաշվում, պետք է մտածես, որ սա առնվազն հանցագործություն է, ինչու՞ ես դու դիմում գլխավոր դատախազին: Դու չորրորդ ուսումնարանի ավագ դաստիարա՞կ ես, թե՞ ինչ, դատախազին դիմում, ասում ես՝ փրկեք ինձ, իմ անունով օֆշոր են բացել»:
Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ առնվազն հիմարություն է կարծել, որ առանց որևէ մեկի գիտությամբ մեկ ուրիշը օֆշորային հաշիվ բացի:
«Կամ որ ասում է, որ ապահով լիներ, հենա Սերժ Սարգսյանի անունով կբացեր էլի, կամ, ասենք, թող Օբամայի կամ Պուտինի անուններով բացեր, կամ Սերժ Սարգսյանի ու Վեհափառի անունով. ավելի ապահով կլիներ:
Հերթական խեղկատակությունն ու խայտառակությունն է, էս մարդկանց իրենց աթոռներից ոչ մի բրիչով քերել հնարավոր չէ, ինչ ուզում ես արա, մենակ կպած մնան իրենց աթոռներին, սա է «ապահով Հայաստանը», սրանք էլ «ապահով Հայաստանի» վարչապետն ու հոգևորականն են. ցավոք սրտի, արդեն հոգևորականն էլ հետն են խառնած, հոգևոր լիդերներից մեկը մեր հանրապետության»:
Քրիստինա Մկրտչյան
Լուսանկարը՝ Bravo.am-ի
3 քննարկումներ
Hay