ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, June 19, 2013 7:28 - 3 քննարկում
Ինչ եղավ, երբ maxinfo կայքի հիմնադիրը փորձում էր նկարահանել Սարգսյանների շքեղ առանձնատունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ելնելով ժողովրդավարության և ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք’ ցույց տալու’ սոցիալական սուր բևեռվածությունը և տարաբնույթ հիմնախնդիրները:
Վերոնշյալ նպատակներից ելնելով’ ֆոտոռեպորտաժ իրականացրեցի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը: Ստորև ներկայացնում եմ եղելությունը.
Հունիսի 17-ին ֆոտոխցիկի միջոցով նկարելով վերոնշյալ հասցեում գտնվող առանձնատան ճակատային հատվածը, ընդ որում նկարահանումն իրականացրեցի’ մուտք չգործելով Սարգսյանների սեփականություն հանդիսացող տարածք: Նկարահանումից հետո շարունակեցի ճանապարհս: Մի քանի կիլոմետր երթևեկելուց հետո հանկարծահաս «Մերսեդես» մակնիշի մեքենան կտրելով իմ մեքենայի դիմացը’ ստիպեց արգելակել: Վթարից խուսափելու համար’ արգելակեցի իմ մեքենան: Իջնելով մեքենայից’ ինձ մոտեցավ այդ նույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ նախագահի խորհրդական’ Ալիկ Սարգսյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանն էր, ում հետ երբևէ առընչություն չեմ ունեցել: Անդրանիկ Սարգսյանը տեղեկանալով թե ով եմ, և թե ինչու եմ ֆոտոխցիկով նկարել իրենց առանձնատունը’ առանց ինձ հարցնելու իմ մեքենայի միջից հանեց մեքենայիս բանալին’ թույլ չտալով օգտվել իմ իսկ սեփականությունից: Մեր միջև տեղի ունեցավ զրույց, որին հաջորդեցին հարվածները իմ ուղղությամբ: Ես ստիպված եղա հեռանալ, թողնելով մեքենաս այն վայրում, որտեղ կայանել էի: Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարեցին Ոստիկանությունից և տեղեկացրեցին, որ մեքենան գտնվում է իրենց մոտ: Ինչպես հետո պարզվեց Ոստիկանություն էր դիմել հենց Անդրանիկ Սարգսյանը: Վերցնելով մեքենաս ոստիկաններից’ բողոքս հայտնեցի Սարգսյանի կողմից իմ նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների մասով:
Հիմնվելով ազատ խոսքի և ժողովրդավարության սկզբունքների վրա’ անընդունելի եմ համարում «Չորրորդ իշխանության» ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները և բռնությունները: Դատապարտելի եմ համարում բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց ազգականների ֆեոդալավայել կեցվածքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի խորհրդականի ինստիտուտին: Պահանջում եմ գործի ընթացքի անաչառության ապահովում իրավապահ մարմինների կողմից:
Վստահեցնում եմ, որ բոլոր օրինական ձևերով պայքարելու եմ իմ սահմանադրական իրավունքի պաշտպանության համար:
Maxinfo.am կայքի հիմնադիր’ Բաբկեն Հարությունյան
3 քննարկումներ
Asot