ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, June 18, 2013 10:36 - 3 քննարկում

Զգուշացեք կարմիր դիպլոմավորներից

“Կարմիր դիպլոմ-գռուզչիկ” աղմկոտ թեմայի առիթով վերահրապարակում ենք 2011 ապրիլի 19 հրապարակված հոդվածը

Վերջերս նկատել եմ որ իմ շրջապատում բոլորը  բուհի դիպլոմ ունեն :Դիպլոմ ունենալը շատ հարգված է : Դիպլոմը նաև կյանքի նպատակ է : Դիպլոմը անհրաժեշտ  գործոն է ամուսնության թեկնածուականի առաջադրման : Դիպլոմը վերջապես առաջընթացի սոցիոհոգեբանական անհրաժեշտ պայման է : Միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս որ Հայաստանում բնակչության ավելի քան 60  տոկոսը ունեն բարձրագույն կրթություն : Իսկ ահա  ամբողջ Եվրոպան միասին  վերցրած չի գերազանցում  բնակչության 25 տոկոսը :

Այստեղից կարելի է հետեվություն անել թե Հայաստանը ունի արդյունաբերական, գիտական,և մտավոր առաջընթացի ավելի ուժեղ պոտենցիալ, քան ասենք Եվրոպան : Նկատել եք արդյոք որ մեր խորհրդարանը միակն է որտեղ բոլոր պատգամավորները անխտիր ունեն բարձրագույնի դիպլոմներ իսկ ոմանք նույնիսկ գիտական աստիճաններ : Այդպես դիպլոմավորված չէ  նույնիսկ Անգլիայի խորհրդարանը : ներկայացուցիչների պալատը , լորդերի պալատի հետ միասին :Կարողեք ստուգել : Եվրոպայի խորհրդարանները կիսով չափ արհմիություններից են : Գյուղացիներ, արհեստավորներ,բանվորներ : Դե իհարկե Հայաստանը չեմ համեմատելու Եվրոպայի հետ :

Կհամեմատեմ Ռուսաստանի հետ : Ես սիրում եմ  հատկապես այս երկիրը  համեմատելՀայաստանի հետ : Միայն այն պատճառով որ այն հեշտացնում է գործը ,քանի որ ինչ կատարվում է Ռուսաստանում նույնությամբ կրկնվում է Հայաստանում :

Վերջերս Սփյուռքի Նախարարը մի տեսագրությունում պատմում էր որ « տիեզերագնաց » Արթուր Պողոսյանը ներկայացրել է Մոսկվայի Լոմոնոսովի Համալսարանի Դիպլոմ :Առաջին հայացքից այն նման է իրական դիպլոմի :Իսկ ցնցողը նա է որ հարցմանը համալսարանի դեկանատը պատասխանել է թե պետք է որ լինի այդպիսի մարդ :Իրականում այստեղ գաղտնիք չկա : Նախկին խորհրդային հանրապետություններում կարող եք իրագործել բոլոր ձեր երազանքները : Դառնալ տիեզերագնաց, կոնստրուկտոր, բժիշկ,Պակի գործակալ, իրավաբան, և գիտնական : Եթե հայտնվել եք Մոսկվայում և չգիտեք որտեղից ձեռք բերել դիպլոմ ,ապա մետրոյում ձեզ կօգնեն հատուկ նշանակության գործակալները :Կարճ ասած Չեխովը, Իլֆը և Պետրովը, և նույնիսկ Բուլգակովը տասը տակ կպտտվեին գերեզմանում եթե իմանային ինչքան միամիտ են եղել իրենք, իրենց պերսոնաժները ստեղծելուց :

Վերադառնանք Հայաստան :Խորհրդարանական լսումներ,անվերջ տնտեսական զարգացման սեմինարներ ,Փողկապներով լուրջ դեմքեր ,Էլիտար հասարակություն ,Արեվմտյան արժեքներ երազող էլիտա, Էլիտար բժիշկներով զինված էլիտար հիվանդանոց …

…Իմ էլիտար ծանոթներից մեկը գնացել էր էլիտար ատամնաբուժարան, էլիտար դիպլոմավորված էլիտար ընկերոջ  տղայի մոտ , որը էլիտար ատամնաբույժ  է : Էլիտար ատամնաբույժի աշխատանքից ուղիղ մեկ ամիս անց իմ էլիտար ծանոթին շտապ տեղափոխել էին Ֆրանսիա ծնոտի բազմաթիվ կոտրվածքների պատճառով վիրահատություն անցկացնելու համար : Բժշկական եզրակացության մեջ գրված է, որ ծնոտի կոտրվածքները եղել են ատամների տեղադրման սխալ պրոցեդուրայի և ժամանակացույցը խախտելու հետեվանքով : Իմ էլիտար ծանոթը, արդեն Հիվանդանոցում ասում է թե, ախր էտ լակոտի տարին անցնելու փողերը ես եմ տվել, տես ինձ ինչ օրը գցեց …Չծիծաղեք … : Մարդը կտրել է սեփական ոտքի տակի ճյուղը ընկել վնասվել դրա համար նույնիսկ վճարել, իսկ դուք ծիծաղում եք :

…Հավաքվել են փողկապավորները լուրջ դեմքերով , քննարկում են Հայաստանի տնտեսական զարգացման մասին : Էլիտար դիպլոմներով ու էլիտար թիկնապահներով պահելով իրենց էլիտար գլուխները : Իսկ մեր գյուղի, բիձա Հերոն որը գյուղատնտես էր բայց շատ գրքեր էր ,կարդում ասում էր թե տնտեսությունը մարդու օրգանիզմի նման բան է այն գործում է ինչպես մարդու օրգանիզմը հետո պատմում համեմատելով մարմնի անդամների և նրա ֆունկցիաների հետ : Մենք  երեխա էինք հավաքվում ու լսում էինք : Ես մինչև հիմա այն ականջիս օղ եմ արել :

Ասում էի չծիծաղեք իմ էլիտար ծանոթի վրա, որովհետեվ դուք ձեր վրա եք ծիծաղելու :

Վերջերս իմ էլիտար ծանոթի ծանոթը կատակով պատմում էր ,թե ատամի ցավի պատճառով շտապ մտել էր մի երիտասարդ ատամնաբույժի մոտ նստել ու հարցրել երբ է՞ավարտել, թե սրան նրան ճանաչում է՞ : Սա էլ թե ավարտել է, այն էլ կարմիր դիպլոմով : Իմ ծանոթի ծանոթը հիշելով իր էլիտար ծանոթին, պատկերացրել է կարմիր դիպլոմի հետեվանքները ու դուրս փախել ատամնաբուժարանից մոռանալով ատամի ցավը :

Զավեշտալի, բայց ցավալի : մենք ապրում ենք այս իրականությունում : Իսկ երբ կապրենք այն իրականությունում երբ ամեն մի մասնագիտություն կամ արհեստ  կարժեվորվի ինչպես բարձրագույնի դիպլոմը ունենալ, այդ դեպքում բոլորը իր տեղը կընկնի և բոլորը իրենց տեղում կլինեն:

Հովհաննես Մարգարյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Admin
Jun 18, 2013 14:41

Պատանքի պատանքը

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար…

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
Որ տարածվում է… խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև … պատա՜նք,
Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղերք,
Նո՛ր ոգին, նո՜րը…

Admin
Jun 18, 2013 17:45

Լույսաշխարհը արդեն հինգ տարուց ավելի աշխատում է ինչպես ազատ , վերլուծական ,գիտահանրամատչելի վիրտուալ տարածք, դեմոկրատական հիմունքներով :
Կայքը չի ենթարկվում ոչ մի կուսակցության , կամ քաղաքական, կամ տնտեսական ուժի, չի ֆինանսավորվում և աշխատողներ չունի : Կայքի նյութերը դնում են մասնակիցները, համակարգում ադմինիստրատորները :
Լույսաշխարհը ամենաազգային ուղղվածություն ունեցող կայքն է : Ապացույցը բազմաթիվ հրապարակումներն են և հաղորդումները :Սակայն Լույսաշխարհը սովորեցնում է նաև տարբերել իրական ազգայինը ուղղորդված ազգայինից :Լույսաշխարհում հյուրընկալվել են բազմաթիվ մարդիկ և բազմաթիվ տեսակետներ : Լույսաշխարհը այն եզակի կայքերից է, որը տարիներ շարունակ բարձրաձայնում է իշխանության չարաշահումների մասին, ընդիմության անդեմության ու ստի մասին ,անարդարության դեմ : Լույսաշխարհի առանձնահատկությունը նրանում է որ լինելով վիրտուալ դաշտում , քննադատում է անարդարությունը և երեվան հանում ճշմարտությունը : Բայց միևնույն ժամանակ նա անկառավարելի է որովհետեվ առաջնորդվում է մարդկանց խղճի կանչով ,հայրենիքի նկատմամբ սիրո էնէրգետիկայով, նաև սթափ վերլուծությամբ ու չխաբնվելու կարողությամբ : Լույսաշխարհին չեն կարողանում չեզոքացել միայն մի պատճառով …նա չկա :
Սակայն Բազմաթիվ անգամ Լույսաշխարհը ենթարկվել է հարձակումների տարբեր հովանավորված կայքերում և մամուլում :Գրոհել են կայքի վրա և այլն
Վերջերս ֆեյսբուկյան էջէրում շարունակաբար հայտնվել են Լույսաշխարհին և նրա մեկնաբան Ստեփան Քիրեմիջյանի մասին գրառումներ , որոնք տեղեկացնում են Լույսաշխարհի “հակազգայնական” գործունեության մասին : Հետաքրքիր փաստը նա է ,որ բոլոր գրառումները արվում են բացառապես հանրապետական կուսակցության անդամների կողմից : Լույսաշխարհի ադմինիստրատորները այս փաստը ստուգել են և նկատել որ հատկապես սրանք հանրապետականի ամենահին անդամներն են :
Լույսաշխարհի լսարանի մեծամասնությունը ազգային և ազգայնական ուղղվածություն ունեն , իր կուսակցական շնիկների միջոցով ֆեյսբուկում ջանադրաբար երկար ու բարակ հոդվածներով Լույսաշխարհի մասին բամբասում է ՀՀԿ-ն, Լույսաշխարհի հեղինակությունը իջեցնելու նպատակով :Քանի որ ազգայնականությունը , նժդեհականությունն ու ցեղակրոնությունը գերավարված է իշխանության կողմից, հետևաբար դրանք հանդիսանում են միջոց՝ մոլորեցնելու հայ միտքը, խոչնդոտելու իսկական ազատ ազգային մտածելակերպի առաջացմանը :
Լույսաշխարհի ադմինիստրացիան ներողամտություն է խնդրում իր լսարանից և ձեռնոց չի նետում այն մեկնությունների համար, որոնք արվում են հանրապետականի գործակալների կողմից ֆեյսբուկ սոցիալական ցանցում:

David
Jul 1, 2014 11:02