ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 15, 2013 16:17 - 8 քննարկում
ՀՀ կառավարությունը կաթողիկոսներ է նշանակում
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հետևած 1998 թ. իշխանափոխությունը էապես չբարելավեց օրենքի իշխանությունը։ Ընտրախախտումները մնացին իշխանությունների երկարակեցության հիմնական գործիքը։ Ճիշտ ինչպես Տեր-Պետրոսյանի վարչակարգն էր միջամտել 1995 թ. կաթողիկոսի ընտրություններին` ապահովելով Գարեգին Ա-ի գահակալումը, այդպես էլ Ռոբերտ Քոչարյանի վարչակարգն ապահովեց Գարեգին Բ-ի ընտրությունը1999-ին։
Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գարեգին Բ (www.agbu.org)
«Գաղտնիք չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը բացահայտ կերպով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Բ Սարգսյանի թեկնածության օգտին էին քարոզչություն անում։ Գաղտնիք չէր նաև, որ կառավարության անդամներն ու ներկայացուցիչները ակտիվ քարոզարշավ էին անցկացնում նրա ընտրությունն ապահովելու համար»,- ասում է դոկտոր Միչիգան-Դիրբորն համալսարանի վաստակավոր դասախոս դոկտոր Դենիս Փափազյանը, ով պատգամավոր է եղել թե՛ Գարեգին Ա-ի և թե՛ Գարեգին Բ-ի ընտրության ժամանակ։ Փափազյանը մոտեցել է մի պետական պաշտոնյայի հարցնելու, թե ինչու է կառավարությունը ընտրության վերաբերյալ դիրքորոշում ընդունել։
«Պատգամավորների մեծ մասը»,- պետպաշտոնյա պատասխանեց,- «լավ, բայց հասարակ մարդիկ են։ Նրանցից քչերն են, որ որևէ մեկին գիտեն իրենց` առաջնորդից զատ։ Սրանք հայ ժողովրդի համար կարևոր ժամանակներ են։ Մենք ունենք ազատ ու անկախ Հայաստան, սակայն բազմաթիվ խնդիրներ ունենք։ Ինչո՞ւ չպետք է հանրապետության նախագահն ու ընտրյալ առաջնորդները խորհուրդ տան ու ուղղորդեն այն պատգամավորներին, ովքեր ծանոթ չեն թեկնածուների և նրաց կենսագրության հետ։ Այս խնդիրները պետք է պարզաբանվեն, որպեսզի պատգամավորները քաջատեղյակ լինեն ընտրություն կատարելուց առաջ։ Սա կառավարամետի կամ հակակառավարականի խնդիր չէ։ Հարցը նրանում է, թե ինչն է լավ եկեղեցու համար»։
Ինչևէ, 1995 թ. ընտրության վերաբերյալ, Դոկտոր Փափազյանն ու նրանք, ովքեր կիսում էին այդ նույն մտահոգությունները որոշեցին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս (www.stsahmes.org)
չբարձրաձայնել խախտման մասին գեթ այն պատճառով, որ կառավարության ընտրությունը` Գարեգին Ա-ն, ևս իրենց սրտով էր։
Այսպիսով, կառավարության ջանքերի և պատգամավորների մեղսակցության շնորհիվ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Բ-ն դարձավ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս։ Նրա ուղին հարթվել էր նաև իրեն հաջորդած Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանի` ընտրապայքարից դուրս գալով Այս քայլը որոշ լրատվամիջոցներում գովերգվեց իբրև անձնուրաց և մեծահոգի։ Այս քայլը որոշ լրատվամիջոցներում գովերգվեց իբրև անձնուրաց և մեծահոգի։ Սակայն ապագա կաթոլիկոսին ընտրապայքարից ստիպել էր դուրս գալ Ազգային անվտանգության ծառայությունը, որն իրեղեն ապացույցներ էր ձեռք բերել իր անձնական կյանքի վերաբերյալ, ինչը կարող էր լրջորեն խայտառակել իրեն և վերջ դնել իր հոգևորական կարիերային։
1995 և 1999 թթ. ընտրություններում Դոկտոր Փափազյանի նկատած այլ խախտումներից են հետևյալ հանգամանքները. «Առաջինը, պատվիրակության չափը հիմնված էր հայ բնակչության թվի վերաբերյալ տարբեր թեմերի ունեցած տվյալների վրա, ոչ թե եկեղեցիների ու ծխի կնքված անդամների։ Եվ, երկրորդը, ինչպես նշել էի, կարծես, պատգամավորների մեծ մասը նշանակված էին։
Դոկտոր Դենիս Փափազյան (www.cuny.tv)
1999 թ. կաթողիկոսական ընտրության գործընթացում կառավարության ընդգրկվածությանը խիստ ընդդիմացել են մի խումբ հոգևորականներ. «Վերջին դիտարկումները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունների ամենաբարձր օղակներում եկել են ընդհանուր հայտարարի հօգուտ թեկնածուներից մեկի և փորձում են նրան գահ բարձրացնել»։ Սակայն նրանց ընդդիմացումը ի զորու չեղավ փոխելու իրադարձությունների ընթացքը։
Ազգագրագետ Հրանուշ Խառարյանը, ով «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ է, նույնպես շեշտեց այն փաստը, որ պատգամավորները նշանակված էին, ոչ թե ընտրված. «Պատգամավորներին էնպես էին ընտրում, որ նրանք պետք է կողմ լինեին։ Դա հատուկ էր։ Այսինքն, սուտ բան էր, որ պատգամավորը ընտրվում էր: Պատգամավորները նշանակվում էին»։
Խառատյանը մատնանշեց ռուսաստանյան պատգամավորների անիրատեսական թիվը։ «Ռուսաստանից 101 պատգամավոր եղավ, որ պիտի նշանակեր 2.5 միլիոնից ավելի հայերի գոյություն, որ սուտ էր»։
Հրանուշ Խառատյան (www.tert.am)
Նախընտրական շրջանում Հրանուշ Խառատյանը հրապարակավ քննադատում էր խեղաթյուրված կաթողիկոսական ընտրական գործընթացը` կոչ անելով բարեփոխումների անհապաղ իրականացում։ «Ես շատ հաճախ էի բարձրացնում այն խնդիրը, որ անհնար է էսպես շարունակել. մի բանի անունը ընտրություն դնել, որը ընտրության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա։
Մեկ այլ պատգամավոր, ով նախընտրեց մնալ անանուն, հաստատեց ընտրության գործընթացին կառավարության միջամտության փաստը։ «Եւ գիտէի, ամեն մարդ գիտէր, որ պէտութիւնը կը միջամտէ կոր»։
Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի նախընտրեց Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանին որպես Ամենայն Հայոց կաթողիկոսի իշխանական թեկնածու։ Չնայած իշխանության հովանավորյալը լինելուն, սակայն, Գարեգին Ներսեսյանը դառը քննադատության թիրախ էր տպագիր մամուլում։
«Լաւ մը խայտառակեցին և խնդրեցին, որ ընտրութիւնները հետաձգուին շաբաթով մը, ամիսով մը, որովհետև այնպիսի մթնոլորտ մըն էր, շաբաթով մը, ամիսով մը, որովհետև այնպիսի մթնոլորտ մըն էր, որ կարելի չէր այդտեղ ընտրություն ընել»,- ասաց անանուն պատգամավորը։
Այս պատգամավորը ևս մի աղբյուր է, ով հաստատել է, որ Լուիզ Մանուկյան-Սիմոնը 3 միլիոն դոլար է հատկացրել` ապահովելու Գարեգին Բ-ի ընտրությունը` թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևորական պատգամավորներին կաշառելու միջոցով։ Այն ժամանակ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով տնօրինում էր այդ գումարները, ըստ որոշ աղբյուրների, բռնություն է կիրառել պատգամավորների նկատմամբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանին գահին հասցնելու իր նպատակը հետապնդելիս։ Այս խնդրին կանդրադառնանք հերթական հոդվածներից մեկում։
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքին, այս պատգամավորն այն ասպես ներկայացրեց. Ձայները ոչ թէ կեղծուած էին, ճնշումի տակ էին բոլորը։ Ամեն մարդ գիտե ադիկա։ Մենք հոն էինք: KGB-են կային, KGB-են, որովհետեւ իրենք ճնշում էին։ Օրական կ’երթային Էջմիածին»։
Ընտրության օրը` 1999 թ. ոկտեմբերի 27-ին, ի հեճուկս Հայ Առաքելական եկեղեցու կանոնի, ըստ որի աշխարհիկ և հոգևոր պատգամավորներից բացի ոչ ոք չպիտի գտնվի քվեարկության տարածքում, այնտեղ կային բազմաթիվ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ և իշխանության ներկայացուցիչներ։ Նրանց մեջ էր Արամ Սարգսյանը`Վազգեն Սարգսյանի եղբայրը, ում այնտեղ տեսել են հեռախոս գործածելիս, որով խախտվում է ընտրության ընթացքում արտաքին աշխարհի հետ կապն արգելող կանոնը։
Դատելով քվեարկման ընթացքում իշխանության ներկայացուցիչների ու գործակալների անսպասելի ու արտասովոր պահվածքից` անանուն պատգամավորն ավելի ուշ եղրակացրել է, որ Արամ Սարգսյանին և իշխանության այլ ներկայացուցիչներին տեղեկացրել են Ազգային ժողովի վրա կատարված հարձակման մասին, որը խլեց ութ պատգամավորների ու բարձրաստիճան պետպաշտոնյաների կյանքը։
ԱԺ վրա կատարված հարձակվան սարսափելի բոթը հայտարարվեց միայն այն բանից հետո, երբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանի հաղթանակն ապահովված էր, և նա հռչակվեց Ամենայն Հայոց նոր կաթողիկոս։ Եթե Վազգեն Սարգսյանի մահվան գուժը ազդարարեին քվեարկության ընթացքում, Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կարող էր լինել մեկ ուրիշը։ Պատգամավորներից շատերին անձամբ Վազգեն Սարգսյանն էր վախեցրել, սպառնացել և/կամ կաշառել, որ Գարեգին Ներսեսյանի օգտին քվեարկեին։
8 քննարկումներ
Armen Melikian