ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, June 4, 2013 5:49 - չքննարկված

Գործարարությամբ ամենա աչքի ընկնող կառույցը

«Հրապարակը» գրում է. «Թվում է՝ եկեղեցին պետք է կարիքավորներին, սոցիալապես անապահովներին ձեռք մեկնի, բայց մեր եկեղեցին ոչնչով չի տարբերվում ժողովրդին հարստահարող աշխարհիկ իշխանությունից:

Խմբագրություն դիմած քաղաքացին «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին՝ եկեղեցու մոտ, տարիներ շարունակ առեւտուր է անում: Այստեղ ամեն ինչ կա՝ ծաղիկ, շահումով խաղեր, բջջայինների լիցքավորման քարտեր, զովացուցիչ ջրեր: Երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին սկսեց գործել, այստեղ սկսեցին տեր ու տնօրինություն անել հոգեւորականները: Մեզ այցելած անձը պատմեց, որ եկեղեցու հոգեւոր հովվի վարորդը կամ օգնականն է հիմա «տարածքը նայում»՝ Գեւորգ անունով: Նա շրջում է տարածքում եւ գանձում իր «հասանելիքը»:

Բացատրությունն այն է, որ սա եկեղեցու տարածքն է, եւ այստեղ առեւտուր անողները կամ պետք է մուծվեն, կամ հեռանան: Վճարման գնացուցակը տարբեր է՝ կախված զբաղեցրած մետրերից, առեւտրի տեսակից եւ օրացույցից: Ասենք՝ տոն օրերին ծաղիկ կամ մոմ վաճառողների «հարկը» բարձրանում է՝ ենթադրում են, որ եկամուտն այդ օրերին ավելին է, քան սովորական օրերին: Այնպես որ, գումարը կազմում է 500-5000 դրամ:

Երբեմն Գեւորգի հետ շրջագայության է դուրս գալիս նաեւ հովիվը, որպեսզի առեւտրականները տեսնեն, որ նա ինքնագլուխ չէ, որ գանձած գումարները գնում են եկեղեցու «կարիքներին»: Մենք հետաքրքրվեցինք՝ չե՞ք փորձել հրաժարվել այդ անօրինական գումարները վճարելուց: «Դե, իրենց տարածքն է՝ կհանեն, ստիպված վճարում ենք: Բայց համ ոստիկանին ենք վճարում, համ քաղաքապետարանին, սա էլ որ գումարվում է՝ տակը բան չի մնում»,- եղավ պատասխանը»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ