Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, June 4, 2013 13:17 - 1 քննարկում
Սողացող աստվածներ, քարափներից ցած նետվող մարզպետներ, ոհմակնե՜ր, ոհմակնե՜ր, ոհմակնե՜ր…(երգ, խոսքերը փարավոն Ռամզեսի):
«Այ տղա, երբ որ ես Աստված կլինեմ, դու էլ կդառնաս Սյունիքի մարզպետ». Վազգեն Սարգսյան
«Լիսկայավարի պատասխան
Ժամանակին` 1994 թ., Լիսկան (Սուրեն Խաչատրյանը) խնդրում է Վազգեն Սարգսյանին, որ ինեն Սյունիքի մարզպետ կարգի: Վազգենը քահ քահ ծիծաղելով ասում է.
-Այ տղա, երբ որ ես Աստված կլինեմ, դու էլ` Սյունիքի մարզպետ.
Լիսկան պատասխանում է.
-Դու արդեն Աստված ես…
Այս պատմությունը երբ ինձ պատմեց իմ ընկեր Սպարտակ Ղարաբաղցյանը, հիշեցինք համահունչ մի պատմություն ևս, որը հատուկ է բոլոր լիսկաներին.
Որեմն , արծիվները միշտ վայրէջք են կատարում ամենաբարձր քարափներին ու սովորույթի համաձայն տեղը չեն փոխում: Հերթական վայրէջքի ժամանակ արծիվը նկատում է, որ իր տեղը զբաղեցրել է արևկող արած մի օձ:
Իջնում է ու զարմացած հարցնում.
-Էս ո՞նց հասար էստեղ
-Սողա~լով, սո~ղա~լով, -քմծիծաղով պատասխանում է օձը»:
1 քննարկում
Հայ