ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, June 3, 2013 4:51 - 1 քննարկում

Ոհմակապետը չի ընդունել վիրավոր գայլին: Ուրեմն կհոշոտեն:

Սերժ Սարգսյանը չի ընդունել Սուրեն Խաչատրյանին, ով այսօր Երեւան է եկել

Հուն 03, 2013Չի մեկնաբանվել

Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ այսօր Երեւան է եկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ փորձել է հանդիպել ՀՀ ղեկավարության առաջին դեմքերին, սակայն ապարդյուն, նրան չեն ընդունել ոչ ոք, առաջին հերթին՝ ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նշենք, որ արդեն մի քանի ժամ է տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Խաչատրյանը նաեւ հրաժարականի դիմում է ներկայացրել,գրվում է, որ նա այդ քայլին դիմել է որդու ձերբակալությունից անմիջապես հետո՝ քաջ գիտակցելով, որ այդպիսի պահանջ իր առջև կդնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թեպետ այս լուրերը դեռ չեն հաստատվել, սակայն մեզ նաեւ հայտնի է դարձել, որ մինչ օրվա վերջ կլուծվի նաեւ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jun 3, 2013 13:38