ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, June 2, 2013 12:51 - չքննարկված
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի մասին հայտարարությունը.
Քերին զանգահարել է Լավրովին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի կողմից տարածված հայտարարության մեջ լուրջ մտահոգություն է հայտնվում Էլ Քուսեյրում տիրող իրավիճակի կապակցությամբ և քաղաքացիական բնակչության համար մարտական գործողությունների բացասական հետևանքների մասին։
Ռուսական կողմի ներկայացուցիչն իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ խորհրդի կողմից ոչ մի ռեակցիա չեղավ, երբ ավելի վաղ սիրիական ընդդիմության գրոհայինները գրավեցին քաղաքը։ Նա նաև ընդգծել է որ սիրիական խնդիրը լուծելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է։
Հայտարարության մեջ նաև կոչ է արվել կառավարական զորքին և «Հըզբոլլահին» խուսափել գործողություններից, որոնք տանում են խաղաղ բնակչության շրջանում ծանր հետևանքների։
Ի դեպ, նույն օրն ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, այդ թվում՝ խնդրին նվիրված միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Կայացել է նաև կարծիքների փոխանակում տարբեր ձևաչափերով երկկողմ քաղաքական շփումների գրաֆիկի վերաբերյալ,- ասվում է հաղորդագրության մեջ։