Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, June 2, 2013 8:46 - չքննարկված
Հին օրերի մեղեդու ներքո…
Ազգայնականություն. խաղ եւ իրականություն (հատված) Լուսանցք 2009 ՀՀ իշխանության ներսում, քաղաքական կոալիցիա կոչվածում մինջեւ վերջերս կային երկու ազգայնական համարում ունեցող քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ): Սակայն ՀՅԴ-ն ամիսներ առաջ լքեց քաղաքական կոալիցիան եւ փորձում է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից՝ նույնիսկ համարելով, որ հիմա վաղաժամ է խոսել իշխանափոխությունից: Այս երեւույթը դաշնակցականները փորձում են կապել արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերում ունեցած տարաձայնությունների հետ, սակայն, ըստ մեր դիտարկումների, դա ամենեւին այդպես չէ կամ՝ միայն այդպես չէ, որովհետեւ դաշնակցականները իմանալով “Մադրիդյան սկզբունքներ”-ի մասին նոր են ահազանգում ու հակադրվում… իսկ այդ մասին, գուցե ոչ բացահայտ, միշտ էլ ասվել ու գրվել է: ՀՅԴ ղեկավարները տարիներ շարունակ մաս են կազմել մի իշխանության, որը վարել է ապազգային քաղաքականություն երկրի ազգային կյանքի բոլոր ոլորտներում: Օտարների ծրագրերի իրականացմանը նպաստել են նաեւ դաշնակցական նախարարները, պաշտոնյաները, խորհրդարանականները եւ հենց կուսակցությունը: Այդ անուններին ու ոլորտներին (սոցիալական, կրթական, գյուղատնտեսական եւ այլն) եւ՛ “Լուսանցք”-ը եւ՛ այլ զլմ-ները բազմիցս անդրադարձել են: Սոցիալիստական ուղղվածությամբ կուլակ դարձած (էլ չասենք՝ ազգադավ գործերով հայտնի նախկին չինովնիկների) դաշնակցականների պակաս չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ազատություն ստացած (ՀՀՇ-ից հալածված) դաշնակցականները հետզհետե դարձան կապիտալիստներ եւ օտարահպատակներ (այլոց դրամաշնորհներով ու վարկերով ապրողներ) պետական քաղաքականության մեջ եւ մոռացան իրենց ազգայնական լինելը ու ամենեւին չէին խորշում բացահայտորեն ժողովրդավար եւ իշխանակառչ երեւալու պարագայից, որդեգրել էին հայտնի ազգի “նպատակն արդարացնում է միջոցները” կարգախոսը… Նոր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք նկատելիորեն պակասեց դաշնակցականների ազդեցությունը իշխանությունում, եւ ահա, հարմար առիթ եղավ հեռանալու իշխանությունից, վերստին ազգային շղարշով պատվելու, սեփական դեմքը փրկելու համար… Սակայն, այս անգամ ՀՅԴ-ին ոչ ոք չհավատաց, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում: Հիմա երկու տարբերակ կա՝ կամ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ պայմանավորված է հեռացել իշխանությունից՝ իբր ազգայնական ընդդիմություն խաղալու եւ օտարների աչքերին թոզ փչելու համար, կամ՝ իսկապես մի շարք հարցերում չեն կիսել իշխանությունը, եւ ՀՅԴ-ն առիթ է գտել բռնելու “ինքնամաքրման” ճանապարհը: Երկու դեպքում էլ ծափահարության առիթ չկա… ՀՅԴ-ն դեռ պետք է իրապես ինքնամաքրվի ու վստահության նոր քվե ձեռք բերի… …Ինչեւէ, ՀՅԴ-ն դեռ կփորձի դառնալ ազգայնական դաշտի առաջատար, ինչը, մեր խորին համոզմամբ, ջախջախիչ անհաջողության կմատնվի, եթե չհամախմբի իրապես ազգայնական ու արդեն այդ համարումն ունեցող ուժերին: …Այսինքն՝ ոչ իշխանության մեջ, ոչ էլ ՀՅԴ-ական ընդդիմադիր ոլորտում ազգայնական խաղալը արդեն չի ստացվում, ավելին՝ ոչ մեկի կողմից չի ճանաչվում այդպիսին: Նույնիսկ ծիծաղելի է թվում: Արամ Ավետյան |