ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, June 2, 2013 9:06 - 6 քննարկում
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ…
«ԼԻՍԿԱՆ» ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՄԱՅՐ Է ՀԱՅՀՈՅԵԼ, ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Ինչպես տեղեկացրել ենք, Գորիսում այսօր գիշեր կրակոցներ են հնչել Սյունիքի մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան մոտ, ինչի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել են նրա եղբայր Արտակ Բուդաղյանը եւ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:
Գորիսում iLur.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը տեղափոխվել է Երեւան: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
iLur.am-ի զրուցակիցը որոշ մանրամասներ ներկայացրեց դեպքից: Նրա խոսքով, Գորիսի մոտ գտնվող «Սդղի գյոլ» հանգստավայրում երեկ երեկոյան խնջույք է կազմակերպված եղել ի պատիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի: Ներկա են եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանը եւ Բուդաղյան եղբայրները: Վերջիններս, թեեւ քավոր-սանիկներ են, բայց տարիներ ի վեր լարված հարաբերությունների մեջ են: Խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել Բուդաղյանների եւ Լիսկայի միջեւ, վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզպետը հայհոյանք է հասցրել Բուդաղյանների մոր հասցեին: Ավետիք Բուդաղյանն ապտակել է Սուրիկ Խաչատրյանին: Վիճաբանության մասնակիցները որոշել են, այնուամենայնիվ, հաշիվները պարզել բարձրաստիճան հյուրին ճանապարհելուց հետո: Բակո Սահակյանի մեկնելուց հետո Գորիսում հանդիպել են Բուդաղյանները եւ Լիսկայի թիկնապահները: Ըստ մեր աղբյուրի առաջին կրակոցը հնչել է Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Երբ Արտակ Բուդաղյանը տեսել է, որ եղբայրը սպանված է, ինքն էլ դիմել է զենքի օգնության, փոխհրաձգության հետեւանքով Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը վիրավորվել է, իսկ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածք է ստացել:
6 քննարկումներ
lezneh