ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 1, 2013 8:06 - 3 քննարկում
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ: Ճշմարտություն` վեր ամեն ինչից: Սերժ Սարգսյան + դաշնակցություն հավասար է Սեմյոն Գրուզսկի (Սիմոն Վրացյան) կամ կործանված Հայաստան…
Կոնսենսուս – (Սերժ Սարգսյան + դաշնակցությո՞ւն)
Ընդամենը 3 օր առաջ ՀՅԴ–ն «Նախագահական ընտրություններ–միասնական օրակարգ»խորագրով քննարկում էր նախաձեռնել։ Հրավիրյալներն իրենց տեսակետներն էին հայտնում ՀՅԴ առաջարկած 7 կետանոց պլատֆորմի և գալիք նախագահական ընտրությունների մասին։
Գրեթե բոլոր ելույթ ունեցողները կողմ արտահայտվեցին նախագահական ընտրությունների ժամանակ համախմբված ձևով իշխանության դեմ հանդես գալու գաղափարին ու ընդհանուր առմամբ ընդունելի համարեցին ՀՅԴ պլատֆորմը։
Ի դեպ, քննարկմանը չէր մասնակցում ՀՀԿ–ն, որն ավելի վաղ հրաժարվել էր դաշնակցության հետ պլատֆորմի շուրջ խորհրդակցություններից, մամուլի միջոցով ժամանակավրեպ համարել խորհրդարանական պետության անցնելու գաղափարը, դատափետել 100 տոկոսով համամասնական ընտրակարգը և գովել Սերժ Սարգսյանի արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը։
Եվ ահա երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ՀՅԴ ներկայացուցիչները Սերժ Սարգսյանիհետ ժամերով քննարկել են պլատֆորմի 7 կետերը ու դեռ մի բան էլ պայմանավորվել շարունակական դարձնել հանդիպումները։
Ընդդիմության և իշխանության հանդիպումն արտառոց և ամոթալի բան չէ, բայց հաշվի առնելով Սերժ Սարգսյանի տեսակը, ներքաղաքական առկա վիճակը և վերջին հինգ տարիների քաղաքական պրակտիկան՝ կարող ենք ասել, որ ՀՅԴ–ի երկխոսական քայլն առնվազն տարակուսանք է առաջացնում։
Սերժ Սարգսյանի հետ հայ–թուրքական հարց քննարկելը նույնն է, թե Աբդուլ Համիդի կամերիտթուրքերի հետ քննարկել հայերի հարցը, ընդ որում՝ 1915թ. ցեղասպանությունից հետո։
Սերժ Սարգսյանի հետ քննարկել երկրի առողջացմանը միտված հարցերը նույնն է, թե Հիտլերի կամՍտալինի հետ քննարկես մարդու իրավունքների խնդիրը։
Սերժ Սարգսյանի հետ քննարկել ազգային–պետական կյանքին վերաբերող հարցերը նույնն է, թեՊետրոս Գետադարձի հետ քննարկես Անիի զարգացման խնդիրները։
Վերջին հինգ տարիները ցույց են տվել, որ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի գլխավորած ուժն աչքի է ընկնում անարդյունավետությամբ (մեղմ ասած)։ «Նախաձեռնողական» այս իշխանության ձեռքբերումներից են՝ հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները, տնտեսական անկումը, աղքատության աճը, ներդրումների կրճատումը, գործազրկության աճը, տարեկան առնվազն 70 000 արտագաղթողի առկայությունը, ինֆլյացիան, Ղարաբաղի հարցում աններելի սխալները, Հայաստանի արտաքին պարտքի եռապատկումը, տնտեսության կենտրոնացման միտումները, կոռուպցիայի ու «ատկատների» աստղաբաշխական չափերը և ցինիզմի ահավոր դոզան պետական կառավարման համակարգում։
Այս ամենի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՅԴ–ն, ու եթե այդքանից հետո Սերժ Սարգսյանիհետ քննարկումներ են սկսվում, այն էլ նախագահական ընտրությունների նախաշեմին, ապա այստեղ լրիվ ուրիշ հոտ է գալիս։
ՀՅԴ–ի դեկտեմբերի 6–ի հավաքին ելույթ ունենալիս ես այսպիսի տեսակետ հայտնեցի. «Այսօրվա իշխանությունն իրեն շրջապատել է ավարտված մարդկանցով։ Քաղաքական դիակներին են իրենք սիրում։ Այս իշխանությունները քաղաքական նեկրոֆիլիայով են տառապում, որովհետև քաղական դիակները չեն շնչում, չեն գվում, չեն բվում, ոչ մի պրոբլեմ չեն առաջացնում այս իշխանությունների համար։ Գեղամյանների, դալլաքյանների օրինակը դրա լավագույն ապացույցն է։ Սա՛ է իրենց ուզածը, և եթե որևէ քաղաքական ուժի կամ գործչի թվում է, թե ինքը կարող է սեպարատ պայմանավորվածութունների գնալ իշխանության հետ և լուծել իր հարցերը՝ տակից խաղեր տալով, ասեմ, որ նրանց լավագույն դեպքում սպասվում է ՀՀԿ–ի ցուցակում 20–րդ տեղից ներքև հայտնվելը»։
Մտքովս չէր անցնի, որ այս խոսքերն ասելուց երկու օր անց լուր կկարդամ այն մասին, որ ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանի հետ քննարկել է պլատֆորմը։ Մի՞թե անցած տարիները դաս չեն եղել ոմանց համար։ Մի՞թե բան է փոխվել Սերժ Սարգսյանի մոտեցումներում։ Կամ եթե նախագահը հայտարարի, որ այլևսհավատացել է ՀՅԴ–ի պլատֆորմին ու փոխվել, ապա դա դրական փոփոխությունների երաշխի՞ք է։ Կյանքը ցույց է տվել, որ Սարգսյանը խոսքի արժեքը չգնահատող մարդ է և իր համար խոսքը դատարկություն է։ Հետևաբար՝ Սարգսյանի խոսքին հավատալն առնվազն միամտություն է։
Չէի ուզենա մտածել, որ քաղաքական դաշտում նոր բանաձև է նշմարվում, այն է՝ Կոնսենսուս – (Սերժ Սարգսյան + ՀՅԴ)։ Անկեղծորեն չէի ուզենա այդպես մտածել։ Դա ինձ համար ցանկալի չէ ո՛չ քաղաքական, ո՛չ պարզ մարդկային առումներով։ ՀՅԴ–ի վերնախավում և շարքերում բազում ընկերներ ունեմ, բայց ասեմ, որ ճշմարտությունը վեր է ամեն ինչից։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ ՀՅԴ պլատֆորմի 7 կետերից մեկում այսպիսի առաջարկ կա «Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը և դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում»։ Սա ձախական մոտեցում է, ինչն ինձ համար վիճելի կետ է ՀՅԴ–ի առաջարկում։ Ուշագրավն այն է, որ այս կետում Սերժ Սարգսյանը հազիվ թե տարաձայնություն ունենա ՀՅԴ–ի հետ։
Բան այն է, որ «Մեկ օլիգարխի տնտեսություն» և փեսայապետություն կառուցող Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան սկզբունքով և դեմ չի լինի պետության, այսինքն՝ իր կազմակերպիչ–կարգավորիչ դերակատարությանը, որը պահանջում է ՀՅԴ–ն։
Առավելևս դեմ չի լինի Սարգսյանը բարիքների բաշխման արդարության ապահովմանը,պարզապես պետք է ՀՅԴ–ում հաշվի առնեն, որ «արդար բաշխել» ասելով Սերժ Սարգսյանըհասկանում է ամբողջ տնտեսությունը Բաղրամյան 26–ում կենտրոնացնելն այնպես, ինչպես բոլշևիկներըկուլակաթափ արեցին մարդկանց ու «արդար» բաշխեցին բարիքները։ Բոլշևիկյան արդարությունիցհետո, ճիշտ է, Ռուսաստանում սով սկսվեց, բայց փոխարենն «արդար բաշխման» գաղափարը գեղեցիկ էր հնչում։
3 քննարկումներ
վարդան