ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, May 31, 2013 0:02 - չքննարկված
Հայաստանին պատերազմ չի սպառնում . կառավարությունը անում է հնարավորը խաղաղ ճանապարհով հարեվանների պահանջները կատարելու համար
Երեկ երեկոյան՝ ժամը 23:30-ին, Ալավերդու դատարանի շենքի մոտ երկու մեծ ավտոբուս էր կանգնած:
Ավտոբուսների մոտ հավաքված էր 100-ից ավելի երիտասարդ:
Ինձ ճանաչելով՝ մի երիտասարդ գոռաց. «Գնում են, երկիրը լքում են, կանգնել են, որ Ալավերդուց մեկնողներին էլ վերցնեն: Օրը 10 ավտոբուս էսենց արտագաղթում են»:
Մոտեցա, բոլորը երիտասարդներ էին:
Ասացի՝ տղերք էս ուր եք գնում, ախր մեր երկիրը էդ ում եք թողնում:
Բոլորը լռեցին:
Մեկնողներից մի կին ասաց՝ ինքը չի մնալու, վերադառնալու է:
Մնացածները լուռ էին:
Լարիսա Փարեմուզյան
«Հրապարակը» գրում է, թե Սեւանի ափի ամենամեծ ու ամենաբարեկեցիկ գյուղերից մեկի՝ Ծովագյուղի մի բնակիչ պատմեց, որ այս գարնանը 1200 տղամարդ է գյուղից մեկնել արտագնա աշխատանքի:
Մի ռուսաստանաբնակ քյավառցի գարնանը եկել է գյուղ եւ 400 հոգի հավաքագրել ու տարել Կարելիա, որտեղ ծովագյուղցիները շինարարական աշխատանքներ են անելու: Գնացողների մի մասը էլ չի գա՝ եզրակացրեց ծովագյուղցին: