ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, May 22, 2013 10:56 - 4 քննարկում
ՇՏԱՊ. Գերմանահայոց Առաջնորդարանը թուրքական պետությանը բնորոշող հակահայ կեցվածք է որդեգրել
ՇՏԱՊ. Գերմանահայոց Առաջնորդարանը թուրքական պետությանը բնորոշող հակահայ կեցվածք է որդեգրել
Որպես հայ եկեղեցուն մոտ կանգնած անձ և գերմանահայ համայնքի ներքաղաքական զարգացումներին ուշադիր հետևող, ցավով բարձրաձայնում եմ մի արտառոց երևույթ և սպասում հարցի լուծմանը: 2012թ. մայիսի 31-ին Գերմանահայոց Առաջնորդարանում ճոխ ընդունելություն կազմակերպվեց Գերմանիայում Թուրքիայի լիազոր դեսպան Հուսեին Ավին Կարսլիօղլու ( Hüseyin Avni Karslioglu) և նրան ուղեկցող թուրքական պատվիրակության պատվին: Բազմաթիվ գերմանահայեր հրապարակային կամ առանձին նամակներով բողոքի ու բացատրության պահանջով դիմեցին առաջնորդարան: Գերմանահայ և հայրենի մամուլում գրվեցին հոդվածներ, որոնք դատապարտեցին կատարվածը: Առաջնորդարանը այդ նամակներին ու հրատարակված հոդվածներին չարձագանքեց: Հինգ ամիս ապարդյուն բացատրության սպասելուց հետո, 2012-ի հոկտեմբերին, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) վարչությունը անսալով հարցին հետևողականորեն հետևելու իր բազմաթիվ անդամների հորդորներին, քննադատական խիստ նամակ ուղարկեց առաջնորդարան, կրկնօրինակը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, նույնպես պահաջ դնելով տալ կատարվածին բացատրություն: ԳԿԽ-ին բոյկոտելը հետևեց համայնքային կյանքի բոլոր բնագավառներում, որտեղ հնարավոր էր: Այնուհետև սոցիալական ցանցերում և համայնքներում եղան Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նկատմամբ անպարկեշտ հարձակումներ, հարցը բուն էությունից շեղելու և այն ամբողջությամբ անձնավորելու ու այլ դաշտ տեղափոխելու ձգտումներով: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչությունը զսպվածություն դրսևորեց այդ ամենի նկատմամբ` հավատալով, որ բարձրաստիճան հոգևորականների’ Գարեգին արք. Բեկճյանի, Սերովբե վրդ. Իսախանյանի, ինչպես նաև առաջնորդարանի ղեկավարության անխոհեմ քայլերին առայժմ չպատասխանելը նրանց ողջախոհության կբերի: Սխալ հաշվարկ էր: Կամ էլ մեզ` համայնքայիններիս համար ԳԿԽ-ի նկատմամբ կիրառվող այս անզիջում բոյկոտում կան ավելի անհայտ նպատակներ, որոնք կարող են լինել համայնքում աշխարհիկ կառույցներին թուլացնելու և այլ պատճառներ: Հրավերն ուղարկելուց մի քանի օր անց Սերովբե վրդ. Իսախանյանը ընդհանուր ժողովներից մեկում հայտարարեց, որ իրենք հրաժարվում են այդ օրը Պաուլսկիրխեում հոգեհանգիստ կատարելուց, որից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչությունը դիմեց կաթողիկոսին` խնդրելով հոգևորական տրամադրել Գերմանիայում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ ծրագրին: Կաթողիկոսարանը 3 շաբաթ անց պատասխանեց, որ այդ հարցով պետք է դիմել Գերմանահայոց Առաջնորդարանին: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության մյուս փորձերը` հայ հոգևորական հրավիրել Ֆրանսիայից կամ Ավստրիայից, հաջողություն չբերեցին: Հայտագրերի և հայտարարության տարածմանը հաջորդած օրերին Մխիթարյանները ցավ ի սրտի հայտարարեցին, որ չեն կարող մասնակցել այդ ծրագրին, քանի որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ Հայ Առաքելական եկեղեցու հետ, որը հարգվեց ԳԿԽ-ի կողմից: Այսինքն’ Գերմանահայոց Առաջնորդարանը ոչ միայն բոյկոտեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ապրիլի 24-ի ծրագիրը, այլ նաև ամեն միջոցով խանգարեց այդ ծրագրին հոգեհանգիստ կազմակերպելու հարցին… Մինչև հիմա ապրիլի 24-ի ծրագրերին փորձել են խանգարել միայն թուրք պետությունն ու թուրքական համայնքը: Այսօր բացահայտ փաստով արձանագրվեց, որ Գերմանահայոց Առաջնորդարանը միացավ այդ հակահայկական գործին: Փաստը մնալու է փաստ, անկախ որևէ արդարացումից: Ֆրանկֆուրտի ծրագրի մոտ 800 մասնակիցներ այդպես էլ չլսեցին հայ հոգևորականի աղոթքը իրենց ցեղասպանված ազգակիցների հիշատակին: Ծրագրի կազմակերպիչներին մնում էր միայն հրավիրել քույր եկեղեցիների հոգևորականներին: Ասորի համայնքի ղեկավարները իրենց բարեկամական ձեռքը մեկնեցին և ասորի հոգևորականը իր սարկավագներով մասնակցեց միջոցառմանը, անվճար կատարեց հոգեհանգստի արարողություն հայ անմեղ զոհերի հիշատակին: Գերմանահայոց կենտրոնական խորհրդին բոյկոտելով, որը Գերմանիայում ներկայացնում է 12 հայկական միություններ, համայնքներ և հարյուրավոր անհատներ, հայ բարձրաստիճան հոգևորականները բոյկոտում են գերմանահայ համայնքի մի հսկա զանգվածին, որը անընդունելի պահվածք է Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ, մանավանդ որ, հոգևորականներն այս համայնքից են իրենց աշխատավարձը ստանում և ապրում են այս համայնքի հաշվին: Ի տարբերություն հայ հոգևորականների ու առաջնորդարանի գրասենյակի, համայնքային մյուս բոլոր աշխատողները աշխատում են անվճար և ազգային իդեալների թելադրանքով:Ինչպես ժամանակին հանգանակության հանեցին Կոմիտասի դաշնամուրը, էդպես էլ հիմա հանգանակության են հանում 1.500.000 հայի արյունը: Մնում է հուսալ, որ Մայր Աթոռը կքննարկի այս աննախադեպ անամոթությունը և պատասխանատվության կկանչի հայ բարձրաստիճան հոգևորականներին: Արա Դանիելյան |
4 քննարկումներ
Garri