ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, May 21, 2013 23:11 - 1 քննարկում
Այսուհետ, բողոքելու դեպքում, կառավարության կողմից ծեծի կենթարկվեն խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները և հարազատները
«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը երեկ եղել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում, որտեղ երեք օր առաջ հողին հանձնեցին 19-ամյա Լյուքս Ստեփանյանի դին: Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի ընտանիքն, ի նշան բողոքի, շաբաթ օրը որդու դին որոշել էր տեղափոխել Երևան՝ Հանրապետության հրապարակ: Նրանց հաջողվել է նոր բացահայտումներ անել՝ մասնավորապես, թե ինչ է եղել մինչև Սևան-Երևան մայրուղի գյուղացիների հասնելը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարվածում սպանված զինծառայողի հարազատներին, ինչպես են ՊՆ պետհամարանիշներով մեքենաները կանխում նրանց Երևան գալը, ինչպես են բռնության ենթարկվում կանայք և տղամարդիկ՝ մինչև ոստիկանապետ Վովա Գասպարյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ դեպքի վայր ժամանելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/21/245613/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
1 քննարկում
........