ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, May 21, 2013 3:53 - 2 քննարկում

Շառը հասա՞վ Վարդանյանին:

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը տեղափոխվեց «КГБ պադվալ»

15:20 21.05.2013

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ Արդարադատության նախարարության «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել քաղաքագետ Արկադի Վարդանյանը: Այս մասին գրում է Shamshyan.com կայքը և նշում, որ քիչ առաջ նշված դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, դռնփակ դատական նիստ անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց Ա. Վարդանյանի նկատմամբ:   Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի Ա. Վարդանյանը, ով կասկածվում է Ռոբերտ Ավետյանի սպանությունը կազմակերպելու մեջ, որպեսզի տիրանա նրա գույքին, վերցվի երկամսյա կալանքի: Դատավոր Ռ. Ներսիսյանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ա. Վարդանյանը քիչ առաջ դատարանից տեղափոխվեց «ԿԳԲ-ի պադվալ»:   Նշված քրեական գործը ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, և այն հարուցվել է 2013թ մայիս 17-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երեկ՝ մայիսի 20-ին, նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ էլ երկամսյա կալանքի որոշում է կայացվել Արսեն Ավետյանի նկատմամբ, ով Ա. Վարդանյանի հետ կասկածվում է սեփական հոր սպանությունը նախապատրաստելու մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.emedia.am/hy/1369131432


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anonymous
May 21, 2013 15:19