Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 20, 2013 8:29 - 1 քննարկում

Նշված մտահոգությունը վերաբերում ոչ միայն սկաուտներին…

Նշված մտահոգությունը վերաբերում ոչ միայն սկաուտներին այլ ցանկացած հասարարական կազմակերպության որը ֆինանսավորվում է դրսից: Ախր պարզից էլ պարզ է, որ դրսից սնվող ցանկացած հասարարական կազմակերպություն չի կարող օգուտ բերել մեր հասարակությանը, նրանք իրենց սեփական օրակարգն ունեն: ԱՄՆ-ում արգելված է որևիցե է ՀԿ-ի գործունեություն, որ ֆինանսավորվում է դրսից, եթե կան այդպիսիք նրանք պարտադիր պետք է գրանցվեն անվտանգության ծառայություններում: Ռուսաստանը վերջերս ընդունեց օրենք որով բոլոր ՀԿ-ը, որոնք ֆինանսավորվում են դրսից համարվեցին արտասահմանյան գործակալներ և արգելվեց նրանց գործունեությունը ՌԴ տարածքում ու վտարվեցին այնպիսի ՀԿ ինչպիսին USAID-ն, որը մեր կառավարության կարելի է ասել պաշտոնական խորհրդատուն է: Մեկ մեկ լսում ես Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստ է, կամ գաղութն է և այլն, բա ինչու՞ չի հետևում իր “տիրոջ” օրինակին: Դա նրանից է, որ մեր այս 20 տարիների ընթացքում ձևավորված էլիտան ունի այն պարզունակ կարծիքը, որ փողը հարստության միջոց է, իսկ իրականում այդ փողը տպողների համար դա ընդամենը կառավարման, գաղութացման միջոց է: Ինչի մասին է խոսքը երբ ամենա մեծ ՀԿ կենտրոնական բանկն, որ 100% ֆինանսավորվում է դրսից և անկախ է թե մեր ժողովրդից թե կառավարությունից , բայց կախված է իր դրսի տերերից: Նույնը նաև անհատական մակարդակում՝ այն պաշտոնյաները, որոնք ունեն հաշիվներ արտ. բանկերում տեղ չպետք է ունենան պետական կառավարման որևիցէ կառույցում, քանի որ նրանք արդեն իսկ կառավարվում են դրսից:


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
May 22, 2013 8:54