Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 20, 2013 8:37 - 5 քննարկում
Հայ և միջազգային սկաուտության գաղտնի էջերը…ԳԵՆԵՐԱԼ ԽՄԲԱՊԵՏ ԼևՈՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ:
Ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ`իմ աշխատությունը.հետևյալ վերնագրով`Հայ և միջազգային սկաուտության գաղտնի էջերը: Ի հարկե չիմանալը ամոթ չէ, բայց չկարդալը,անգրագետ լինելը ամոթ է: Նախ և առաջ պետք է իմանալ,որ մինչ Լորդ Բադենի ստեղծած սկաուտական շարժումը`(Լորդ Բադենի գեներում կար հայկական արյուն) Բեսարաբիայում 19-րդ դարում գոյություն է ունեցել կտրիչների միությունը նույնատիպ կանոնադրությամբ:Սկաուտ բառը նշանակում է առաջապահ հետախույզ զինվոր:Եվ քանի որ Լորդ Բադենի մոտ ընկերը եղել է Կեպլինգը,որի մաուգլի արիական վիպակը հիմք է հանդիսացել սկաուտական կրթական մեթոդին,որը հետագայում յուրաքանչյուր ազգի սերնդի համար ունեցել է խոշոր կրթական նշանակություն դա է պատճառը,որ հայտնի մանկավարժ և մարտիկ Վահան Չերազին հաջողվեց այդ մեթոդի օգնությամբ 20 ական թվականներին Գյումրիի Կազաչի պոստ ամերիկյան որբանոցում փրկել,դաստիարակել և կրթել 30 հազար հայ որբերին,որոնցից ազգը ունեցավ իր լավագույն զորավարներին,ակադեմիկոսներին,մշակույթի գործիչներին սպորտսմեններին և այլոց:Իսկ սփյուռքում Հայ սկաուտության միջոցով դաստիարակվեց և մեծացավ հայեցի և հայրենատեր սերունդ:Ես հպարտ եմ,որ հայրս եղել է Լիբանանի սկաուտական շարժման ղեկավարներից,որ ես կարողացա վերականգնել սկաուտական-կադետասեպուհական-ռազմահայրենասիրական շարժումը Հայաստանում:Դաստիարակել շուրջ 65 հազար հայ երեխաների,կյանք մտցնել հարյուրավոր որբերի,անապահով երեխաների և երիտասարդների,ստեղծեցի Փոքր Մհեր Կադետա-սեպուհական կրթահամալիրը:Շուրջ 2 000 ը կռվեցին հանուն հայրենիքի ազատության,իսկ 25-ը զոհվեցին հերոսի մահով:Այսօր հարյուրավոր Հայկազուն սկաուտներ, կադետներ և սեպուհներ լրացնում են ազգային բանակի,ոստիկանության սպայական շարքերը:Իսկ ենթադրություններով,բայց ոչինչ չստեղծած մարդկանց համար կարող եմ ասել`17 տարի ղեկավարել եմ Կովկասի ռազմական արդյունաբերությունը ռադիոէլեկտրոնիկայի գծով,իսկ 25 տարի ղեկավարում եմ “Հայ արիներ” հայկազունների ազգային սկաուտական կադետասեպուհական ռազմահայրենասիրական միավորումը: Թող Աստված ների Ձեզ ազգին ատելու,և Ձեր ֆանտաստիկ ստերի համար……: ԳԵՆԵՐԱԼ ԽՄԲԱՊԵՏ ԼևՈՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ Կարդացողի Հավանություն՝ 0 0 |
5 քննարկումներ
Արամ Գրիգորյան