Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 18, 2013 1:05 - 2 քննարկում

ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:

Սպարտացիների վարք ու բարքերից

Իմացիր ավելին

Սպարտացիները շատ լուրջ էին վերաբերվում երգին ու երաժշտությանը: Ըստ նրանց՝ այդ արվեստի տեսակները նախատեսված էին մարդու միտքն ու հոգին ուրախացնելու և գործողություններում նրանց օգնելու համար: Սպարտական երգերի լեզուն պարզ էր ու խոսուն: Նրանք չէին պարունակում որևէ այլ բան, բացի գովասանքից այն մարդկանց հանդեպ, որոնք ազնվորեն, արժանապատվորեն են ապրել իրենց կյանքը: Սպարտայի համար զոհվածները փառաբանվում էին որպես երանելիներ, երգերում դատապարտում էին նրանց, ովքեր փախել են մարտի դաշտից ինչպես վախկոտներ, որոնց մասին ասվում էր, թե նրանք մատնեցին իրենց թշվառ ու անփառունակ կյանքով ապրելու: Երգերում փառաբանվում էին նաև այն արժանիքները, որոնք հատուկ են ցանկացած տարիքին:

Երիտասարդ սպարտացիները պարտավոր էին ոչ միայն իրենց ծնողներին պատվել ու լսել, այլ նաև հոգ տանել ու հարգալից վերաբերվել բոլոր տարեցներին. հանդիպումների ժամանակ զիջել նրանց ճանապարհը, ոտքի կանգնել, զիջել տեղը, նրանց ներկայությամբ չաղմկել: Այսպիսով Սպարտայում յուրաքանչյուրը կառավարում էր ոչ միայն իր զավակներին, ստրուկներին, ունեցվածքը, այլ նաև իրավունք ուներ հարևանի սեփականության վրա: Դա արվում էր այն պատճառով, որ մարդիկ համախմբված լինեին, գործեին միասնական և ուրիշի գործերին վերաբերվեին այնպես, ինչպես կվերաբերվեին սեփականին:

Պատերազմի ժամանակ սպարտացիները կրում էին կարմիր գույնի հագուստ: Նախ նրանք համարում էին, որ կարմիրը առնական գույն է, երկրոդ՝ նրանց թվում էր, թե կարմիր գույնը սարսափ կտարածի մարտական փորձ չունեցող հակառակորդի վրա: Բացի այդ, եթե սպարտացիներից որևէ մեկը վիրավորվի մարտի ժամանակ, ապա դա աննկատ կմնա թշնամուց, քանի որ գույների նմանությունը թույլ կտա թաքցնել արյունը:

Սպարտացիները գրագիտություն սովորում էին միայն կյանքի պահանջների համար: Կրթության բոլոր մյուս տեսակներն ու դրանցով զբաղվող մարդկանց արտաքսում էին երկրից: Դաստիարակությունն ու կրթությունն ուղղված էին նրան, որ երիտասարդները ենթարկվեին և արիաբար կրեին դժվարություններն ու տանջանքները, իսկ մարտի դաշտում կա՛մ մեռնեին, կա՛մ հասնեին հաղթանակի:

Խնջույքների ժամանակ սպարտացիները քիչ էին խմում: Բաժանվում էին առանց ջահերի: Նրանց ընդհանրապես չէր թույլատրվում ջահ օգտագործել ոչ այս դեպքում, ոչ էլ ուրիշ ճանապարհով գնալիս: Այս ամենը կարգադրված էր նրա համար, որպեսզի նրանք կարողանային համարձակ ու անվախ քայլել գիշերը ցանկացած ճանապարհով:

Յուրաքանչյուրին, ով մտնում էր խնջույքի սրահ, ավագը զգուշացնում էր՝ մատնացույց անելով դուռը. «Ոչ մի խոսք դուրս չի գա այս դռներից այն կողմ»:

Սպարտացիներն իրենց աղոթքներին միացրել էին մի խնդրանք ևս՝ «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»: Աղոթքների մեջ սպարտացիները խնդրում էին ըստ արժանվույն հատուցել ազնիվ մարդկանց և ոչինչ ավելի…



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

վարդան
May 18, 2013 9:46