ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, May 15, 2013 3:44 - 3 քննարկում

Ճանաչե՛ք իսկական Աբդուլ Համիդին…

Հատվածներ սուլթան Աբդուլ Համիդի օրագրից.
Մուհամեդը պահանջում է միայն հնազանդվել Աստծուն, բայց ոչ անհեթեթ ճակատագրապաշտության իմաստով: Մեծ է Ալլահի ողորմությունը, բայց նա չի կարող հոգալ յուրաքանչյուր մարդու պահանջներին գոհացում տալու մասին: Դրա մասին մարդիկ իրենք պիտի մտածեն և դրա համար աշխատեն: Ով չի ցանում, չի էլ հնձի, և միայն աշխատողն է արժանի հաց ուտելու: Դժբախտաբար, մեր ժողովուրդը չկարողացավ հասկանալ այս: Արաբները, սիրիացիները այդպես չեն. նրանք չեն ուզում անգործ մնալ: Չէ՞ որ քրիստոնյաների Ավետարանի մեջ էլ ասված է. «Մի՛ մտածեք վաղվա մասին»: Սակայն նրանք աշխատում են, առաջադիմում, իսկ մենք հետ ենք մնում:Չարիքի արմատն այն է, որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար: Նա սովորել է տեր զգալ իրեն և բոլոր հոգսերը դնել ուրիշների վրա: Նա ինքը միայն ապրում է և զվարճանում: Շեյխ Ուլ Իսլամը իր հրամանով նորից հիշեցրեց, որ աշխատանքը հաճելի է Ալլահին, որ աշխատանքը ոչ ոքի անպատիվ չի անում: Մեր երիտասարդները կարծում են, որ իրենք կարող են լինել կամ պաշտոնյա, կամ սպա, կամ էլ գուցե՝ ուլեմ: Ինչո՞ւ թուրքը չի կարող դառնալ վաճառական, տեխնիկ, ընդունակ բանվոր: Ես ինքս աշխատում եմ նրանց լավ օրինակ տալ և զբաղվում եմ ստեղծագործական արհեստով: Այո, դժվար է փարատել այդպիսի նախապաշարումները, և որքան ցավալի է, որ նրանք արմատացել են: Պարապությունը համարվում է բարձր պատիվ, և ամեն ոք ձգտում է բաժին ունենալ այդ կարծեցյալ բարիքից: Ես ինքս պատանի հասակում հակում էի զգում պարապությանն անձնատուր լինելու: Բայց երբ տեսա, թե պարապությունը մինչև ուր է հասցնում, երբ տեսա, թե ինչի հասցրեց այն իմ եղբայր Մուրադին՝ կատարյալ վայրենության և խելագարության, ես թոթափեցի ինձնից այն լուծը, որ դնում է այդ ախտը: Այո, միայն այն ժամանակ, երբ կարողանանք հաղթահարել այդ անհոգությունը, որ հատուկ է մեր ժողովրդին, երբ վանենք մեզնից փափկակեցությունը, որ բխում է հարեմական կյանքի չափազանցություններից, այդ ժամանակ մենք կբուժենք մեր Օսմանյան կայսրությունը: Նյութի աղբյուր http://lurer.com/?p=100461&l=am


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Սադիստ
May 15, 2013 8:13