ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, May 14, 2013 11:47 - 9 քննարկում

Պատճառը հայտնի չէ: Էշը պատժված է հարազատների կողմից:

Վարդենիկում էշը սպանել է տիրոջըՄայիս 13, 2013 | 11:19

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մոտ տասը օր առաջ արտառոց դեպք է եղել, էշը սպանել է տիրոջը: Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 83-ամյա Պարգեւ Առաքելյանը էշի հետ դաշտում էր, կենդանին հարվածել է վերջինս, նա վնասվածքներ է ստացել:

Գյուղապետը նշեց, որ վերջինս տեղափոխվել է  Մարտունիի բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը մահացել է: Իսկ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանն ասաց, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել մահացած, նրան ընդունել են որպես դիակ:

Հովհաննես Հովեյանը տեղեկացրեց նաեւ, որ տիրոջը սպանած կենդանին այլեւս չկա, մահացածի հարազատները սպանել են էշին:



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARTAK
May 14, 2013 11:52