ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, May 14, 2013 5:38 - 1 քննարկում
Հայաստանի պետական այրերը առաքելական եկեղեցիներ են շինում, իսկ թուրք հայրերը հայաստանցի կանանց «շինելով» թուրքեր են ծնում և իրենց երկիրն են շենացնում…
Թուրքիայում հայուհին «Տարվա մայր» է ճանաչվել (video)
Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օֆի շրջանի բնակչուհի Հերմինա Դալմազյանը «Տարվա մայր» է ճանաչվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հերմինա Դալմազյանը տարիներ առաջ քրոջը տեսնելու համար մեկնել էր Թուրքիա եւ այդ ընթացքում ծանոթացել է Մուհամեդ Ալի Շիմշեքի հետ, ում կինը մահացել էր 9 տարի առաջ։ Մուհամեդ Ալի Շիմշեքը հայաստանցի կնոջը ամուսնության առաջարկություն է արել եւ դրական պատասխան ստացել։
Հերմինա Դալմազյանն ամուսնանալուց հետո վերցրել է նաեւ ամուսնու ազգանունը եւ իր հարազատ երեխաների պես հոգ տարել ամուսնու նախկին կնոջից ծնված 4 երեխաներին, ինչպես նաեւ 2 երեխա եւս լույս աշխարհ բերելով։
Օֆի շրջանի քայմաքամ (շրջանի կառավարիչ-խմբ) Էրեն Արսլանը հայտնել է, թե «Տարվա մայր» ճանաչված հայուհին ինքնազոհաբար մայրություն է արել 6 երեխաների։ Քայմաքամը նշել է, թե հայ կնոջ հրաշալի վերաբերմունքի համար ինքն անձամբ այցելել է նրանց տուն եւ շնորհակալություն հայտնել։
1 քննարկում
Սադիստ