ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, May 14, 2013 5:25 - 3 քննարկում
Բանից պարզվում է միակ խելքի եկած քաղաքական գործիչը Լևոն Տեր Պետրոսյանն է՞…
Մայիս 14, 2013 | 15:40
Աբովյան քաղաքում քիչ առաջ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը (ֆոտոռեպորտաժ):
Արարողությանը մասնակցում են Հայաստանի եւ Բելառուսի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն: Տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ ժամանել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ամեն կերպ խուսափում էր լրագրողների հարցերին պատասխանելուց: Հարցին, թե չի՞ ցանկանում վերադառնալ մեծ քաղաքականություն, Քոչարյանը պատասխանեց հարցով. «Ուզո՞ւմ եք»: Նա նշեց, թե Սուրբ Հովհաննեսը շատ գեղեցիկ եկեղեցի է, շատ հավանել է, նայում է: Արարողությանը չի մասնակցում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում նման հրավեր ուղարկվել էր:
Մասնակցում են նաեւ մի շարք պաշտոնյաներ, հայտնի գործարարներ Սամվել Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Ծառուկյանի ողջ ընտանիքը եւ այլ անձինք: Ինչպես հայտնում է NEWS.am_-ի թղթակիցը, արարողությանը մասնակցում են նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցությունից ներկաներ չկան:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am
3 քննարկումներ
վարդան